TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Արտաշես Ասրյանը

17:13 16.08.2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:

̰
Օգոստոսի 19-ին կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

16:10 16.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 17-րդ փողոցի (ամբողջությամբ), 18-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

̰
Մուշեղ Մուրադյանն այցելել է Ամասիա համայնքի Ողջի բնակավայր

15:30 16.08.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ այսօր այցելել է Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Մուշեղ Մուրադյանը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հետաքրքրվել տեմպերից։ «Շատ կարևոր է, որ պետություն-անհատ ձեռներեց համագործակցության […]

̰
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

15:08 16.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 20-ին, 21-ին, 22-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք […]

̰
«Ամպիլ» թայֆունը ստիպել է Ճապոնիային չեղարկել հարյուրավոր թռիչքներ և տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց

14:13 16.08.2024

Ճապոնիան բախվել է հզոր «Ամպիլ» թայֆունի առաջին լուրջ հետևանքներին, որն ընդգրկում է երկրի արևելյան հատվածը։ Արդյունքում հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակավորապես տարհանվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը թայֆունը դասակարգել է որպես «շատ ուժեղ» և «դաժան»: Այսօր «Ամպիլը» Ճապոնիայի գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ է հասել տեղական ժամանակով մոտ […]

̰
Արարատի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

13:28 16.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նարեկ Կարապետյանին պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Գետազատ) իրականացվել է վերահսկողական միջոցառում՝ ստուգում, որի արդյունքում այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. հիմք` Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը: Ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և […]

̰
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

13:11 16.08.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցութեան (AMAA) գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Խորը վշտով տեղեկացա ազգային գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանի մահվան մասին: Անուրանալի է Զավեն Խանջյանի ավանդը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման, Ցեղասպանության […]

̰
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

13:08 16.08.2024

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 16-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին

12:43 16.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:  

̰
Հայաստան-Վրաստան համագործակցությամբ գիտության ոլորտում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ

12:30 16.08.2024

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ՎԳԱՀ-2024» միջազգային մրցույթը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն կիրականացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ համաձայն ԲԿԳ-ի և նշյալ հիմնադրամի միջև 2023 թ․ ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի: Մրցույթի նպատակն […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 15-16-ը

12:06 16.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 8, […]

̰
Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ

11:49 16.08.2024

Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի […]

̰
Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

11:43 16.08.2024

Օգոստոսի 15-ին, ժամը 9.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին: Ահազանգով նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8.55-ին 55-ամյա կնոջը սուր կտրող-ծակող գործիքով սպանել է նույն հասցեում բնակվող […]

̰
Ավազակություն մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում. Մալաթիայի իրավապահների բացահայտումը

11:37 16.08.2024

Օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։ Հաղորդումը փոխնացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և […]

̰
Լանջիկ-Գյումրի հատվածում ասֆալտապատվել է 45կմ

11:30 16.08.2024

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի շուրջ 23կմ հատվածի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած միջոցներով, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Լանջիկ-Գյումրի հատվածում ասֆալտապատվել է (երկու ուղղությամբ) 45կմ։ Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կատարվում են հանգույցների շինարարական և անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Տեղի կունենա ՀՀ ՊԵԿ-ի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ

10:32 16.08.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00, ք. Երևան, Խորենացու 3,7 հասցեում (Պետական եկամուտների կոմիտեի 4-րդ հարկի դահլիճում) տեղի կունենա Հայաստանի Հանրապետութ­յան պետական եկա­մուտների կոմիտեի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՊԵկ-ից։ «Նիստին նախատեսվում է քննարկել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի […]

̰
«Մայր Հայաստան» հուշարձանը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ

10:26 16.08.2024

«Մայր Հայաստան» հուշարձանը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։  

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:10 16.08.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

̰
Հրդեհ՝ Արթիկ քաղաքի շենքերից մեկում․ կա տուժած

10:05 16.08.2024

Օգոստոսի 16-ին՝ ժամը 02։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի բժշկական կենտրոն

10:00 16.08.2024

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու ՀՀ ԱԺ սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը երեկ այցելել են Կապանի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ «ԲԿ-ի տնօրեն Արսեն Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջել ու ծանոթացել են վերջին ամիսներին այստեղ իրականացված բարեփոխումներին ու արդիականացման գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ, բուժառուներին հարցեր ուղղել մատուցվող ծառայությունների որակի մասին»,-ասված է հաղորդագրության […]

̰
Վրաստանի ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել ՀՀ-ի համար կարևոր տրանսպորտային նախագծի իրականացումը

21:54 15.08.2024

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստանի սահման նոր արագընթաց մայրուղի կառուցելու որոշում է կայացրել: Մեր երկրի համար այդքան կարևոր այդ նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ կտա այն Հայաստանին, ի՞նչ կապ ունեն այդ նախագծի հետ ադրբեջանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Ռուսթավի թաղամասից մինչև […]

̰
Օգոստոսի 16-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

21:23 15.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, հարակից թաղամասերի, Նորաշեն, Վերին Կարմիր Աղբյուր, Չորաթան, Մովսես, Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Աթո Ցլիկ», «Վիցի Գրուպ», «Թկո Գարդեն» ՍՊԸ-ների, «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի, «Սամելա Առուշանյան» ԱՁ-ի գազամատակարարումը։

̰
Սուրճը կտրուկ թանկացել է Բրազիլիայում ցրտահարությունների հետևանքով

20:50 15.08.2024

Սուրճի գները հինգ շաբաթվա ընթացքում հասել են առավելագույնին այն բանից հետո, երբ բրազիլացի ֆերմերները հայտնել են ցրտահարության հասցված վնասների մասին արաբիկա տեսակի սուրճի մշակման շրջաններում: Ըստ տեղական զեկույցների, տարվա այս եղանակի համար անսովոր ցուրտ եղանակները երկրի կենտրոնական հատվածներում բերել են ցրտահարության: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ICE բորսայում երկուշաբթի օրը […]

̰
Օգոստոսի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:35 15.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք` 10։00-16:00 Գ․Նժդեհի փ․ 16, 18, Բագրատունյաց պող․ 49, 51 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Օպերայի և Բալետի թատրոն, Թումանյան փ. 5, 5ա, 7, 9, 9ա շենքեր, Հանրապետության 2-րդ նրբ․ 19 շենքի […]

̰
Թայվանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

20:33 15.08.2024

Թայվանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 350 հազար բնակիչ ունեցող Հուալիեն քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ավտովթար Մխչյան-Դիտակ ճանապարհին. կան տուժածներ

20:31 15.08.2024

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:45-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված […]

̰
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում օգոստոսի 16/17-ին

20:24 15.08.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև ս.թ. օգոստոսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Մայիսյան, Հացիկ, Ախուրյան, Նոր Ախուրյան, Հովունի, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը։ Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

̰
Հուլիսն ամենախոնավն էր վերջին 57 տարիների դիտարկումների պատմության մեջ

20:15 15.08.2024

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցեց տվյալ ամսվա նորման։ Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84․4մմ, որն իր մեծությամբ յոթերորդն է սկսած 1935 թվականից և ամենաշատն է 1965 թվականի հուլիսից հետո։ Անձրևներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Տեղումների քանակը […]

̰
Ту-22М3-ի բոլոր չորս օդաչուները հայտնաբերվել են Իրկուտսկի մարզում

19:40 15.08.2024

Իրկուտսկի մարզում կործանված Ту-22М3 ինքնաթիռի օդաչուները կատապուլտի են ենթարկվել և ողջ մնացել։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը։ «Ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում։ Օդաչուները կատապուլտի են ենթարկվել։ Բոլորը հայտնաբերվել են»,-ասել է նա։ Ինչպես պարզաբանել է ՏԱՍՍ-ին նահանգապետը, երկու օդաչուների վիճակը բավարար է, եւս երկուսի վիճակը ճշտվում է։

̰
Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ իր կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար

19:05 15.08.2024

2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:45-ին, Գեղարքունիքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված […]

̰
BACK_TO_TOP