TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ կանցկացվի «Երևան երկխոսություն» համաժողովը. Արարատ Միրզոյանի ուղերձը

15:27 17.08.2024

«Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու իրական հնարավորությամբ», «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Համաժողովն անցկացվելու է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն «Observer Research Foundation»-ի հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
ՃՏՊ-ների կրճատումը, ճանապարհների կահավորումը, անվտանգային մշակույթ ձևավորելը՝ առաջնահերթ խնդիր. ՆԳՆ

14:43 17.08.2024

1861 թվականին ներքին այրման շարժիչի գյուտը հնարավորություն տվեց մարդկությանը` մտածելու տեղափոխման նոր միջոցների մասին: Եվ մեկ դար էլ չէր անցել, որ մարդկանց ու բեռների տեղափոխման բեռը դարերով կրած ձիերից մնաց միայն ավտոմեքենայի շարժիչի հզորության չափման միավոր ձիաուժը: Գիտատեխնիկական առաջընթացն իր հետ բերեց նաև լուծում պահանջող խնդիրներ: Մեքենաների աճը ստիպեց, որ Ճանապարհային երթևեկության կանոնակարգումը դառնա պետական […]

̰
Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի մի քանի բնակավայր տանող ավտոճանապարհը

14:30 17.08.2024

Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի մի քանի բնակավայր տանող ավտոճանապարհը: Այս մասին հայտնում են Ալավերդու համայնքապետարանից: «Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը, փակ […]

̰
Սևանա լճում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

14:16 17.08.2024

Սևանա լճում երրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Մրցաշարի նպատակն է հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:

̰
Հիմնանորոգված Մայր Տաճարն իր դռները կբացի սեպտեմբերի 29-ին

14:08 17.08.2024

Հիմնանորոգված Մայր Տաճարը կրկին իր դռները կբացի սեպտեմբերի 29-ին: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը: «Այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: […]

̰
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:21 17.08.2024

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […]

̰
14-ամյա երեխան «թզբեհ» պատրաստելու համար փորձել է կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն

13:00 17.08.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է […]

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային որ բաժիններն են աշխատում այսօր

12:50 17.08.2024

Այսօր աշխատում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները` Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի, Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի, Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի, Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։ Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։ Նույն ձևաչափով ծառայություններ կմատուցվեն նաև […]

̰
Ո՞ր երկրների համար է Հայաստանը ոչ անվտանգ. զրույց Մեխակ Ապրեսյանի հետ

11:47 17.08.2024

«Հեռանկարը»  հյուրընկալել է Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին: Զրույցը ծավալվել է զբոսաշրջության խնդիրներից, վերջին շրջանի միտումների շուրջ: Այս տարվա առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3 %-ով նվազել են։ Ինչո՞վ է պայմանավորված զբոսաշրջիկների թվի նվազումը, ո՞ր երկրներն են, որոնց համար ճանապարհորդությունը դեպի Հայաստան ոչ անվտանգ է համարվում: «Հայաստանը […]

̰
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իսրայելն ավելի հազվադեպ է թույլ տալիս մարդասիրական առաքելությունների մուտքը Գազա

11:39 17.08.2024

Իսրայելի իշխանությունները առնվազն հինգ անգամ ավելի քիչ են թույլ տալիս, որ միջազգային կազմակերպությունները  մուտք գործեն Գազայի հատված՝ մարդասիրական առաքելություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակը։ «Հուլիսի և օգոստոսի առաջին կեսերը համեմատելիս Գազայի հատվածի հյուսիս առաքելությունների հարցումների կրկնակի աճ է գրանցվել, միաժամանակ՝ մերժված առաքելությունների թվի հնգապատիկ աճ»,-ասված է […]

̰
Ստամբուլում մոտ 1,5 միլիոն տուն սեյսմակայուն չէ

11:28 17.08.2024

Ստամբուլում մոտ 1,5 միլիոն տուն սեյսմակայուն չէ։ Նշված տներից գրեթե 600 հազարը կարող է ավերվել հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։ «Մենք ավարտեցինք ռիսկերի վերլուծությունը Ստամբուլի 39 թաղամասում և եկանք այն եզրակացության, որ քաղաքի բնակարանային ֆոնդի մեկ հինգերորդը կամ մոտ 1,5 միլիոն տուն չի բավարարում սեյսմակայունության […]

̰
Ութամյա աղջիկը փրկել է հորը՝ բեյսբոլի մահակով ծեծելով կողոպտիչին

10:26 17.08.2024

Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգում ութամյա աշակերտուհին օգնել է հորը պաշտպանվել կողոպտիչից՝ վերջինիս ծեծելով բեյսբոլի մահակով, հայտնում է CBS-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Սանտ Փոլ քաղաքի խանութներից մեկում, որտեղ աղջկա հայրը աշխատում է որպես խանութի մենեջեր։ Ինչպես նշվում է, տղամարդն արդեն պատրաստվելիս է եղել փակել խանութը, երբ ատրճանակով զինված ավազակը ներխուժել է խանութ, ատրճանակն ուղղել մենեջերին […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

10:13 17.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:  

̰
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

10:00 17.08.2024

Օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։ Այրվել […]

̰
Իսպանացի մոտոցիկլետավարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

22:13 16.08.2024

Իսպանացի Իվան Սերվանտեսը Triumph Tiger 1200 GT Explorer մակնիշի մոտոցիկլետով Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ 24 ժամում ամենաերկար տարածությունն անցնելու համար: Սերվանտեսն անցել է 4012,53 կիլոմետր տարածություն՝ գերազանցելով 2017 թվականին ամերիկացի Կարլ Ռիսի նախորդ ռեկորդը ավելի քան 600 կիլոմետրով։ Համաշխարհային ռեկորդը սահմանվել է Իտալիայի «Նարդո» տեխնիկական կենտրոնի արագընթաց օղակաձև ճանապարհին։ Սերվանտեսը ընդհանուր առմամբ անցել է […]

̰
Ի՞նչ անօրինական համագործակցություն կա Նյու-Յորքի քաղաքապետի ու ադրբեջանական լոբբիի միջև

21:55 16.08.2024

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Պատճառն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված կորուպցիոն գործարքներն են, որոնցում կասկածվում է քաղաքապետը: Ի՞նչ գործարքների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, վաղուց ապացուցված փաստ են եվրոպացի քաղաքական ու պետական գործիչների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու փաստերը: Ինչ վերաբերում է ամերիկյան պետական գործիչներին, […]

̰
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի

21:42 16.08.2024

Օգոստոսի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի` տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։

̰
Տեղի կունենա «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքի երկրորդ փուլը

21:13 16.08.2024

Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքի երկրորդ փուլը: Ավելի քան հարյուր արվեստագետի գործերի վաճառքի շահույթն ուղղվելու է Հայաստանի սահմանապահ գյուղերում ապրող երեխաներին կրթելուն և զարգացնելուն:

̰
Օգոստոսի 19-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:55 16.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Գ․Նժդեհի փ․ 12, 14, Մանթաշյան փ․ 1, 2, 3, 4, 26 շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-17:00 «Ակորա», «ԼԱՏՏԵ» ՍՊԸ-րը, Էդմոն Օհանյան, Էրիկ Յափնջյան, Սամվել Գևորգյան, Մարիետա Հակոբյան […]

̰
Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է․ ՀՀ ԱՆ

20:20 16.08.2024

Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդակցություն է անցկացրել ԱՆ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճակային իրավիճակը: Լենա Նանուշյանը նշել […]

̰
Արփինե Սարգսյանը 2024-2026 թթ. Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը քննարկել է երիտասարդների հետ 

19:51 16.08.2024

Օգոստոսի 15-ին ՆԳ նախարարությունը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ Դիլիջանում նախաձեռնել էր Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների կատարելագործմանը նվիրված հանրային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Կառավարության ծրագրով նախատեսված` վերջերս Դիլիջանում բացված «Դուկո» երիտասարդական կենտրոնում հավաքվել էին համայնքի երիտասարդները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Երբ քննարկման մասին հայտարարությունը տեսա, ինձ մոտ […]

̰
Եղիշե Չարենցին նվիրված միջոցառում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. Բանաստեղծի թոռնուհին այցելել է այն խուցը, որտեղ պահվել է Չարենցը

19:40 16.08.2024

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գիգորյանը և կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներ։ Հիմնարկ են այցելել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Բազյան-Ջերրահյան Չարենցը […]

̰
Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում

19:29 16.08.2024

Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով աշխատանքային երկօրյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները: Քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բացման խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել […]

̰
Թլիկ բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ հանգամանքները պարզվում են

19:20 16.08.2024

2024 թվականի օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
Վարագավանում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկին մեղադրանք է ներկայացվել

19:04 16.08.2024

2024 թվականի օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին […]

̰
Սնանկության գործով կառավարիչներին տրվել է «նախազգուշացում»

18:18 16.08.2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ Սնանկության գործով կառավարիչներ Լևոն Պետրոսյանի և Հովհաննես Սողոմոնյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Սնանկության գործով կառավարիչներներին տրվել է «նախազգուշացում»:

̰
Oդի աղտոտվածությունը ազդում է շախմատիստների խաղի որակի վրա

17:31 16.08.2024

Նույնիսկ շախմատի մասնագետներն ավելի վատ են խաղում, երբ օդի որակն ավելի ցածր է, ինչը ենթադրում է բացասական ազդեցություն ճանաչողական աշխատանքի վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Դա վերջերս հրապարակված հետազոտության էությունն է: Այն համահեղինակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողի կողմից, և ցույց է տալիս, որ շախմատիստները օբյեկտիվորեն ավելի վատ են […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների երեխաներն իրենց ամառային հանգիստն անցկացրեցին «Եռասերունդ Երկրապահ» ուսումնառազմական ճամբարում

17:27 16.08.2024

Ներքին գործերի նախարարության և Երկրապահ կամավորականների միության վարչության հետ համատեղ ծրագրի շրջանակներում՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն, հուլիսի 20-ից օգոստոսի 15-ը Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում գտնվող «Եռասերունդ Երկրապահ» ուսումնառազմական հանգստի համալիրում կազմակերպվեց Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների երեխաների ամառային հանգիստը։ Ճամաբարային առօրյան և ուսումնավարժական հավաքներն առավելագույնս […]

̰
Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Արտաշես Ասրյանը

17:13 16.08.2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:

̰
Օգոստոսի 19-ին կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

16:10 16.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 17-րդ փողոցի (ամբողջությամբ), 18-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

̰
BACK_TO_TOP