TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

17:12 29.08.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին: Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին և առկա մարտահրավերներին: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ ժողովրդավար […]

̰
Նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ

17:06 29.08.2024

Փաթեթով սահմանվում են այն իրավական հիմքերը, որոնցով անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով նոր անապահովության նպաստ կտրամադրվի քաղաքացիներին՝ գործող ընտանեկան եւ սոցիալական նպաստի փոխարեն: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» […]

̰
Ֆինանսական միջոցներ կհատկացվեն սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման նպատակով

16:46 29.08.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ […]

̰
Սպասված փոփոխություն․ քաղաքաշինության ոլորտում կրթության և աշխատանքային փորձի տարբերությամբ մասնագետներն արդեն կարող են հավաստագրվել urban.e-gov.am հարթակում

16:41 29.08.2024

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման և աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։ Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական մեծ խումբ մասնագետներ՝ […]

̰
Նախատեսվում է թվայնացնել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը

16:34 29.08.2024

Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն […]

̰
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը

16:28 29.08.2024

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ամբողջությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում քննարկվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների […]

̰
ՆԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը հետևել են սցենարային իրավիճակներում Ջրային պարեկների ցուցադրական հնարքներին

16:22 29.08.2024

Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։ Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ […]

̰
Բացահայտվել է բնակարանից 500 000 ԱՄՆ դոլարի զարդերի և 4000 ԱՄՆ դոլար գումարի հափշտակության դեպք

16:16 29.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 72-ամյա բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքը: Նախաձեռնված քրեական վարույթով առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, […]

̰
Նոր Եդեսիայում դպրոց կկառուցվի, Ռյա Թազա գյուղում՝ կրթահամալիր

16:11 29.08.2024

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղի 2-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում դպրոց կառուցելու նպատակով։ Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի […]

̰
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

16:05 29.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր)։ Մասնավորապես՝ – խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 63-ամյա տղամարդու դին

13:45 29.08.2024

Օգոստոսի 20-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 28-ին Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը: Կատարվում է քննություն:

̰
Որպես անհետ կորած որոնվող 72-ամյա կինը հայտնաբերվել է

13:25 29.08.2024

Օգոստոսի 20-ին հաղորդվել է 1952 թ. ծնված Սերիկ Դերձյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Փամբակ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է բժշկական կենտրոն:

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

13:12 29.08.2024

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում оգոստոսի 29-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ […]

̰
Հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու նոր կարգավորումներ են առաջարկվում

13:06 29.08.2024

Կառավարությունը լրացում եւ փոփոխություն է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նոր կարգավորումներն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը եւ պարզաբանել, որ նպատակն է հստակեցնել հարկադիր պարապուրդին վերաբերող հատվածները: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող օրենսգրքով հարկադիր պարապուրդը հնարավոր է հաշվարկել մինչեւ դատական կարգով դատական ակտի ուժի […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին

13:00 29.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.31 դրամ:  

̰
Պարեկները կանխել են մեքենայից կատարվող գողությունը

12:54 29.08.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 28-ին Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս ժամը 21.40-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ դիմել է փախուստի: Պարեկները նրան հետապնդել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը գողանալու նպատակով պոկել էր Զորավար […]

̰
Խուզարկությամբ երիտասարդների մոտ թմրամիջոց և դանակներ են հայտնաբերվել

12:43 29.08.2024

Երևանի պարեկները օգոստոսի 28-ին, ժամը 22.18-ին, Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են այրված հետքերով ապակե տարա և բյուեղանման զանգված: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը կրիստալ տեսակի թմրանյութ է, իր օգտագորխման […]

̰
Օգոստոսի 28-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք

12:25 29.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք: Մասնավորապես՝ զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
Բարեփոխումների շրջանակում կձևավորվի Ոստիկանության գվարդիան

12:20 29.08.2024

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը կապահովի ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ գվարդիայի ձևավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից: «• Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիան Հայաստանի պաշտպանությանը կաջակցի առավել հասցեական և թիրախային գործիքակազմով։ Կվերացվի գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում է Ոստիկանության զորքերի […]

̰
Առաջիկա 5 օրերին որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

12:15 29.08.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

̰
Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ են մտցվել

12:05 29.08.2024

Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կարվեն. բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համագարկով: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Նոր մոտեցմամբ՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև, նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է թե ո՞ր […]

̰
Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզային ստորաբաժանումները շարունակում են իրականացնել տարաբնույթ միջոցառումներ

11:47 29.08.2024

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից շարունակվում են պարբերաբար անցկացվել տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են դիմակայունության բարձրացմանը, աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության պատրաստվածության բարձրացմանը, իրազեկման միջոցառումների իրականացմանը, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Միջոցառումների շրջանակում Արարատի մարզի Վեդու համայնքապետարանում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․Ղուկասյանի, Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի, ինչպես նաև ԱՌԿ խորհրդի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

11:18 29.08.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գեղարդի վանք տանող 4.6կմ ճանապարհը հիմնանորոգվում է

11:13 29.08.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Գեղարդի վանք տանող 4.6կմ ճանապարհը հիմնանորոգվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 29-ի դրությամբ

10:24 29.08.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

22:20 28.08.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

̰
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

20:37 28.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-14:00 Սիլիկյան 6, 7 փողոցներ մասնակի, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Սարգսաշեն թաղամասի առանձնատներ, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ` 11:00-17:00 Քուչակ գյուղ, Արարատի մարզ՝ 10:00-11։00 Լուսաշող, Լանջառ […]

̰
Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական ինքնաթիռ է կործանվել

20:28 28.08.2024

Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում, անհայտ ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այսպիսի հայտարարություն է արել սիրիական Al Watan թերթը։ Ըստ թերթի՝ օդաչուն կարողացել է կատապուլտի ենթարկվել և ողջ է մնացել։ Միջադեպը տեղի է ունեցել նահանգի արևելյան շրջաններից մեկի գյուղական շրջանում։ Դեպքի հետ կապված այլ հանգամանքներ պարզվում են։

̰
Բայանդուրում բացվել է սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը

19:22 28.08.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ Երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի բոլոր հարմարությունները, կառուցվել է ապաստարան, բարեկարգվել է բակը։ Մարզպետն ու համայնքապետը շրջել են […]

̰
«Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

19:07 28.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը: Քննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 և 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության […]

̰
BACK_TO_TOP