TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պանրի տեխնոլոգիայով արտադրվող մթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ. ՍԱՏՄ

17:50 02.09.2024

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական […]

̰
Հանձնուքով բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ

17:46 02.09.2024

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալ Ա.Բ.-ին հանձնուքի միջոցով թմրանյութ փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ.Ս.-ի կողմից […]

̰
Դանիել Դանիելյանը կոչ է արել ակտիվ մասնակցել մշակութային կրթության տարվան

17:36 02.09.2024

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ այս տարին նախարարությունը հայտարարել է՝ որպես մշակութային կրթության տարի: «Սա նշանակում է, թե որքանով է պետությունը կարևորում մշակութային կրթությունը, և մշակույթն ու […]

̰
Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

17:24 02.09.2024

Սեպտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ: Սուրբ Պատարագի սկիզբը 10:30-ին է։

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարումը

17:18 02.09.2024

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 3-ից:

̰
Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին

17:06 02.09.2024

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին: Նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն էր: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ և նշել, որ իրականացվող բարեփոխումների ֆոնին բազմաթիվ ծրագրեր են նախատեսվում, որոնք ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական կդարձնեն: ԿԳՄՍ […]

̰
Այգեձոր բնակավայրի՝ պայմանագրային զինծառայող հանդիսացող անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Արագածոտնի մարզի բնակիչ

17:00 02.09.2024

2024թ․ օգոստոսի 28-ին` երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակիչ։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մի կողմից գյուղի մի քանի երիտասարդ, մյուս […]

̰
Ոստիկանության տեսանյութը՝ Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

16:48 02.09.2024

Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]

̰
«Սովորել սովորելու կարողունակությունը». ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին

16:36 02.09.2024

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:12 02.09.2024

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4304 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 296 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 364, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 302, վարելիս հեռախոսից […]

̰
Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են. նախագահի շնորհավորական ուղերձը

16:06 02.09.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ. «Սիրելի ուսուցիչներ և սովորողներ, Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Այս օրվա խորհուրդը առանձնանում և կարևորվում է բոլորիս համար՝ որպես կրթության և գիտության նշանակության վերահաստատման պահ։ Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են, որոնք օգնում են ձևավորել […]

̰
Հարևանուհու տնից գողացել էր 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր և փող

15:23 02.09.2024

Օգոստոսի 28-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 42-ամյա կինը հայտնել էր, որ Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող: Նշված հասցե ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 16-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացելով նշված բնակարանի մուտքի դուռը՝ գողացել են 2 միլիոն դրամ […]

̰
Երիտասարդի մոտ տարբեր թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել

14:24 02.09.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները գիշերվա ժամը 2.55-ին Մազմանյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև սառը զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,46 գրամ դեղնականաչավուն զանգված, 0,65 գրամ դարչնագույն փոշենման զանգված, […]

̰
Վարորդների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

14:12 02.09.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 1-ի ժամը 13.40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21073» մակնիշի մեքենան: Արագածոտնի մարզի Ափնագյուղ բնակավայրի 28-ամյա բնակիչ վարորդը տաբատի գրպանից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Բաժնում 28-ամյա երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած […]

̰
Այգավան բնակավայրում կատարված սպանությունը բացահայտվել է. կալանավորվել է նույն գյուղում հաշվառված 29-ամյա անձ

13:38 02.09.2024

Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, […]

̰
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

13:30 02.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 01:00-07:00-ն թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։

̰
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների

13:11 02.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստանում է ահազանգեր այն մասին, որ անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։ Այս  մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։ «Վերոնշյալ խաբեությանը զոհ չդառնալու համար հորդորում ենք ոչ մի պարագայում չչեղարկել ձեր […]

̰
Սպանություն Արարատի մարզի Այգավան գյուղում. 29-ամյա դանակահարողը կալանավորվել է

12:59 02.09.2024

Օգոստոսի 30-ին, կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]

̰
Արմավիրի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

12:50 02.09.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ, Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, Բացառությամբ՝ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հերացի» ավագ դպրոցի նորակառույց շենք

12:02 02.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հերացի» ավագ դպրոցի նորակառույց շենք: Վարչապետն այդ մասին տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։ Վարչապետին ուղեկցել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

̰
ՀՀ սեպտեմբեր ամսվա բազմամյա կլիմայական բնութագրեր

11:54 02.09.2024

Աշնան սկիզբը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15 աստիճանից ցածր: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ Տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը: Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13,5 աստիճան է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

11:39 02.09.2024

Սեպտեմբերի 1-ի ժամը 14.07-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն 2010 թ. ծնված Հռիփսիմե Ավագյանի անհետ կորելու մասին հաղորդում էր ստացվել: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 2-ի ժամը 10-ի սահմաններում 14-ամյա Հռիփսիմե Ավագյանը հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:

̰
Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ

11:27 02.09.2024

Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։ Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։

̰
Ներառականության երաշխավորումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման առանցքային տարրերից է․ ՄԻՊ

10:59 02.09.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին: Միջոցառման նպատակն էր համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև արտասահմանյան գործընկերներին, վեր հանել խնդիրները, ներկայացնել պետական նախաձեռնությունները և ծրագրերը, ուսումնասիրել միջազգային փորձը, գիտելիքների ու մասնագիտական գործիքակազմը և դրանք կիրառելի դարձնել […]

̰
Վերջին մեկ օրում Գազա է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող 208 բեռնատար

10:58 02.09.2024

Մարդասիրական օգնություն տեղափոխող առնվազն 208 բեռնատար սեպտեմբերի 1-ին մտել է Գազայի հատված։ Այս մասին հայտնել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգման գրասենյակը X-ում։ 175 բեռնատար Գազա է մտել Քերեմ Շալոմ անցակետով, 33-ը՝ Էրեզ անցակետով։ Ավելի վաղ Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը հայտնել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազա է ներմուծվել ավելի […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 31 պատահար, 58 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:42 02.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 42, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության, խարդախության՝ 15-ական, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
14-ամյա Հռիփսիմե Ավագյանը որովում է որպես անհետ կորած

10:34 02.09.2024

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Հռիփսիմե Ավագյանը։ Նա սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Հռիփսիմե Ավագյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 2-ին

10:28 02.09.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 389 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 431 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.26 դրամ:

̰
Որպես անհետ կորած որոնվող 78-ամյա կինը հայտնաբերվել է

10:21 02.09.2024

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.35-ին, հաղորդվել էր 1946 թ. ծնված Մարիետա Գևորգյանի անհետ կորելու մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի պարեկները ժամը 22-ի սահմաններում Վարդաշեն փողոցի հասցեներից մեկում նրան հայտնաբերել և հրավիրել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Կատարվում է քննություն:

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան

10:14 02.09.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 2-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնոում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
BACK_TO_TOP