22:30 27.08.2024
Հնարավոր է, որ Վրաստանը գալիք խորհրդարանական ընտրություններից հետո դառնա կրոնական պետություն ու ուղղափառությունն այնտեղ հռչակվի պաշտոնական պետական կրոն: Նախաձեռնողը երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է:
Ինչի՞ համար է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այն մասին, որ իշխող կուսակցությունը նման մտադրություն ունի, առաջինը տեղեկացրել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը, որը պնդում է, որ նախաձեռնության հեղինակը անձամբ կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է:
Հատկանշական է, որ իշխող կուսակցությունն իր ընտրարշավը սկսել է Ցխետայում, որը վրացական ուղղափառ եկեղեցու հոգևոր կենտրոնն է:
Եվ ահա այդ օրը՝ հենց ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Իվանիշվիլին ասել էր, որ կուսակցությունը քննարկում է այժմ չափազանց կարևոր հարց, որը էքզիստենցիալ նշանակություն կունենա ազգի և հավատքի համար:
Բոլորը կռահել են, որ խոսքը հենց ուղղափառությունը պետական կրոն հռչակելու մասին է: Նա ասել է, որ մոտ օրերի ընթացքում մանրամասներ կհայտնի:
Նշեմ, որ Վրաստանն այժմ աշխարհիկ պետություն է՝ համաձայն սահմանադրության, կրոնը առանձնացված է պետությունից, թեև ուղղափառությունը երկրում հատուկ նշանակություն և դեր ունի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ պետք է հասկանանք՝ «պետական կրոն» ասելով: Ինչպե՞ս է նախաձեռնությանը վերաբերվում վրաց ուղափառ եկեղեցին և գլխավոր հարցը՝ ինչպե՞ս այդ քայլը կազդի Վրաստանի հայերի վրա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:48 20.06.2025
Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ Պեսկով14:48 20.06.2025
Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ ՊեսկովՌուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
14:40 20.06.2025
Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպաններըՀեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...
14:33 20.06.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքըԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...
14:27 20.06.2025
Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքիԹեհրանը «երբեք» չի ձգտի միջուկային զենքի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի և ապագայում էլ չենք շարժվի այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Դիվանագետը նաև պնդել է, որ Իրանը թիրախավորում է միայն Իսրայելի ռազմական թիրախները։ ...
14:22 20.06.2025
Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ ԱլոնսոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...
14:17 20.06.2025
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծինԿառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային […] ...