12:07 03.09.2024
Սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 11։30-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
11:53 03.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, թմրանյութի հայտնաբերման և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու զորակոչից խուսափելու՝ 6-ական, խարդախության՝ 5, […]
11:38 03.09.2024
Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ամռանը իրականացվել է 24 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 353 մասնակից: Ամռան ամիսներին գրանցվել է 311 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 9987, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մարզային գրադարանում իրականացվել են ամառային դպրոց 6-12 տարեկան երեխաների համար և մանկական կրթաժամանցային ծրագիր՝ 4-6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև վարպետաց դասեր, […]
11:33 03.09.2024
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության […]
11:00 03.09.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «• Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան […]
10:52 03.09.2024
ՆԳՆ Համայնքային ոստիկանության ձևավորմամբ տարածքային ստորաբաժանումներում ստեղծվելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցող ստորաբաժանումներ, հայտնում են ՆԳՆ-ից։ «Ուղեկցող ստորաբաժանման ծառայողներն իրականացնելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումներ դեպի դատարան, քրեակատարողական հիմնարկ, ձերբակալվածներին պահելու հիմնարկ, բժշկական հաստատություն և այլն: Հետագայում նախատեսվում է կալանավորված անձանց ուղեկցումները վերապահել քրեակատարողական ծառայությանը` ոստիկանությանը թողնելով միայն ձերբակալվածների ուղեկցումը: Ծառայությունը հագեցած կլինի […]
10:47 03.09.2024
Միջին օտիտներ կամ միջին ականջի բորբոքումներ: Երեխաների մոտ ականջի բորբոքային հիվանդությունների շարքում առավել հաճախ հանդիպում են միջին ականջի սուր բորբոքումները, որոնք կարող են լինել սուր շնչառական վիրուսների հետևանք, մասնավորապես` ադենոիդների բորբոքման դեպքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակին չդիմել բժշկի և զբաղվել ինքնաբուժությամբ․ Կարող է առաջանալ միջին ականջի քրոնիկ […]
10:42 03.09.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:25 03.09.2024
Սեպտեմբերի 3-ին, ժամը 05:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Ա. Ա.) թափքում (բարձված փայտածուխով): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
10:20 03.09.2024
Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում նավակը խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարական խումբը: Ջրափրկարարները Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից (մոտ 500 մ) խափանված ռետինե նավակը և քաղաքացիներ՝ Ս․ Ս․-ին, Ֆ․ Ա․-ին, […]
10:15 03.09.2024
Սեպտեմբերի 2-ին, ժամը 15:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիան գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիան գյուղի հարակից «Աղբյուրի սար» կոչվող սարի գագաթային հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է […]
09:58 03.09.2024
Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր: Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն […]
22:02 02.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը: Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն […]
21:39 02.09.2024
Ադրբեջանում երեկ կայացան խորհրդարանական արտահերթ ընտությունները: Ինչպես և սպասվում էր, համոզիչ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Քանի՞ ձայն է հավաքել Ալիևի կուսակցությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, եթե զուտ թվերին հետևենք, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ այս խորհրդարանը ոչ այդքան բարենպաստ է […]
20:36 02.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 34 շենքեր, «Անի» մսուր-մանկապարտեզ, «Քալանթար» […]
20:20 02.09.2024
Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով: Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ […]
20:18 02.09.2024
Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 13-ը վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Khaama Press-ը ՝ վկայակոչելով Քաբուլի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչ Խալիդ Զադրանին։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի հարավ-արևմուտքում։ Պ այթյունի հետևանքով բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
19:44 02.09.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածը։ 14կմ ճանապարհն անցնում է Վարդենյաց լեռնանցքով։ Վերջին անգամ նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվել է 2000-ական թվականների սկզբին։ Կապալառու կազմակերպությունը՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, կատարում է հողային աշխատանքներ, նորոգում է ճանապարհային ծածկը, կատարվում է ասֆալտապատում, կառուցվում են կողնակները, որոշ հատվածներում նախագծով նախատեսված է հիմքի գրունտի փոփոխություն։ Ճանապարհի մոտ […]
19:39 02.09.2024
Այսօր` Արցախի Անկախության օրը, Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության բակում, հավաքվել են հանրային, ընդդիմադիր գործիչներ և լրագրողների հետ ունեցել ճեպազրույցներ: Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ «Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ այս պահին որպես առաջնահերթություն են հռչակում Արցախ վերադարձի իրավունքի […]
19:28 02.09.2024
Գիտելիքի և դպրության օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 երեխա՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից. նրանց համար կազմակերպվել է «Օլիմպիկուս» մուլտֆիլմի դիտում։ Երեխաներին ողջունել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Միջոցառումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի […]
19:23 02.09.2024
Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես ՆԳՆ ոստիկանությունը հանգամանորեն էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Վաղ առավոտից ծառայողները տեղում էին՝ կազմ ու պատրաստ իրականացնելու «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն անցան ուժեղացված ծառայության՝ ապահովելու օրվա անվտանգ տոնականությունը։ Դպրոցների բակերում ծառայողներն օրվա առթիվ շնորհավորել են աշակերտներին, մաղթել հաջողություններ։ «Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում ենք ուսումնական տարվա […]
19:17 02.09.2024
33 տարի առաջ՝ սեպտեմբերի երկուսին, Արցախը հռչակեց իր անկախությունը: Այսօր, սակայն, արցախահայությունը Ադրբեջանի կողմից ենթարկված է բռնի տեղահանության: Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում անդրադարձավ նաև Արցախի հարցին, հայ-ադրբեջանական բանակցություններին ու Բաքվից հնչող պահանջներին: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
19:12 02.09.2024
Քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը: Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունների պետերը, նախարարության իրավասու ստորաբաժանումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են ներառական ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ներկայացրել նկատառումներ ինչպես նախարարության […]
19:08 02.09.2024
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։ Տաքսի ծառայություն մատուցող անհատ […]
18:56 02.09.2024
Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք ոչ միայն խորհրդարանական, այլեւ բոլոր մակարդակներում: Ղազախ գործընկերների հետ մենք հաճախ հանդիպում ենք տարբեր միջազգային հարթակներում, եւ այդ հանդիպումները միշտ օգտագործում ենք ի նպաստ երկու երկրների խնդիրների լուծման: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ […]
18:50 02.09.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում […]
18:26 02.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ […]
18:17 02.09.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում: