08:08 14.07.2025
Հուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
08:00 14.07.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
21:53 12.07.2025
Հուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […]
21:00 12.07.2025
Աբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:41 12.07.2025
Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:21 12.07.2025
Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […]
15:54 12.07.2025
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […]
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […]
14:46 12.07.2025
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»:
14:14 12.07.2025
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
14:00 12.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […]
13:46 12.07.2025
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ իրականացվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին բաժին ներկայացած հրազդանցի 34-ամյա երիտասարդը կամովին հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 10 փամփուշտ: Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը: Ոստիկանությունից կրկին հորդորում են […]
13:30 12.07.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-18:00-ը, կդադարեցվի գյուղ Ղուկասավանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:23 12.07.2025
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և […]
21:17 11.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […]
20:55 11.07.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Էրեբունի թանգարան, Նոր Արեշ 35 փողոցի 1-45առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Շահումյան գյուղ մասնակի […]
19:47 11.07.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց մշակված կանեփի 440 բույս: Ըստ տանտիրոջ` դրանցից պետք է ստանար թմրանյութ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […]
19:35 11.07.2025
Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 198,45 քմ մակերեսով մասնաշենքը: Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
19:28 11.07.2025
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 13-20-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ը, ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը:
19:17 11.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է դեսպանին, Եգիպտոսի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, զարգացում և հաջողություններ։ «Շնորհիվ նաև Ձեր ջանքերի՝ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում և հաջողություններ արձանագրում։ Պատահական չէ, որ Եգիպտոսը եղել է […]
19:12 11.07.2025
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի 43-ամյա բնակչուհին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 43-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է մարզային վարչություն, որտեղ խոստովանել է գողությունը։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
18:57 11.07.2025
Ընդլայնվում է Կաթվածի ազգային ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում եմ ունեցել կարևորագույն մի թեմայով. նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը: Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել […]
18:52 11.07.2025
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով։
18:46 11.07.2025
Հուլիսի 9-ին` ժամը 3:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի: Դեռևս 2018 թվականից 42-ամյա տղամարդը Հայաստանի իրավապահների կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
18:35 11.07.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Չինաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու երկրների իրավապահ մարմինների […]
18:30 11.07.2025
Հուլիսի 9-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մի բնակիչ տանը և կից օժանդակ շինությունում ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ բակում կանեփ է աճեցնում։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները 67-ամյա տղամարդուն հրավիրել են բաժին, որտեղ նա հաստատել է տեղեկությունը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան բակում կատարված զննությամբ […]
18:25 11.07.2025
Հայ-վրացական երիտասարդական հավաքի շրջանակում ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում, երիտասարդների դերը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով պանելային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բայա Քվիցիանին, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Ապարան համայնքի […]
18:16 11.07.2025
Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը պարգևներ է հանձնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ծառայողների։ Ոստիկանության 13 սպաներ իրավապահ գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունները պատշաճ դրսևորելու համար պարգևատրվել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, […]
18:10 11.07.2025
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Բուլղարական ավանում զենք-զինամթերք է թողել: Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, 1 կապոց ֆիթիլ, 1 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափերի 112 […]
17:50 11.07.2025
Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […]