TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է Իրանի դեսպանատան աշխատակիցը

16:30 21.12.2024

Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […]

̰
Անցկացվել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում

16:04 21.12.2024

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […]

̰
Անտարկտիդայի սառույցը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել մեկ քառորդով

16:00 21.12.2024

Անտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքը մինչև 2100 թվականը կկրճատվի մեկ քառորդով, եթե դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները, որոնք, փորձագետների կարծիքով, գլոբալ տաքացում են առաջացնում, մնան ներկայիս մակարդակում։ Նման եզրակացության են եկել Ճապոնիայի օվկիանոսի և ցամաքային գիտության և տեխնոլոգիաների պետական ​​գործակալության (JAMSTEC) մասնագետները: Զեկույցում նշվում է, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքն այժմ կազմում է մոտ 12 միլիոն […]

̰
Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

15:12 21.12.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը: Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ […]

̰
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

14:47 21.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասին

14:37 21.12.2024

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարված է հասցրել Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախին։ «Հրթիռային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռ են արձակել օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ – խմբ.): Հիպերձայնային հրթիռը ճշգրիտ հարվածել է թիրախին, և հակառակորդի համակարգերը չեն կարողացել չեզոքացնել այն», – նշված է հութիների զինված […]

̰
Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու Անկարան

14:28 21.12.2024

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա. դեռ այս տարվա աշնանը նման ձևակերպում էր արել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ անցյալ ամիս հանդիպել են հայ-թուրքական սահմանին՝ գնահատելու այդ երկաթուղու […]

̰
Ուկրաինայում կարող է սկսվել ուղիղ հակամարտություն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև. ԶԼՄ-ներ

14:07 21.12.2024

Բրիտանացի զինվորական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը կարող է պատերազմի հանգեցնել Ռուսաստանի հետ, գրում է Spectator-ը։ «Եթե դա ձախողվի, կա հավանականություն, որ այս առաքելությունը կարող է հանգեցնել բրիտանական և ռուսական ուժերի ուղիղ բախման»,- զգուշացրել է հոդվածագիրը։ Ինչպես նշել է լրագրողը, առաջխաղացման ժամանակ ռուս զինվորականները կարող են ուկրաինական ստորաբաժանումներում բախվել բրիտանացի մասնագետներին, ինչն էլ կհանգեցնի Ռուսաստանի և Մեծ […]

̰
Դեկտեմբերի 23-ին Ֆիցոն կգնա Պուտինի հետ բանակցությունների. Ալեքսանդր Վուչիչ

13:56 21.12.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մտադիր է դեկտեմբերի 23-ին բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Որքան գիտեմ ոչ պաշտոնապես, իսկ երբ ասում եմ «ոչ պաշտոնապես», դա նշանակում է, որ տեղեկությունը գրեթե ճշգրիտ է, երկուշաբթի օրը Ռոբերտ Ֆիցոն կգնա […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:47 21.12.2024

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 21-ին

13:36 21.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:  

̰
Էկոնոմիկայի նախարարը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

13:24 21.12.2024

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ պատասխանատուները շրջել են Գյումրու փողոցներում, մասնավորապես, դիտարկվել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան և Ջիվանի փողոցներում կատարված աշխատանքներն ու […]

̰
Երևանում 2024 թվականին անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ. քաղաքապետարան

13:03 21.12.2024

Երևանում 2024թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։ 15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկի՝ 16 երկրից: Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար: Ի […]

̰
Չինարեն դասավանդող և ուսումնասիրող մասնագետները պարգևատրվել են

12:40 21.12.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների ու ուսանողների համար: Պարգևատրման նպատակն է […]

̰
Անահիտ Մանասյանn ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին

12:30 21.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին: Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև հակակոռուպցիոն կենտրոնի կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը, հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական […]

̰
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան

11:00 21.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել քաղաքացիներից մեկի հարցին։ «Քիչ առաջ այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին: Համոզված եմ, այստեղ էլ շատերին դուր չի գա, բայց իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ սա ճշմարտություն է. Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր […]

̰
Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով․ Սուրենյան

10:10 21.12.2024

Այսօր ձմեռային արևադարձի օրն է։ Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Ի՞նչ հեռանկար ունի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը ռազմական ոլորտում

22:57 20.12.2024

Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունները: Դրանք վերաբերվում էին պաշտպանության ոլորտում Երևանի, Աթենքի ու Նիկոսիայի համագործակցությանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ լուծումներ են տրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աթենքում նախ կայացել են ռազմական ոլորտին վերաբերող Հայաստան-Հունաստան երկկողմ խորհրդակցությունները, այնուհետ նաև եռակողմ՝ Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացնում էր ներկայացուցչական պատվիրակություն, […]

̰
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն

22:08 20.12.2024

Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ- ժ.11:00-14:00 /թերապևտ և մանկաբույժ/:

̰
Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է

21:03 20.12.2024

Դեկտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 18.20-ի սահմաններում մի երիտասարդ Ամիրյան փողոցի սուրճի վաճառակետում 800 դրամի սուրճ է գնել և վճարումը կատարել 10-հազարանոց թղթադրամով: Ինքը երիտասարդին վերադարձրել է 9200 դրամ, իսկ նրա հեռանալուց հետո նկատել է, որ թղթադրամը կեղծ է: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, […]

̰
9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

20:40 20.12.2024

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա երիտասարդի։ Նա իրավապահներին հայտնել է, որ պահում է մարիխուանա։ Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու բնակության վայրում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […]

̰
Մեքենայում լիցքավորված ատրճանակ է եղել․ ՔՈԳՎ բացահայտումը

20:08 20.12.2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 28 և 20-ամյա երեք երիտասարդ «Նիսան» մակնիշի մեքենայով շրջում են մայրաքաղաքում, և մեքենայում զենք կա։ Իրավապահները արձագանքել են անմիջապես և գործել օպերատիվորեն։ Երիտասարդնեը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […]

̰
Ժամը 19:35-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:52 20.12.2024

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

̰
Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

19:48 20.12.2024

Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Լադա» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայի սրահից պարեկներին է ներկայացրել կռփազենք և մարիխուանա։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանա և կաթուցիչ։ «Օպել» մակնիշի մեկ այլ մեքենայի ստուգման ընթացքում պարեկները պարզել են, որ 36-ամյա […]

̰
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

19:35 20.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:

̰
Մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

19:28 20.12.2024

Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 45 փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։ Հանգամանքները պարզվում են։

̰
ՏԿԵ նախարարը Շիրակի մարզպետի աշխատակազմում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

19:22 20.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզի համայնքների ղեկավարների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ոլորտային ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, սուբվենցիաների կատարողականները, շինարարական աշխատանքների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։

̰
Շինությունում երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված կար

19:16 20.12.2024

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում դեկտեմբերի 11-ին տեղեկություն էր ստացվել Անուշավան գյուղի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով տղամարդը Արթիկ քաղաքում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նա հայտնել է, որ իրեն պատկանող շինությունում պահում է կանեփ տեսակի թմրամիջոց, որը պատրաստ է ներկայացնել: 66-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։ […]

̰
Անահիտ Մանասյանն այցելել է «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ

19:06 20.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ: Նպատակն էր մարդու իրավունքների կրթության համատեքստում իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ: Պաշտպանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակին ու աշխատանքների հիմնական ուղղություններին: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ […]

̰
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը

19:00 20.12.2024

«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00-ն: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար […]

̰
BACK_TO_TOP