TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

32-ամյա երիտասարդը հրդեհել է համագյուղացու խոտի դեզը

13:10 19.08.2024

Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 4.06-ին, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր բնակավայրում խոտի դեզ է այրվում: Ոստիկանության Վայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի բակում այրվել են նրան պատկանող խոտի 1800 հակերը, նաև վնասվել է մետաղյա թիթեղի ծածկը: Տուժողին պատճառվել էր 1 […]

̰
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:04 19.08.2024

Երևանում оգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ ​Մարզերում օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ առափնյա հատվածում

12:57 19.08.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 19-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։

̰
Համայնքային հավաքակայանը կհամալրվի շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով

12:41 19.08.2024

Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Ընթացքում է արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգի տեղադրման գործընթացը

12:33 19.08.2024

Ընթացքում է արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգի տեղադրման գործընթացը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այն հնարավորություն կտա ավելի հեշտորեն լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:

̰
Երբ կհայտարարվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթը

12:10 19.08.2024

Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունների փուլը, որից հետո հաջորդ տարի կհայտարարվի կառուցման մրցույթը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Գազայի հատվածում ջրի ճգնաժամն ավելի է սրվում․ Al Jazeera

11:50 19.08.2024

Ջրի ճգնաժամը սրվում է Գազայի հատվածի հարավում, քանի որ իսրայելցի զինվորականները ոչնչացնում են հորեր, ջրամբարներ, պոմպակայաններ և խողովակաշարերի ցանցեր: Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը: Ինչպես նշվում է անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում, քաղաքի հինգ հիմնական ջրամբարներից չորսը ոչնչացվել են Գազայի դեմ Իսրայելի գործողությունների հետևանքով: Վնասներ են կրել հորերը, ջրամբարները […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 35 ՃՏՊ, 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:43 19.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 16-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 235 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ֆիզիկական ներգործության՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 19, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 17, հոգեկան […]

̰
Հուլիսին 294 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

11:35 19.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք և շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 61.4 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի […]

̰
Երևանի Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ

11:20 19.08.2024

Երևանի Մետրոպոլիտենում օգոստոսի 19-ին երթուղի է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ, որը կծառայի մոտ 3,5 տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: Սեդրակյանը նշեց, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Ըստ նրա՝ օգոստոսի 12-18-ը մետրոպոլիտենից օգտվել է 430 հազար 787 ուղևոր, կատարողականը կազմել […]

̰
Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:11 19.08.2024

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11։30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում Արագածավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Մուշավան թաղամասի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

10:41 19.08.2024

Օգոստոսի 19-ին՝ ժամը 01:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել է ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1997 թ․)։

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 19-ին

10:12 19.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:  

̰
Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում օգոստոսի 20/21-ին

10:05 19.08.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

̰
Նոր Հաճնի կամուրջը հիմնանորոգվում է. կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

09:59 19.08.2024

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր […]

̰
Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը. ՀՀ ԿԳՄՍՆ

23:48 18.08.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահվան լուրին. «Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Բաղրամյան պողոտայի զրուցարաններից մեկում անչափահասների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

22:17 18.08.2024

Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 70 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի […]

̰
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:14 18.08.2024

Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնական օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ներկայացնելով տոնի […]

̰
Լուկաշենկոն ասել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իր հրաժարականին

15:27 18.08.2024

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աստիճանաբար նախապատրաստում է երկրի բնակիչներին պետության ղեկավարի պաշտոնից իր հեռանալուն։ Այդ մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ 30 տարի զբաղեցրել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Լուկաշենկոյի խոսքով՝ միայն մի քանի քաղաքական գործչի է հաջողվել այսքան ժամանակ ղեկավարել իրենց երկիրը։ «Մարդիկ սովոր են՝ ահա […]

̰
Վաղը Երևանի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

14:09 18.08.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 19-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 17-րդ փողոցի (ամբողջությամբ), 18-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:46 18.08.2024

Հանրապետության տարածքում oգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 18-ին և 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին

13:27 18.08.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387,5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 391 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 431 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,43 դրամ:  

̰
Լույս աշխարհ է եկել հայրենիքի համար անմահացած Հայկ Թովմասյանի եղբայրը

11:21 18.08.2024

Լույս աշխարհ է եկել հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս անմահացած Հայկ Թովմասյանի եղբայրը: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
Մահացել է Ալեն Դելոնը

10:31 18.08.2024

88 տարեկանում մահացել է ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ նա մահացել է իր տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով։ 2019 թվականին դերասանը կաթված է տարել։ 2022 թվականին նրա որդին՝ Էնթոնին, թողարկեց ինքնակենսագրություն, որտեղ նա պատմում էր իր հոր հետ անձնական զրույցների մասին։ Մասնավորապես, նա գրել է, […]

̰
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:00 18.08.2024

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […]

̰
Թուրքիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել

21:36 17.08.2024

Թուրքական ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել հանրապետության արևմուտքում և հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիքայան։ «7 մարդ բերման է ենթարկվել անտառային հրդեհներ բռնկելու կասկածանքով», – ասել է նա: Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Իբրահիմ Յումակլին ավելի վաղ հայտնել էր՝ Կարսիյակա շրջանում բռնկված հրդեհի պատճառն այն […]

̰
Ինդիանա Ջոնսի գլխարկն աճուրդում վաճառվել է 630 հազար դոլարով

21:29 17.08.2024

Ինդիանա Ջոնսի գլխարկը, որը գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը կրել է 1984 թվականին «Ինդիանա Ջոնսը և կործանման տաճարը» ֆիլմում, վաճառվել է 630 հազար դոլարով, հայտնում է People ամսագիրը: Հրատարակությունը նշում է, որ աճուրդը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Լոս Անջելեսում։ «Այս գլխարկը հատուկ ստեղծվել է Ինդիանա Ջոնսի ֆիլմաշարի երկրորդ մասի համար», – ասվում է Propstore աճուրդի […]

̰
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ

17:48 17.08.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը: Ինչպես հայտնում […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների հետ

16:05 17.08.2024

Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Խաչիկ գյուղում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (որի շրջանակում քաղաքացիներին տրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սեփական տուն կառուցելու համար) շահառուների և տները կառուցող շինարարների հետ: Կառավարության ներդրած ծրագրի շահառուից նախարարը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքի […]

̰
Առաջին անգամ կանցկացվի «Երևան երկխոսություն» համաժողովը. Արարատ Միրզոյանի ուղերձը

15:27 17.08.2024

«Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու իրական հնարավորությամբ», «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Համաժողովն անցկացվելու է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն «Observer Research Foundation»-ի հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
BACK_TO_TOP