18:44 19.08.2024
Անցյալ տարի գերմանական ոստիկանությունը ռեկորդային թվով հանցագործություններ է գրանցել՝ գրեթե 800 հազար, հաղորդում է Bild թերթը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հրապարակած զեկույցը։ «Մաքսանենգություն, կողոպուտ, բռնություն. Գերմանիայի կենտրոնական ոստիկանությունը 2012 թվականից ի վեր ամենաշատ հանցագործություններն է գրանցել անցյալ տարի: Տարեկան զեկույցում նշված է 790 245 հանցագործություն»,–գրում է թերթը։ Bild-ն ընդգծում է, որ կատարված իրավախախտումների թիվը 2022 թվականի […]
18:20 19.08.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00-11:00-ի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ:
18:14 19.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի այս տարվա մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, և առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը:
18:08 19.08.2024
Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել վարորդին և 29-ամյա ու 33-ամյա 2 ուղևորներին։ 33-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականչավուն զանգվածներով տարաներ և կաթուցիչ։ Վարորդը և 29-ամյա ուղևորը մեքենայից իրավապահներին […]
17:53 19.08.2024
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են 2024-25 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությունները վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, […]
17:38 19.08.2024
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Նպատակը՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է: Օգոստոսի 12-ից 18-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 27 հողամասում […]
17:30 19.08.2024
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որոնվում է 1982 թվականին ծնվսծ Սարգիս Գրիգորյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Տարոնի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
17:11 19.08.2024
Օգոստոսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 123, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 13, չամրակապված վարելու՝ 418, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 289, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:04 19.08.2024
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Օգոստոսի 21-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Օգոստոսի 22-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» Օգոստոսի 23-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը […]
16:57 19.08.2024
Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ոստիկանության վետերան, գնդապետ Զարմեն Պարույրի Եպիսկոպոսյանը: Համակարգում երկարատև ծառայության ընթացքում Զարմեն Եպիսկոպոսյանը մեծ ներդրում է ունեցել հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում, վայելել է ղեկավարության և գործընկերների հարգանքն ու վստահությունը:
16:44 19.08.2024
Բրազիլիայի բնակիչները բախվել են բջջային հեռախոսների մշտական գողությունների և բազմաթիվ կիբեռհանցագործությունների խնդրին. հանցագործների գործողություններից ընդհանուր վնասը 2023 թվականին հասել է 34 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով Բրազիլիայի Forum Brasileiro de Segurança Pública («Բրազիլիայի հանրային անվտանգության համաժողով») ոչ կառավարական կազմակերպության տվյալները: Նշվում է, որ 2023 թվականին Բրազիլիայի յուրաքանչյուր տասներորդ […]
16:38 19.08.2024
ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացի շրջանակում կարևորում և խրախուսում է կանանց ներգրավվածությունը իրավապահ համակարգի ստորաբաժանումներում։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների կին ծառայողները կիսվել են իրենց փորձով, պատմել խոչընդոտների և ձեռքբերումների մասին, խորհուրդներ տվել ապագա կին ծառայողներին։ Առաջիկայում կհայտարարվի Պարեկային ծառայությունում կանանց ընդունելություն: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում:
16:16 19.08.2024
Օգոստոսի 15-ի երեկոյան Տավուշի պարեկների և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ստացվել է տեղեկություն, որ Վարագավան գյուղի վարչական շենքում ծեծկռտուք է: Մեկնել են օպերատիվ խումբը, վարչության և բաժնի ղեկավարներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որոնք իրացնելով՝ պարզվել է հետևյալը: Օգոստոսի 15-ի ժամը 16.30-ին Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը Վարագավան գյուղի […]
15:52 19.08.2024
«Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների՝ արդեն շահագործվող, ինչպես նաև առաջիկայում սպասվող նոր տրոլեյբուսները վարելու համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ««T» կարգի վարորդական իրավունք ստանալու համար ընկերությունը կազմակերպում է մասնագիտական ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կվարձատրվեն՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի։ Մանրամասների համար դիմել «Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ը՝ ք. Երևան, Բագրատունյաց 44 կամ զանգահարել 011514992 հեռախոսահամարով»,- […]
15:47 19.08.2024
Ամստերդամի քաղաքապետարանն իր քաղաքացիական ծառայողներին արգելել է օգտագործել Telegram հավելվածն իրենց աշխատանքային հեռախոսներում՝ լրտեսության և հանցավոր օգտագործման սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է հոլանդական BNR ռադիոկայանը։ Արգելքը մտցվել էր ապրիլի վերջին, սակայն այդ մասին հրապարակավ չհայտարարվեց։ Telegram-ը դարձել է «ապաստան հաքերների, կիբերհանցագործների և թմրավաճառների համար», – ասել է Ամստերդամի քաղաքապետարանի խոսնակ Ալեքսանդր Շոլտեսը ռադիոկայանին տված […]
15:30 19.08.2024
Դանիայի կառավարությունը որոշել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել՝ 783 մլն կրոն (մոտ 116 մլն դոլար) չափով։ Այս աջակցությունը կօգնի «կատարել Ուկրաինայի ռազմական կարիքները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում».- ասել է թագավորության պաշտպանության նախարարությունը: Միջոցները նախատեսված են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների միջոցով ապրանքներ գնելու համար։ Մասնավորապես, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրից գնումների […]
15:20 19.08.2024
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 – կմ78+100 հատվածը։ 5.3կմ ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այս պահին շինարարը՝ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն‚ կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կառուցվում են կողային առուները‚ լրացվում են կողնակները‚ նորոգվում […]
15:06 19.08.2024
Օգոստոսի 16-ի գիշերը ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Աշտարակի բաժին: «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Աշտարակ քաղաքի սուպերմարկետի մոտ անհայտ անձի կողմից դանակի հարված ստանալու հետևանքով ժամը 2-ին բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 1.30-ի սահմաններում Աշտարակի Տիգրան Մեծի […]
14:58 19.08.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, ով Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդականն է։ «Այո, հանդիպումը սկսվել է»,- ասել է նա։ Դրանից հետո «կկայանա ընդլայնված կազմով հանդիպում» Իսրայելում ԱՄՆ դեսպանի, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ռազմական քարտուղարի, ինչպես […]
14:40 19.08.2024
Օգոստոսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 608 դեպք, որից 254-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, փլուզման` 17, վայրի կենդանիների հարձակման՝ 3, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, պայթյունի, երկրաշարժի՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 33, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 197, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, […]
14:35 19.08.2024
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին, խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ […]
14:27 19.08.2024
Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը: «Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Դեպքերի մեծ մասը […]
14:20 19.08.2024
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 18-ին իրականացրած ծառայության ընթացքում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 106-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի մասում պարեկները նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդը, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի […]
14:00 19.08.2024
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 11-ին: Առատաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ տուն մտել են վերջին 10 օրվա ընթացքում` օգտվելով իրենց բացակայությունից և բանալին դռան վրա լինելու հանգամանքից: Վաղարշապատի քննչական բաժնում քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
13:50 19.08.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 17-ին, ժամը 23.55-ին, Վազգեն Սարգսյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, ապա պարեկների հարցին ի պատախան հայտնել է, որ մոտը թմրամիջոց կա: Վարորդը և երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ 18-ամյա ուղևորի […]
13:44 19.08.2024
Օգոստոսի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մելքումովի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա Ռաֆիկ Գ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:33 19.08.2024
Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական […]
13:31 19.08.2024
4-րդ կարգի վթարայնության՝ Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն-համայնք-կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:
13:10 19.08.2024
Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 4.06-ին, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր բնակավայրում խոտի դեզ է այրվում: Ոստիկանության Վայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի բակում այրվել են նրան պատկանող խոտի 1800 հակերը, նաև վնասվել է մետաղյա թիթեղի ծածկը: Տուժողին պատճառվել էր 1 […]
13:04 19.08.2024
Երևանում оգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]