18:27 23.12.2024
ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի […]
18:20 23.12.2024
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 8-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը։ Հաղորդումն անմիջապես փոխանցվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 33-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանիք […]
17:54 23.12.2024
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի […]
17:45 23.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և […]
17:37 23.12.2024
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններին և գործող կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՊԵԿ նախագահը, […]
17:30 23.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։ Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։ Քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ […]
17:25 23.12.2024
Դեկտեմբերի 20-ին և 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ, քննարկումներ է ունեցել Ծառայության ռազմավարության, Ծառայության գործունեության ոլորտները կարգավորող քաղաքականության և առաջնահերթությունների վերաբերյալ, իրականացրել է կարիքների ոլորտային գնահատում։ Հանդիպման սկզբում ներկայացվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ Ծառայության վարչությունների պետերի հաշվետվությունները, մասնավորապես՝ • ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի […]
17:16 23.12.2024
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։ «Այս ծանր պահին Հայաստանը Գերմանիայի կողքին է։ Մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին և սգում Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը:
17:10 23.12.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:03 23.12.2024
2024թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ, որը 3681-ով ավելի է, քան այս տարվա հոկտեմբերի և 44 հազար 946-ով ավելի, քան նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
16:56 23.12.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից, բ) 2025 […]
16:48 23.12.2024
Դեկտեմբերի 16-23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4495 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 332 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 162, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 273, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, […]
16:40 23.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։ Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։ Խոշտանգումների և […]
16:30 23.12.2024
Ամանորի տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են մարդկանց կողմից օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ: Բացի այդ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների. խորհուրդներ […]
16:23 23.12.2024
Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 47-ամյա կինը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտում գողացել են իր 19-ամյա աղջկա «Այֆոն» տեսակի հեռախոսը: Նույն օրը Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված 19-ամյա աղջիկը հայտնել է, որ Երևան-Էջմիածին հասարակական տրանսպորտով Էջմիածին վերադառնալիս նկատել է, որ գրպանից գողացել են «Այֆոն 16 պրո մաքս» տեսակի բջջային […]
16:14 23.12.2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։ 2024 թ․ դեկտեմբերի 19-ին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։ […]
16:07 23.12.2024
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1:55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի հասցեներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվում: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում հնչած հաջորդ ահազանգը մեքենայատիրոջից էր. հայտնում էր, որ այրել են նշված հասցեում կայանված իր «Նիսանը»: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Ավան և Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել […]
15:48 23.12.2024
Դեկտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.30-ին սահմաններում Արարատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածել է Արարատ քաղաքի բնակիչ 13-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում […]
15:23 23.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Որովայնի առաջնային պատի վերք, թափանցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջեցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը […]
15:15 23.12.2024
2024թ. նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր: Համայնքային 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, 40 մանկապարտեզների՝մարզական գույք: Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10-ը մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր: Փորձնական ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում: Այս տարի մսուրային խմբերն ավելացել են 102-ով, շատացել […]
15:07 23.12.2024
Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,39,42,44,46,47,57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110-ով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
14:31 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել: Մինչ […]
14:03 23.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 20-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 233 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, մարմնական վնասվածք պատճառելու` 22, հեգեկան ներգործության ու խարդախության՝ 17-ական, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական […]
13:20 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ […]
13:12 23.12.2024
Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում […]
12:36 23.12.2024
Զինված խմբավորումների գործունեությունը խոչընդոտում է մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների և մարդասիրական կազմակերպությունների աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների թալանման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Այսպես, այս բեռնատարներից մեկի վարորդը պարբերականին պատմել է, որ նոյեմբերին անկլավի հարավում […]
12:19 23.12.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 50 աշակերտներին: Հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի ղեկավարները, […]
11:36 23.12.2024
Դեկտեմբերի 21-ի ժամը 19.25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ կարգախմբից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Բուրաստան գյուղի հատվածում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, որը մահացել է, իսկ վրաերթի ենթարկողը դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը […]
11:28 23.12.2024
Դեկտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա Վարդան Մ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:20 23.12.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 08:00-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի, Աբովյան, Մխչյան, Մրգավետ, Այգեստան, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ, Հովտաշեն, Երասխ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Նարեկ, Արմաշ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]