Քննարկվել են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները և գործիքակազմի կատարելագործման հեռանկարները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Քննարկվել են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները և գործիքակազմի կատարելագործման հեռանկարները 

16:22 26.09.2024

Սեպտեմբերի 25-ին կայացել է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։

Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին (INL)՝ ընդգծելով համատեղ մեկնարկած հակակոռուպցիոն ոլորտի նոր ծրագրի կարևորությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու տեսանկյունից՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է վերջին տարիներին օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, սահմանադրական և ինքնավար մարմինների գործունեության փոփոխությունները։

Փոխնախարարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է հանցավորության դեմ պայքարը՝ հաշվի առնելով հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացասական հետևանքներն ու ազդեցությունը տնտեսության կայուն զարգացման վրա։ Այս առումով Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները՝ նախարարության արդյունավետության և հանցավորության դեմ պայքարի խթանման ուղղությամբ, ԱՄՆ աջակցությամբ մարդկային ռեսուրսների կառավարման փոփոխություններին միտված նոր նախաձեռնությունները։

Արփինե Սարգսյանը շեշտադրել է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում բավական հաջող փորձառությունը և հույս հայտնել, որ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ կընդունվի օրենսդրական փաթեթ, որը կնպաստի և՛ հանցավորության դեմ պայքարի բարելավմանը, և՛ ՀՀ-ում առաջին անգամ կկարգավորի կրիպտոակտիվների շրջանառության բնագավառը։

Նա վերահաստատել է ՆԳ նախարարության պատրաստակամությունը` շարունակելու գործընկերությունը և համատեղ նախանշելու այնպիսի լուծումներ, որոնց նպատակը առկա ձեռքբերումների ամրապնդումն է և փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում լրացուցիչ կարիքների վերհանումն ու հասցեագրումը։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը նշել է, որ կոռուպցիան խաթարում է հասարակական կայունությունը, առաջացնում տնտեսական և սոցիալական բացասական հետևանքներ։

«Մենք կիսում ենք դրա դեմ պայքարում ՀՀ Կառավարության հանձնառությունը, միաժամանակ բարձր ենք գնահատում այս ոլորտում ՆԳ նախարարության ջանքերը», – ասել է նա։

Դեյվիդ Ալենն ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս համատեղ մշակելու այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա կոռուպցիայի դեմ պայքարում գրանցել նոր արդյունքներ։

Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի փոխնախագահ Նիկոլաս Մենսֆիլդի խոսքով՝ կոռուպցիան համաշխարհային երևույթ է, և աշխարհում համախառն ներքին արդյունքի 2-ից 4 տոկոսն անցնում են փողերի լվացման սխեմաներով։

«Փողերի լվացման դեմ պայքարում Հայաստանն աննախադեպ առաջընթաց ունի և այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը ցույց են տալիս կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ գրանցելու Ձեր պատրաստակամությունը»,- ասել է Նիկոլաս Մենսֆիլդը։

Ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քրիստինա Աֆոյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Կառավարությանը և ՆԳ նախարարությանը՝ նշելով, որ ԱՄՆ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրի շրջանակներում հավաքագրված կարիքների հասցեագրմանը։

Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի իրավական հարցերով փորձագետ Տաթև Սուջյանն անդրադարձել է փողերի լվացման դեմ պայքարի հայաստանյան օրենսդրությանն ու պրակտիկային։

Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP