08:00 16.07.2025
Հուլիսի 15-ին, ժամը 19։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
23:59 15.07.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […]
23:34 15.07.2025
Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […]
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […]
20:50 15.07.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […]
19:28 15.07.2025
Հուլիսի 15-ին, ժամը 15։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։
18:52 15.07.2025
Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […]
17:54 15.07.2025
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […]
17:49 15.07.2025
Վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […]
17:42 15.07.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […]
17:24 15.07.2025
Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ: Ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս կանխել դրանք: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում: «Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության, նույնիսկ` մի պահ, քանի որ ոչ մի անվտանգության միջոց չի կարող փոխարինել մեծահասակի ուշադրությանը»:
16:57 15.07.2025
Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության […]
16:44 15.07.2025
Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են 46-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
16:30 15.07.2025
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […]
16:09 15.07.2025
Հուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
14:03 15.07.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […]
08:24 15.07.2025
Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […]
08:15 15.07.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
08:08 15.07.2025
Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
08:00 15.07.2025
Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]
23:59 14.07.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […]
23:25 14.07.2025
Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:23 14.07.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […]
19:50 14.07.2025
Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […]
19:46 14.07.2025
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […]
19:39 14.07.2025
Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
19:30 14.07.2025
Հուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է […]
19:20 14.07.2025
Հուլիսի 7-11-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների պարամեդիկները վերապատրաստվել են «Առաջին բուժօգնություն» թեմայով դասընթացի շրջանակներում: ՓԾ բժշկական ապահովման վարչության կողմից անցկացված մասնագիտական դասընթացն ընդգրկում էր առաջին բուժօգնության կարևորագույն բաղադրիչները: Դասընթացը նպատակ ուներ զարգացնել մասնակիցների հմտություններն արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքելու համար՝ ապահովելով առաջնային […]