TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 44 ընտանիքների բնակարանային խնդիրը

18:56 15.08.2024

Գործադրի որոշմամբ սահմանվել է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ 2022-2023 թվականների ընթացքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին աջակցությունը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի […]

̰
Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը միակողմանի փակ են լինելու Հալաբյան փողոցի առանձին հատվածներ

18:07 15.08.2024

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ են լինելու Հալաբյան փողոցի առանձին հատվածներ։ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ.-Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ.–Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն […]

̰
Հաստատվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը

17:56 15.08.2024

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը: Որոշմամբ սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի վերաբերյալ […]

̰
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17:07 15.08.2024

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:47 15.08.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

̰
Երկարաձգվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծման և արտահանման արգելքը

16:36 15.08.2024

Գործադիրի օգոստոսի 15-ի որոշմամբ վեց ամիս ժամկետով երկարաձգել է Հայաստանի Հանրապետություն սնդիկի հավելիչով ապրանքների ներմուծման և հանրապետությունից դրանց արտահանման արգելքը, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի […]

̰
Ինչպե՞ս ծնողը հասկանա, որ տեսողական խնդիր կա․ ԱՆ

16:20 15.08.2024

ՀՀ ԱՆ մանկական ակնաբուժության գծով խորհրդատու Ինգա Սարգսյանը անդրադարձել է տեսողական խնդիրների թաքնված նշաններին։ «Տեսողական առողջության պահպանմանն ուղղված ի՞նչ անելիք ունի ծնողը, և ինչ ծառայություն է մատուցում պետությունը: Գաջեթների ազդեցությունը նախադպրոցական և դպրոցահասակ երեխաների տեսողության վրա: Որո՞նք են ախտանշանները, ինչպե՞ս ծնողը հասկանա, որ խնդիր կա»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը ստուգայց-շրջայցեր է իրականացրել տարածքային ստորաբաժանումներ

16:10 15.08.2024

Փրկարար ուժերի մասնագիտական պատրաստվածության բարձրացման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների մարտավարության մակարդակի մշտական ապահովման նպատակով՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն, ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ծառայողները պարբերաբար անակնկալ ստուգայցեր են իրականացնում հրշեջ-փրկարարական ջոկատներ։ «Օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից անակնկալ ստուգայց-շրջայցեր են իրականացվել […]

̰
Կապահովվի ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի շարունակական տրամադրման գործընթացը

15:50 15.08.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի «11006․ Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում, միգրացիոն քաղաքականության մշակում և իրականացում» միջոցառման՝ «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածով […]

̰
Անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

15:39 15.08.2024

Կառավարությունը ընդունել է որոշում, որը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված […]

̰
Կարգավորվում են աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները

15:34 15.08.2024

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Հաշվի առնելով, որ Հայաստանի […]

̰
Կառավարությունում ընդունվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների հերթական փաթեթը

15:30 15.08.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետը նշել է. «Մեր այսօրվա բոլոր երեք զեկուցվող հարցերը վերաբերելու են 2024թ. մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների մեր հերթական փաթեթին, և դա, կարծում եմ, նաև լավ առիթ […]

̰
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը

15:07 15.08.2024

Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը:

̰
Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին

14:55 15.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի […]

̰
Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:48 15.08.2024

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Ավարտվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:36 15.08.2024

Ավարտվել է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածի հիմնանորոգումը։ 9.5կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը գտնվում է Արարատի մարզում։ «Հիպերնովա» ՍՊԸ-ն շինաշխատանքները կատարել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ավարտական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները դիտարկել է տեղում:

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

14:00 15.08.2024

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 14-ին բաժին է ներկայացել 26-ամյա Արսեն Կ.-ն: Նա օգոստոսի 6-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 297-րդ (Խուլիգանությունը) և 334-րդ (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Թմրանյութի իրացում. Պարեկների սկսածը շարունակեցին Մասիսի ոստիկանները

13:28 15.08.2024

Օգոստոսի 13-ի կեսգիշերին Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, և պարեկի հարցին` ունե՞ն չթույլատրվող իր կամ առարկա, նա հայտնել է, որ թմրանյութ ունի: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու չորս ուղևորները, բոլորն էլ 17-22 տարեկան, չորսը` Արտաշատ քաղաքի, մեկը` Շահումյան […]

̰
Պոդոլյակը խոստովանել է, որ Կիևը Արևմուտքի հետ քննարկել է Կուրսկի շրջանի վրա հարձակումը

13:14 15.08.2024

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Independent թերթին տված հարցազրույցում խոստովանել է , որ ուկրաինական իշխանությունները Կուրսկի շրջանի վրա ծրագրված հարձակումը քննարկել են արևմտյան գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ «գործընկերների միջև քննարկումներ եղել են, պարզապես ոչ հանրային մակարդակով»։ Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել էր , որ Վաշինգտոնը չի մասնակցել […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին

12:45 15.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:  

̰
1 զոհ, 4 վիրավոր. վթար Ծովագյուղ-Ճամբարակ խաչմերուկում

12:36 15.08.2024

Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան: «Օպել Զաֆիրայի» վարորդը՝ 69-ամյա Ջուլետա Հ.-ն, մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Աղի օգտագործումը օրական չպետք է գերազանցի 5 գրամը․ ԱՀԿ

12:07 15.08.2024

ԱՀԿ-ի տվյալների համաձայն` աղի օգտագործումը օրական չպետք է գերազանցի 5 գրամ: ՀՀ բնակչության շրջանում աղի օգտագործումը գերազանցում է այդ սահմանային թիվը մոտ 2 անգամ (9,8 գրամ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Բացի այդ, ՀՀ բնակչության 35,4%-ը սնվելիս հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%) առանց համտեսելու այն: Դա վարքագիծ է, […]

̰
Օգոստոսի 14-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք

11:48 15.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 11-ական, սառը զենք կրելու՝ […]

̰
Հրդեհ Երկաթուղայինների փողոցում

11:42 15.08.2024

Օգոստոսի 15-ին, ժամը 07:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին, մարվել՝ 09։01-ին։ Այրվել են […]

̰
Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:50 15.08.2024

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 15-ին ժամը 00:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային թաղամասում այրվում է տուն: Հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 02:23-ին: Այրվել են պատշգամբի կախովի առաստաղը (մոտ 45 քմ), տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և 1 օդորակիչ:

̰
Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում

10:44 15.08.2024

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամրջի հիմքերի բետոնացման և երկաթբետոնե հեծանների տեղադրման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ավարտվել են սևահողի շերտի հեռացման աշխատանքները: Ավարտական փուլում է հողային աշխատանքների հիմնական մասը։ Ավարտվել են կմ 36+000-կմ 37+002 հատվածի 1 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի կառուցման […]

̰
Նորակոչիկ եղբայրները. ՊՆ

10:28 15.08.2024

ՀՀ ՊՆ-ն նորակոչիկ եղբայրների մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։  

̰
Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

10:16 15.08.2024

Այսօրվանից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նշված ճանապարհահատվածում իրականացվել են համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված […]

̰
Դուք հղի՞ եք․ հարցնում են բրիտանացի ռենտգենաբանները տղամարդկանց

21:42 14.08.2024

Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, պատճառը վերջերս տեղի ունեցած միջադեպն է կապված տրանսգենդերի հետ, ով համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն է անցնելիս եղել։ Սկսելով հետազոտությունը՝ ռենտգենաբանները էկրանին տեսել են արգանդում գտնվող պտուղը, իսկ հետո պարզվել է, որ […]

̰
Երևանում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները

21:08 14.08.2024

Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
BACK_TO_TOP