18:58 28.08.2024
Հինգ տարեկան իսրայելցի տղան էքսկուրսիայի ժամանակ պատահաբար կոտրել է 3500-ամյա սափորը Հայֆայի համալսարանի Hecht թանգարանում, հայտնել է իսրայելական հեռուստաալիքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անցած շաբաթավերջին հինգ տարեկան տղան պատահաբար դիպել է Հայֆայի Hecht թանգարանում գտնվող հնագույն սափորին և կոտրել այն: Հնագիտական գտածոյի կորուստը զգալի ֆինանսական վնաս չի պատճառել», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: […]
18:45 28.08.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Նա շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով, որ ամենապահանջված մասնագիտություններն են ձեռք բերել: Այնուհետև հանձնել է Ճարտարապետության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։ «Մեկ տարի առաջ որպես համալսարանի ռեկտոր՝ շրջանավարտներին ճանապարհում էի դեպի աշխատաշուկա։ Այսօր արդեն որպես Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ […]
18:32 28.08.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությունը խոչընդոտող այլ պարագաները։ Տնտեսվարողները նախազգուշացվում են, ապօրինի կանգնակներ կրկին տեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 75-ապատիկի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն): Շարունակական շրջայցերի նպատակը բոլոր քաղաքացիների համար անխոչընդոտ երթևեկություն ապահովելն է:
18:20 28.08.2024
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային՝ կատարելով մի քանի կարևոր արձանագրումներ․ 🔹Առաջիկայում կներդրվի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր լուծումներով համակարգ, 🔹Պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ, 🔹Աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները, 🔹Թեկուզ օրինական […]
18:14 28.08.2024
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզում անցկացվել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ Նախքան խորհրդակցությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջել են կրթական էքսպոյում, որին […]
18:07 28.08.2024
Առողջապահության նախարարությունից զգուշացնում են՝ տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ քնի, տեսողության, կեցվածքի խանգարումներ, նոր ընկերներ ձեռք բերելու, շփման խնդիրների, էկրանից կախվածության և այլն: «Մինչև 2 տարեկան երեխաներն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Ուղեղը լավագույնս զարգանում է, երբ նա շփվում է, խաղում հասակակիցների ու ծնողների հետ: […]
17:48 28.08.2024
Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառում. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի: Գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել […]
17:43 28.08.2024
Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև նրա պաշտոնավարման ընթացքում: Անդրադառնալով իրավապահ համակարգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառության արդիականությանը՝ փոխնախարարը մատնանշել է Բյուրոյի հետ […]
17:31 28.08.2024
Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար […]
17:25 28.08.2024
Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա: Պարզվել էր, որ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել էին դեղնականաչավուն զանգվածով ապակյա երկու տարա: Վարորդը և 24-ամյա ուղևորուհին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել […]
17:20 28.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք․ Իջևան)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն […]
17:11 28.08.2024
Ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2 տարի առաջ: Հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, նաեւ վերջին շրջանի ժողովրդագրական ցուցանիշները՝ նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն էր առաջացել: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 2009-2010 թվականներին եւ չէր արտացոլում առկա իրավիճակը: Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական […]
16:35 28.08.2024
Գերմանիայի ամենատարեց բնակչուհին՝ Շառլոտա Կրետշմանը, մահացել է 114 տարեկանում Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային նահանգում։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Ինչպես լրատվամիջոցին պատմել է Կրետշմանի թոռը, կինը մահացել է Շտուտգարտի մերձակայքում գտնվող Կիրխհայմ ունտեր Թեք քաղաքի ծերանոցում: Շառլոտան ծնվել է 1909 թվականի դեկտեմբերի 3-ին Վրոցլավում (Լեհաստան)։ Կրետշմանը Instagram-ում էջ ուներ՝ մոտ 14 հազար հետևորդով։
16:12 28.08.2024
Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։ Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Առանձին անդրադարձ է […]
15:30 28.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ «Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, հերթական տոնն է բոլորիս համար, քանզի ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Շնորհավորում եմ բոլորիդ։ Մեր կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը […]
15:05 28.08.2024
Տավուշի մարզի պարեկները օգոստոսի 27-ին, ժամը 9-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս Աղստև գետի ափին՝ Ակնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում, նկատել են մի տղամարդու, ով հոսանքահարելու միջոցով ձուկ էր որսում: Խաշթառակ գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը, ապօրինի որսած մոտ երկու կգ կողակ տեսակի ձկան և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել […]
14:19 28.08.2024
Շվեդիայի դատախազությունը գործ է հարուցել 38 և 49 տարեկան երկու տղամարդկանց դեմ՝ «ազգային հողի վրա ատելության հրահրում» հոդվածով։ Նրանք մեղադրվում են 2023 թվականի ամռանը Ստոկհոլմի չորս վայրերում Ղուրանն այրելու մեջ, 49-ամյա քաղաքացուն մեղադրում են նաև խարդախության մեջ, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։ Որպես հանցավոր արարքների ապացույց ներկայացվում են տեսագրությունները, որտեղ տեղի են ունեցել գործողությունները։ «Երկուսն […]
13:20 28.08.2024
Օգոստոսի 26-ի ժամը 23.20-ին Երևանի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արցախի փողոցում ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,24 գրամ դեղնականաչավուն զանգված: Ժամը 23.45-ին Երևանի պարեկները նույն կասկածանքով Շիրակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Չարբախի բաժանմունք են տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […]
13:13 28.08.2024
Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանների առնվազն 780 հազար բնակիչներ տարհանման հանձնարարականներ են ստացել հզոր «Շանսան» թայֆունի մոտենալու պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տները լքելու և տարհանման կենտրոններ տեղափոխվելու առաջարկությունները, որոնք սովորաբար տեղակայված են ուսումնական հաստատություններում և հասարակական շենքերում, վերաբերում են Միյաձակի, Կագոսիմա և մի քանի այլ շրջանների քաղաքների բնակիչներին։ Այնտեղ հայտարարված է վտանգի հինգ մակարդակներից […]
12:38 28.08.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն գյուղերի, Անուշավան համայնքի 29, 30, 31, 32, 33 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:21 28.08.2024
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 241 մլն 520 հազար դրամ գումարի չափով:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Գումարը կուղղվի կրթական և մարզական որոշ հաստատությունների ու ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և գույքով ապահովմանը: Մասնավորապես՝ համապատասխան գումար է հատկացվել 10 […]
11:40 28.08.2024
Օգոստոսի 27-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների: 8-ամյա Լիանա Ք.-ն տեղում մահացել է, իսկ 6-ամյա Լևոն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:18 28.08.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:52 28.08.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացել է 64-ամյա ցմահ դատապարտյալ: Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հայրապետյանի գլխավորությամբ: […]
10:35 28.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.31 դրամ:
10:00 28.08.2024
Օգոստոսի 28-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ […]
22:30 27.08.2024
Հնարավոր է, որ Վրաստանը գալիք խորհրդարանական ընտրություններից հետո դառնա կրոնական պետություն ու ուղղափառությունն այնտեղ հռչակվի պաշտոնական պետական կրոն: Նախաձեռնողը երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է: Ինչի՞ համար է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ իշխող կուսակցությունը նման մտադրություն ունի, առաջինը տեղեկացրել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը, որը պնդում է, որ […]
21:22 27.08.2024
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել է, որ Կրեմլի վարչակազմը չի օգտագործում մեսենջերներ, այդ թվում՝ Telegram-ը, պաշտոնական նպատակներով։ Նրան հարցրել են, թե արդյոք Կրեմլի պաշտոնյաներին խնդրել են «մաքրել» նամակագրությունը Telegram-ում Պավել Դուրովին Ֆրանսիայում կալանավորելուց հետո: Պեսկովը պատասխանել է. «Քաղաքացիական ծառայողները, տեսականորեն, չպետք է օգտագործեն մեսենջերները տեղեկատվական անվտանգության տեսանկյունից, և ոչ էլ Telegram-ը: Նախագահի աշխատակազմում […]
21:15 27.08.2024
Իրավապահ մարմինները ձեռնարկում են անվտանգության բոլոր միջոցները՝ Կուրսկի ԱԷԿ-ի առավելագույն պաշտպանության համար, օպերատիվ իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին հայտնում է կայանի մամուլի ծառայությունը՝ հղում անելով Կուրսկի ԱԷԿ-ի անձնակազմի կառավարման գծով փոխտնօրեն Վադիմ Ելեցկիխին։ «Ատոմակայանի և քաղաքի անվտանգության ապահովման հարցում կարող եմ ամենայն պատասխանատվությամբ նշել, որ անվտանգության ուժերը ներկայումս ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ բոլոր ոլորտներում առավելագույն […]