TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

17:30 12.08.2024

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրիի գլխավորությամբ, հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։ «Քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերի և օրենսդրական կարգավորումների մշակման շրջանակում համագործակցության հնարավորությունները։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կոմիտեն ձեռնամուխ է եղել «Բազմաբնակարան շենքի կառավարման […]

̰
Եվրոպական եղնիկները Եվրոպա ներթափանցել են Հայկական բարձրավանդակից՝ անատոլիական թերակղզով

17:11 12.08.2024

Եվրոպական եղնիկներն ազնվացեղ և պտավոր եղջերուներից տարբերվում են չափերով ու եղջյուրների ձևով։ Եվրոպական եղնիկներն ավելի փոքր են և ունեն վերջում բահաձև լայնացող եղջյուրներ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։ «Եվրոպական եղնիկները ներկայումս ՀՀ տարածքում չեն հանդիպում, սակայն վաղ պատմական ժամանակաշրջանում Եվրոպա ներթափանցել են Հայկական բարձրավանդակից՝ անատոլիական թերակղզով։ Այգիներում և անգամ ֆերմերային տնտեսություններում լայնորեն պահվող […]

̰
Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Կենտրոն վարչական շրջանում

16:40 12.08.2024

Օգոստոսի 13-ին՝ ժամը 03:30-07։00-ն, Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոց, Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաներում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։ «Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Սյունիքում կաթմաթերքի արտադրությունը կազմակերպվել է սեփական տան խոհանոցում. գործունեությունը կասեցվել է

16:13 12.08.2024

Համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Զադայանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մածուն) արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Վերիշեն): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Գործունեության դադարեցման հիմք է ծառայել Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ կազմակերպությունում հայտնաբերված խախտումների արձանագրումը: Այսպես՝ արտադրական գործունեությունը տնտեսավարողը կազմակերպել է իր սեփական տան […]

̰
Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքում բենզինով աշխատող մեքենաներ չեն լինի

16:00 12.08.2024

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հաստատել է, որ երկրի նոր մայրաքաղաք Նուսանտարայում բենզինով մեքենաներ չեն լինի։ Այս մասին հայտնում է Detik պորտալը։ «Տնտեսությունը, որը կզարգանա մայրաքաղաք Նուսանտարայում, կանաչ տնտեսություն է։ Այն ամենը, ինչ արվելու է, կլինի կանաչ։ Էլեկտրական մեքենաները կօգտագործվեն որպես տրանսպորտային միջոցներ:Բենզինով աշխատող ներքին այրման շարժիչով մեքենաներն իսկապես կարգելվեն Նուսանտարայում, քանի որ նրա հայեցակարգը կանաչ […]

̰
Վրաստանը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել

15:54 12.08.2024

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը՝ հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանին։  Վերջինիս համաձայն՝ նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն

15:44 12.08.2024

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն: Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ: Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում: […]

̰
Հայտարարություն. ընդունելություն Համայնքային ոստիկանությունում

15:37 12.08.2024

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն: Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […]

̰
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ փոքր դասի միկրոավտոբուսներ վարելու համար

15:22 12.08.2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ փոքր դասի միկրոավտոբուսներ վարելու համար: Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00-ն դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, (հասցե՝ ք. Երևան, Թևոսյան 9) կամ զանգահարել (011) 67-44-60 հեռախոսահամարով:

̰
Պարզվել են Վահրամաբերդ բնակավայրում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները

15:16 12.08.2024

2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 20։45-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ անծանոթ անձանց ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակչի՝ 31-ամյա Ա.Թ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով։ Նույն օրը՝ րոպեներ անց, հիշյալ բժշկական հաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունք թաթային հոդի […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 600 դեպք, որից 248-ը՝ արտակարգ

15:09 12.08.2024

Օգոստոսի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 600 դեպք, որից 248-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 153, փլուզման, որոնողափրկարարական՝ 3-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, ուժեղ քամու, դարափուլի, դժբախտ պատահարի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, թունավորման՝ 7, օձի նկատման՝ 39, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 5-11-ը

14:56 12.08.2024

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.66 մ (11.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 49սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.578մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ՝ 173.017մլն. […]

̰
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ․ ՆԳՆ ՓԾ իրազեկող հոլովակը

13:59 12.08.2024

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ։ Այս մասին ՆԳՆ փրկարար ծառայությունը հոլովակ է տարածել։

̰
Հնդկաստանի հյուսիսում տասնյակ մարդիկ հորդառատ անձրևների զոհ են դարձել

13:45 12.08.2024

Հնդկաստանի հյուսիսում հորդառատ անձրևների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, չորս նահանգում առնվազն ութ մարդ անհետ կորել է, հայտնում է The Times of India-ն։ Հանգստյան օրերին ինտենսիվ տեղումներ են դիտվել հյուսիսային Փենջաբ, Ուտար Պրադեշ, Հիմաչալ Պրադեշ և Ռաջաստան նահանգներում: Փենջաբում ընտանիքի 12 անդամներ տեղափոխող ավտոմեքենան գետն է ընկել, ինչի հետևանքով ինը ուղևորներ զոհվել են: […]

̰
Նախիջևանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

13:31 12.08.2024

Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել Շարուրի շրջանի բնակիչ Բախտիյար Սուլթանովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սուլթանովի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեպքի առթիվ դատախազությունում հետաքննություն է ընթանում։

̰
Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում․ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

13:08 12.08.2024

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր […]

̰
Գառնի գյուղի շերտավոր խմորի արտադրամասը կգործի միայն խախտումները վերացնելուց հետո

13:06 12.08.2024

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են անցկացվել անհատ ձեռնարկատեր Արևիկ Բաղդասարյանին պատկանող շերտավոր խմորի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի): Պարզվել է, որ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝ պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական […]

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:47 12.08.2024

Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 12-13-ին, 15-17-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]

̰
Առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք են բերվել նորագույն և թանկարժեք դեղեր

12:40 12.08.2024

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար: Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը: Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները: […]

̰
Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

12:34 12.08.2024

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող: Երևանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

12:27 12.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:  

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 48 պատահար, 80 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:16 12.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 231 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 46, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 30-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 23, հոգեկան ներգործության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
«Հունդաիի» 32-ամյա վարորդը մահացել է

11:30 12.08.2024

Օգոստոսի 11-ին, ժամը 13.30-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում «Հունդաի» մակնիշի մեքենան բախվել է կայանված «ԿռԱԶ» ավտոկռունկին. «Հունդաիի» վարորդը՝ 32-ամյա Բեգա Գ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

11:04 12.08.2024

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության 73 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է ստեղծվեն 25 երիտասարդական կենտրոններ: Այս պահին երիտասարդական կենտրոններ են գործում 4 համայնքներում. ևս […]

̰
Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 430 070 ուղևոր

10:33 12.08.2024

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 430 հազար 070 ուղևոր: Կատարողականը՝ 100,4%։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ «Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից 515-ը երեք վագոնանի, 1224-ը երկու վագոնանի և 973-ը մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100%»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
«Ակտիվ քաղաքացի» հարթակի բջջային հավելվածը բնակիչներին թույլ է տալիս մասնակցել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը

10:27 12.08.2024

«Ակտիվ քաղաքացի» հարթակի ստեղծումը նախաձեռնված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ մայրաքաղաքի բնակիչների հետ առավել արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ մասնակցելու Երևանի բարելավմանը՝ ներգրավվելով քննարկումներին և ներկայացնելով զարգացման իրենց տեսլականը»,-ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:20 12.08.2024

Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածը։ 11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Աշոցքից հասնում է մինչև Բավրա (սահմանային անցակետ), տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին։ Ներկայում ասֆալտբետոնե ներքին շերտն ամբողջությամբ տեղադրված է‚ 4.8կմ հատվածում տեղադրվել է վերին շերտը։ Մյուս հատվածներում վերին շերտի տեղադրման […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:13 12.08.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հերացի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով տուժածներից 2-ի առողջական վիճակը կայուն ծանր է, 7-ինը` միջին ծանրության․ ԱՆ

09:56 12.08.2024

Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

̰
Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք

09:46 12.08.2024

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
BACK_TO_TOP