18:27 03.09.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հայտնում են նախարարությունից։
«Փոփոխությունները վերաբերում են «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին:
«Որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ՝ նշյալ օրենքն ընդունվել է 2002 թվականին: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Փոփոխություններ՝ խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, ըստ որի՝ այն որևէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձն է, որը գրանցված է հարկային դաշտում և ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը։
Օրենքով սահմանվել է նաև «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը մշակույթի որևէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն է: Տվյալ կազմակերպությունների ոչ ստեղծագործական անձնակազմը՝ տնօրեններ, տեխնիկական սպասարկողներ, հսկիչներ, հաշվապահներ, ադմինիստրատորներ, չեն հանդիսանում մշակութային գործունեությամբ զբաղվող անձինք։
Վերոնշյալ լրացումները միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը, որն իրականացվում է ԿԳՄՍՆ կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում վերոնշյալ ստեղծագործողներին ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի և հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով:
Առաջարկվել է նաև խմբագրել «ազգային հարստություն» եզրույթը՝ այն դարձնելով «ՀՀ քաղաքացի հանդիսավող ազգային փոքրամասնությունների համար նշանակություն ունեցող հարստություն»՝ հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների մասին կոնվենցիաներով ամրագրված դրույթները:
Լրացումներ՝ պայմանավորված ՊՈԱԿ-ների ֆինանսավորման նոր մոդելի ներդրմամբ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված՝ օրենքում կատարվել է համապատասխան լրացում: Ամրագրվել են ՀՀ կառավարության լիազորությունները ՊՈԱԿ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի հաստատման, մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը և չափերը հաստատելու սկզբունքները:
Միաժամանակ հստակեցվել է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը, որը կոչված է ներդնելու թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացնելու լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման, զարգացման հեռանկարային ծրագրերի ներկայացման և ՀՀ-ում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ: «Այն կներառի մշակութային ամբողջ դաշտը՝ թե՛ թանգարաններ ու գրադարաններ, թե՛ թատրոններ ու համերգասրահներ՝ ճկուն և արդիական գործունեություն իրականացնելու հեռանկարով»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը հաստատելու մասին
ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի նաև «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ «Այս կարգի ընդունումը ոչ միայն նպատակ ունի խրախուսելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցույթներին և փառատոներին, որն իր հերթին կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, այլև միտված է պետության կողմից արվեստագետների կատարած աշխատանքի և ձեռքբերումների արժևորմանը։ Այս տարի ծրագրին մասնակից 5 շահառու կա, որոնք հեղինակավոր մրցույթներում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ»,- իրազեկել է նախարարի տեղակալը:
«Պետական» անվանումը կշնորհվի միայն համապետական նշանակության կազմակերպություններին
Ըստ փոփոխությունների՝ անհրաժեշտություն է առաջացել «պետություն», «պետական» և «պետականություն» բառերի առավել արժևորման նպատակով կանոնակարգել «պետական» բառի օգտագործումը։ «Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ «պետական» անվանումը կրող կազմակերպությունները ներկայում ունեն և՛ համապետական, և՛ մարզային, և՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «պետական» անվանումը պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին։ Հետևաբար, պետք է կիրառվի տարբերակված մոտեցում»,- ասել է Դանիել Դանիելյանը։ Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ։ Առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին և «համայնքային» անվանումը՝ համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին։
Մի շարք գործառույթներ վերապահվել են մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին
Դանիել Դանիելյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը, որի համատեքստում օրենքում կատարվել է լրացում: Դրա համաձայն՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների սակագների հաստատումը և աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացի իրականացումը վերապահվել են նշյալ կազմակերպություններին։
Օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո պետք է ընդունվեն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտեր ու կանոնակարգեր, այդ թվում՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, սահմանվեն ՊՈԱԿ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը, հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը: Անցումային դրույթներով նաև սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվեն 2025 թվականի դեկտեմբերի 25-ին:
Այսպիսով՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
Նշենք, որ նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և առաջարկվել է այն ներառել է ԱԺ լիագորմար նիստերի օրակարգ»,-նշված է հաղորդագրության մեջ:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...