TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազանջատումներ՝ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում

21:13 03.09.2024

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հ.Ավետիսյան փողոցի թվով 15 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

̰
Եղեգնավան գյուղում այրվել է անասնակեր

19:35 03.09.2024

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի 5-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկի ետնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, […]

̰
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ ԱԺ հանձնաժողովի նիստում

18:27 03.09.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հայտնում են նախարարությունից։ «Փոփոխությունները վերաբերում են «ինքնազբաղ արվեստագետ» և «մշա­կութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» […]

̰
ՕԽ-2024-ին մասնակցած մարզուհու ընկերը նրա վրա բենզին է լցրել և այրել

17:54 03.09.2024

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած ուգանդացի մարաթոնայն վազորդուհի Ռեբեկա Չեպտեգեյը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է իր ընկերոջ կողմից հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը, փոխանցում է armsport.am-ը: Միջադեպը տեղի է ունեցել Քենիայում՝ 33-ամյա մարզուհու տանը։ Ռեբեկայի ընկերը՝ Դիքսոն Նդիման, վիճաբանության ժամանակ նրա վրա բենզին է լցրել և այրել։ Նշվում է, որ Չեպտեգեյը հոսպիտալացվել […]

̰
Երիտասարդին առևանգել էին, դաժան բռնության ենթարկել, շորթում կատարել և փաստաթղթերը հափշտակել. ՔԿ

17:46 03.09.2024

2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Սեպտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ

17:38 03.09.2024

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում, ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ։ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան […]

̰
Քննարկվել են դպրոցների կառավարմանը և ուսուցիչների ատեստավորման գործընթացին վերաբերող փոփոխությունները

17:21 03.09.2024

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները վերաբերում են դպրոցների կառավարմանը եւ ուսուցիչների ատեստավորման գործընթացին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով 2021 թվականից փորձարկվել եւ իրականացվել է կամավոր ատեստավորման գործընթացը: Այս տարի մեկնարկելով հերթական ատեստավորման գործընթացի բարեփոխման աշխատանքները՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել մասնավորապես ատեստավորման արդյունքով ուսուցչի հետ հետագա աշխատանքային գործունեության կազմակերպման հարցերը: Նախաձեռնությամբ […]

̰
Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում

17:02 03.09.2024

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «հավաքական» բառով՝ իր բոլոր հոլովաձեւերով: Օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան կետում, որտեղ ներկայացված են այն մարզաձեւերը, որոնք ներկայացնող մարզիկները, մարզիչներն ու բժիշկները, նույն կետում բերված միջոցառումներում 1-3-րդ տեղերը գրավելու համար պետության կողմից պարգեւատրվում են դրամական պարգեւներով, ավելացվում են կարատե, քիք-բոքսինգ, […]

̰
Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Գեղարքունիքի և Լոռու մարզերում

16:57 03.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից օգոստոս ամսին իրականացվել են տարբեր թեմաներով մի շարք շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի և աղետակայուն միջավայրի ձևավորմանը, պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը կազմակերպել և անց է կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություն` […]

̰
Երկու երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում

16:50 03.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ: Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 […]

̰
Փոփոխություններ են առաջարկվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

16:33 03.09.2024

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը: Տարկետման իրավունք կունենան Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական […]

̰
Սանահինը՝ որպես առանձին բնակավայր, կներառվի Ալավերդի համայնքում

16:23 03.09.2024

Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից եւ կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Սանահինը պատմամշակութային, զբոսաշրջային […]

̰
Հափշտակություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

16:17 03.09.2024

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16.10-ին, Երևանի պարեկները կողոպուտ կատարելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով Հերացու փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա մոտ կես ժամ առաջ Աբովյան փողոցի մի սուպերմարկետից բացահայտ հափշտակել էր խմիչք ու դիմել փախուստի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են և՛ խմիչքը, […]

̰
«Զվարթնոցի» ոստիկանները երիտասարդի մոտ հայտնաբերել են կոկաին և մարիխուանա

16:06 03.09.2024

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ դիմավորելու համար ժամանման սրահ եկող մի քաղաքացի ապօրինի պահում է թմրամիջոց: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները քաղաքացուն նկատել են ժամանման սրահի վերելակների մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են գծային բաժին: Անձնական խուզարկությամբ Վաղարշապատ քաղաքի բնակիչ 32-ամյա երիտասարդի մոտ […]

̰
Երևանում իրականացվել է «Կարգազանց-2024» միջոցառումը․ արձանագրվել են համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր

16:00 03.09.2024

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:

̰
Թվայնացվել են 1988-1992 թթ․ Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված անձանց տվյալները

15:54 03.09.2024

Ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։ Հնարավորություն է ստեղծվել շուրջ 130000 ընտանիքի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալ թվայնացված տարբերակով՝ արագ և մատչելի։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործընթացի ավարտով լուծվում է ժամանակի ընթացքում մաշվող և ինքնաոչնչացող փաստաթղթերի խնդիրը։ […]

̰
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

15:41 03.09.2024

Սեպտեմբերի 4-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի […]

̰
ԱԺ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են էներգամատակարարման համակարգի խնդիրները

15:25 03.09.2024

Վերջին շրջանում թե’ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ թե’ պատգամավորների` տարբեր բնակավայրեր այցերի ընթացքում քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են էներգամատակարարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները, ասել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Հարցին անդրադարձ է եղել սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում: Մասնակցել են պատգամավորներ, Տարածքային […]

̰
Հնդկաստանում ֆիզիկական պատրաստվածության քննության ժամանակ առնվազն 12 մարդ է մահացել

15:20 03.09.2024

Հնդկաստանի արևելյան Ջարխանդ նահանգում քաղաքացիական ծառայության դիմորդների ֆիզիկական պատրաստվածության թեստի ժամանակ մահացել է առնվազն 12 մարդ: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Հնդկաստանում քաղաքացիական ծառայությունը համարվում է աշխատանքի համար ամենագրավիչ վայրը՝ շնորհիվ կայունության և լավ աշխատավարձի, ուստի թեկնածուները շատ են և ընտրությունը խիստ է: Մահացածները 500 հազար թեկնածուների թվում են եղել, ովքեր ցանկանացել են […]

̰
Ոստան բնակավայրում մեկ անձի սպանության, երկուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է

14:52 03.09.2024

Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28-ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29-ամյա բնակիչը, մի […]

̰
Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ

14:37 03.09.2024

Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ կարևորելով կոմիտեի աշխատակիցների համար հասանելի կրթական հնարավորությունների ստեղծումն ու շարունակական կրթության ապահովումը։ Էլեկտրոնային հարթակն ստեղծվել է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։ Կոմիտեի աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու Ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին՝ առկա, հեռավար և առցանց եղանակով։ Մասնավորապես, սահմանային անցակետերում ծառայող աշխատակիցները կարող են […]

̰
Դեբեդ գետի վարարման հետևանքով փլուզված հատվածներում կատարվում է ասֆալտապատում

14:15 03.09.2024

Մ-6 միջպետական ճանապարհի՝ գետի վարարման հետևանքով փլուզված հատվածներում կատարվում է ասֆալտապատում՝ ապահովելով ժամանակավոր անցանելիություն։ Այս մասին հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Կկատարվի Դեբեդ գետի հիդրոլոգիական ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա էլ կպատվիրվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ ճանապարհի լիարժեք վերականգնման համար։

̰
ՀՀ-ում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը

13:39 03.09.2024

ՀՀ-ում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր: Օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մեկնաբանելով օրվա ամսաթվի ընտրությունը, նշել է, որ հաշվի է առնվել մի շարք երկրների փորձը՝ ընդգծելով, որ […]

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն

13:24 03.09.2024

Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից 24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և […]

̰
Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

13:16 03.09.2024

Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան […]

̰
Կոտայքի պարեկները կանխել են մեքենայից գողություն

12:28 03.09.2024

Օգոստոսի 28-ին, ժամը 21.40-ին, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ծառայող պարեկները նկատել են, որ մի քաղաքացի իրենց տեսնելով` դիմել է փախուստի: Կարճ հետապնդումից հետո քաղաքացին կանգնել է: Գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Նոր Երզնկա գյուղի 27-ամյա բնակիչը խոստովանել է, որ գողության նպատակով Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայից […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 3-ին

12:22 03.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39 դրամ:  

̰
«Մերսեդեսի» երկու մանկահասակ ուղևորները մահացել են

12:15 03.09.2024

Սեպտեմբերի 2-ի ժամը 21.45-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70,5-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «Զիլ» բեռնատարի հետնամասին, ինչի հետևանքով ուղևորներից 10-ամյա Տինա Գ.-ն մահացել է տեղում, իսկ 3 ամսական Յուրի Գ.-ն՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակ

12:07 03.09.2024

Սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 11։30-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Սեպտեմբերի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք

11:53 03.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, թմրանյութի հայտնաբերման և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու զորակոչից խուսափելու՝ 6-ական, խարդախության՝ 5, […]

̰
BACK_TO_TOP