TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 3/4-ին

10:00 02.09.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամոյի, Կոմիտասի, Սախարովի, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

̰
Սեպտեմբերի 2-ին Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի

20:09 31.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ձորաղբյուր թաղամաս՝ «Օրբիտա-2», «Ավտոգազ», «Ս․ Կարապետյան», «Ական», «Դիանա», «Ժ․ Դանիելյան» ՍՊԸ-ներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Ս․ Ալոյան» ԱՁ, «Մ․ Ավետիսյան», «Ա․ Ավանեսյան», «Դ․ Ավանեսյան», «Հ․Հարությունյան», «Կ․Հախնազարյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի […]

̰
Փոխգնդապետ Սոֆյա Անանյանը՝ գերազանց ատեստավորված կին զինծառայող․ ՊՆ

19:37 31.08.2024

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել գերազանց ատեստավորված կին զինծառայող, փոխգնդապետ Սոֆյա Անանյանի մասին։  

̰
Կալանավորվել է Այգավան գյուղում 32-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողը

19:00 31.08.2024

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնին հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ենգիբարյանը միջնորդություն է ներակայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվի Արարատի մարզի Այգավան գյուղում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 29-ամյա Արթուր (ով նաև ներկայացել […]

̰
14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին

17:09 31.08.2024

ՀՀ ՏԿԵՆ-ը եղեկացնում է, որ 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ «Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

16:46 31.08.2024

Օգոստոսի 31-ին` 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը: Արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ: Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` […]

̰
Առողջապահության նախարարության խորհուրդները ուսումնական տարվան ընդառաջ

16:04 31.08.2024

Մոտենում է ուսումնական տարին, և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում: Վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որը այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով: Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, […]

̰
Ազգային ժողովում հյուրընկալվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ

15:50 31.08.2024

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին: Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մասնագիտության ընտրության հարցով, կիսվել […]

̰
Հնարավո՞ր է ռուսական միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում. Հեռանկար-բանավեճ

14:17 31.08.2024

Բաքուն այս շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, բայց դարձյալ պահանջ ներկայացրեց Սահմանադրության հետ կապված: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Դրան նախորդել էր Ռուսաստանի նախագահի այցը Բաքու: Հենց այնտեղ էլ Վլադիմիր Պուտինը դարձյալ առաջարկել էր Մոսկվայի միջնորդությունը հայ – ադրբեջանական բանակցություններում: Ադրբեջանն էլ […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:55 31.08.2024

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար […]

̰
ՀՀ կառավարության համար պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, քաղաքացիների երջանկությունը բացարձակ նպատակներ են. վարչապետ

13:22 31.08.2024

ՀՀ կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում են լինելու բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության ու խաղաղության օրակարգերն՝ այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի բացման խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին տարիներին […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին

12:45 31.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ:  

̰
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են

12:25 31.08.2024

Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են։ ԱԺ փոխնախագահները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամկետներում․ Ռուբեն Ռուբինյան 𝟎𝟗.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Հակոբ Արշակյան 𝟐𝟎.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամանակացույցով․ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 𝟎𝟑.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟓:𝟎𝟎-𝟏𝟕:𝟎𝟎 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 𝟎𝟒.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟎:𝟎𝟎-𝟏𝟐:𝟎𝟎 Եվրոպական ինտեգրման հարցերի […]

̰
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ

12:20 31.08.2024

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։ Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ […]

̰
Ադրբեջանում կրկին արտահերթ ընտրություններ են․ ինչպիսին կլինի ապագա մեջլիսը

21:31 30.08.2024

Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ  կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ: Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ […]

̰
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

21:25 30.08.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի հետեւյալ գյուղերի ջրամատակարարումը. Մրգաստան, Ծաղկունք, Խորունք, Հովտամեջ, Ծիածան, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Արտիմետ։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

19:55 30.08.2024

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային: Հանրակրթություն 2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր […]

̰
Սպանությունը կատարել էր 25-ամյա երիտասարդը, դիակը հայտնաբերվել է ձորակում. Ոստիկանության տեսանյութը

19:45 30.08.2024

Հուլիսի 27-ին՝ ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել: Անհետ կորելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց […]

̰
Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել է ՊԵԿ էլեկտրոնային համակարգին

19:30 30.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել է ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու նպատակով՝ օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մայրաքաղաքի Մոսկովյան և Իսահակյան փողոցներում

19:12 30.08.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց […]

̰
Զովունիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

19:06 30.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վայթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների պատերի մակերևույթները և առաստաղները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել, – շինությունների դռները […]

̰
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում անարդարացիորեն զրկել են իրավունքներից և մերժել դրանք. ՀՀ ԱԳՆ

18:51 30.08.2024

ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ: «Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում անարդարացիորեն զրկել են իրավունքներից և մերժել դրանք։ Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ […]

̰
«Հայտարարվում է մշակութային կրթության տարի». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի տնօրենների խորհրդակցությանը

18:45 30.08.2024

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի […]

̰
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով

18:38 30.08.2024

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Համակարգի գործարկումից սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 941 հայտ (Կոտայք՝ 367, Արարատ՝ 276, Արմավիր՝ 242, Լոռի՝ 56)։ […]

̰
Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ

18:25 30.08.2024

Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը […]

̰
Բնակարանից գողության փորձ՝ ավազակությամբ․ հանցագործությունը կանխվել է տուժողի հարևանի և ազգականի ջանքերով. ՔԿ

18:19 30.08.2024

2024 թվականի օգոստոսի 27-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:46-ին, անհայտ անձինք, կոտրելով մուտքի դռան փականը, մուտք են գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող իր բնակարան և փորձել են գողություն կատարել: Նկատի ունենալով, որ ստացվել է բնակարանային գողության փորձի մասին պատշաճ հաղորդում՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Էլեկտրահարման եղանակով որսացել էին 200 կարմրախայտ

17:36 30.08.2024

Օգոստոսի 29-ին` ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք: Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են […]

̰
Կալանավորված անձի ժամացույցի միջից հայտնաբերվել է հերոինի նմանվող զանգված

17:26 30.08.2024

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ երկարատև տեսակցությունից վերադարձող կալանավորված անձ Զ․Հ․-ի մոտ պետք է թմրամիջոց լինի։ Իրացնելով նշված տեղեկությունները՝ ծառայողները երկարատև տեսակցությունից հետո Զ․Հ․-ին ենթարկել են խուզարկության։ Արդյունքում՝ նրա մոտ առկա ձեռքի ժամացույցի միջից հայտնաբերվել է […]

̰
Սկսած 1990-ականներից՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ

17:22 30.08.2024

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկից մինչև հիմա հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ, որոնցից շուրջ 700-ը՝ 90-ականներից, իսկ մոտավորապես 300-ը՝ 2020-2023 թվականների ռազմական գործողություններից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված «Անհայտ կորածների միջազգային օրվան» նվիրված լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ […]

̰
Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1մլրդ. 370մլն. ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

15:35 30.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ […]

̰
BACK_TO_TOP