13:06 14.08.2024
Լիսիչանսկում ավտոբուսի վրա ուկրաինական զինված ուժերի հարվածի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է երեքի։ Այս մասին հայտնում է մարզային կառավարության մամուլի ծառայությունը։ «Ցավոք, վերջին տուժածը մահացել է, բժիշկները բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են նրա վիճակը կայունացնելու համար, սակայն վնասվածքը շատ լուրջ է եղել», – մեջբերում է մամուլի ծառայությունը ԼԺՀ-ի առողջապահության նախարար Նատալյա Պաշչենկոյի խոսքերը։
12:59 14.08.2024
Երևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է […]
12:51 14.08.2024
Օգոստոսի 14-ին, ժամը 10:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվում է կահույքի արտադրամաս: ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների […]
12:43 14.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
12:38 14.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրն ամփոփվել է համանուն ֆիլմի նկարահանմամբ: Ֆիլմը պատմում է ծրագրի մասին՝ ներկայացնելով դրվագներ ՀՀ Շիրակի մարզի Արևիկ համայնքում լավաշի թխման գործընթացի, լավաշի թխման վարպետաց դասերի և արդեն 2-րդ տարին իրականացվող «Լավաշի կախարդանքը» փառատոնի մասին: Արևիկ համայնքը […]
12:20 14.08.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել է հանդիպում, որտեղ քննարկվել են պատմության և մշակույթի մի քանի անշարժ հուշարձաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում ընդգրկելու հարցը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատուները, […]
12:12 14.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, ինքնավնասման՝ 6, ֆիզիկական […]
11:10 14.08.2024
Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, միջազգային մեր մյուս գործընկերներին, որոնց հետ համատեղ անցկացվող իրազեկման արշավներն ուղղված են բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը և ուղղակի ազդեցություն ունեն կարմրուկով վարակվածության և մահացության […]
10:53 14.08.2024
Օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը: Օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9973 կգ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ 19 հողամասում […]
10:41 14.08.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Օձունի խաչմերուկում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։
10:35 14.08.2024
Երևանի Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած, ձևախեղված ծառերը փոխարինվել են նորերով: «Թեղիները հեռացվել են, փոխարենը տնկվել է 175 արճվան ծառատեսակ (հուդայածառ): Նորատունկ ծառերը 10 տարեկան են, որոնք առաջիկա տարիներին արդեն կդառնան սաղարթախիտ ու ստվեր կապահովեն»,-այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
10:22 14.08.2024
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
10:12 14.08.2024
Օգոստոսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
22:50 13.08.2024
Հնդկաստանում ֆերմերը հանքից ադամանդ է հանել, որի արժեքը գնահատվել է 56 հազար ֆունտ ստերլինգ, հայտնում է Jam Press-ը։ Դիլիպ Միստրին երեք ուղեկիցների հետ գնացել է հանք՝ որևէ թանկարժեք քար գտնելու և շահույթ ստանալու նպատակով: Այնուամենայնիվ, տղամարդիկ հույս չեն ունեցել, որ իրենց գտածոն այդքան արժեքավոր կլինի։ Տեղական գոհարների փորձագետը հաստատել է, որ գտածոն բարձրարժեք ադամանդն է: […]
22:40 13.08.2024
ԱՄՆ-ում ում դպրոցի աշխատակցուհի Վերա Լիդելը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ 1,5 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 11 հազար հավի թևիկներ գողանլու համար, հաղորդում է Sky News-ը։ «Դպրոցները փակվել էին համաճարակի պատճառով, բայց շրջանը շարունակում էր սննդի փաթեթներ ուղարկել հեռավար սովորող աշակերտներին: Լիդելը հսկայական քանակությամբ սնունդ է գնել և դուրս բերել դպրոցական […]
22:31 13.08.2024
Իրաքի խորհրդարանում քննարկվում են օրենքում փոփոխություններ, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել աղջիկների ամուսնական տարիքը մինչև 9 տարեկան։ Իրաքի խորհրդարանում նման նախաձեռնությամբ են հանդես եկել մեծամասնություն ունեցող կուսակցությունները։ Փոփոխությունների կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ նման փոփոխություններն անհրաժեշտ են շարիաթի օրենքներին համապատասխանելու համար և որ դա կօգնի նրանց խուսափել «անբարոյական հարաբերություններից»։ Տղաների համար նշաձողը ցանկանում են […]
22:13 13.08.2024
ԱՄՆ նախագահական ընտություններին մասնակցող անկախ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը կարող է դուրս գալ ընտրապայքարից: Նյու Յորք նահանգի դատարանը որոշել է, որ նրա անունը չի լինելու նահանգի տարածքի քվեաթերթիկների մեջ: Ի՞նչն է պատճառը. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը իր բոլոր փաստաթղթերում ներկայանում էր որպես Նյու Յորք […]
21:58 13.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 33, 35, Գ․Նժդեհի փ․ 30գ, 32ա, 34ա, 42ա, 42գ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 126 մսուր-մանկապարտեզը, 11։00-17:00 Վշտունի փ. 1, 2, 3 նրբանցքները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտաս […]
21:37 13.08.2024
Անցած տարվա հոկտեմբերին Գազայում գործողության մեկնարկից ի վեր իսրայելական զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 39,9 հազար մարդ է զոհվել և ավելի քան 92,2 հազարը՝ վիրավորվել։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը նման տվյալներ է տրամադրել Telegram-ի իր պաշտոնական ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 39 929-ի, ևս 92 240 մարդ վիրավորվել […]
21:12 13.08.2024
«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շենքը հիմնանորոգվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կրթահամալիրը 500 սան ունի, որոնք այս տարիներին այլ հաստատություններում են իրենց ուսումը շարունակում: Հիմնադրման պահից՝ 1937 թվականից շենքը որևէ կերպ չի նորոգվել, սակայն նոր ծրագրով այստեղ բացվելու են նոր դասասենյակներ, մարզադահլիճ, սաներին սովորելու և ստեղծագործելու համար նոր հնարավորություններ են ընձեռվելու:
20:54 13.08.2024
Օգոստոսի 13-ին՝ ժամը 16:12-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 4 կմ դեպի ներքև, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ին […]
19:00 13.08.2024
Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները շարունակվել են նաև այսօր: Միջոցառումների շարքում ներկայացվել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը, որը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայեցակարգի ներկայացումից հետո մասնակից երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել բանախոսին՝ մասնավորապես հետաքրքրվելով ծրագրի իրականացման ժամկետներով, նախատեսվող […]
18:06 13.08.2024
Ներքին գործերի նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպել էր բացօթյա հավաք։ ՆԳՆ երիտասարդ աշխատակիցները գեղանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով ներկայացել են հյուրերին: ՆԳ նախարարության աշխատակիցներն ու միջոցառման մասնակիցները պարել են հայկական ավանդական պարեր: Բացօթյա ցուցասրահում Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են իրենց աշխատանքները: Նկարչական հմտություններն են ցուցադրել նաև միջոցառմանը մասնակցող երեխաները: Ծրագիրն իրականացվել […]
17:51 13.08.2024
Օգոստոսի 7-ին հաղորդվել էր Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի հայտնաբերվելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԴ քաղաքացի 42-ամյա տղամարդու դին է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
17:44 13.08.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում օգոստոսի 8-12-ին։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր […]
17:30 13.08.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օգոստոսի 11-ին տելեգրամյան կայքից, իրացնելու նպատակով, պատվիրել է […]
17:22 13.08.2024
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
17:02 13.08.2024
ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ։ Հարց 1։ Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում՝ երբվանի՞ց կարող եմ ստանալ 12 % հետվճար։ Պատասխան։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին կստանաք կատարած գործարքների ծավալի 12 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, […]