17:30 13.08.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օգոստոսի 11-ին տելեգրամյան կայքից, իրացնելու նպատակով, պատվիրել է […]
17:22 13.08.2024
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
17:02 13.08.2024
ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ։ Հարց 1։ Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում՝ երբվանի՞ց կարող եմ ստանալ 12 % հետվճար։ Պատասխան։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին կստանաք կատարած գործարքների ծավալի 12 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, […]
16:50 13.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
16:30 13.08.2024
Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, գրքի տոնավաճառը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնի մուտքն ազատ է (12:00-21:00):
16:21 13.08.2024
Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Վարորդը դուրս գալով մեքենայից՝ դիմել է փախուստի: Պարեկները փախուստը կանխելով՝ նրան, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, […]
15:13 13.08.2024
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են կիսամյակային տարաբնույթ ցուցանիշների ամփոփման և վերլուծական աշխատանքները, որի շրջանակներում պատրաստված հերթական հրապարակմամբ ներկայացվում է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։ Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական […]
14:17 13.08.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զորակ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Ստուգման նպատակով նշված հասցե մեկնած ոստիկանները 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել են կանեփի բույսեր, իսկ տեսանելի հատվածում՝ կանեփից պատրաստված չոր զանգված: Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: 39-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի […]
14:08 13.08.2024
Օգոստոսի 12-ին, ժամը 19.10-ին, ՊԾ Երևանի գնդի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Շոպրոնի փողոցում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացրել Մեծամոր քաղաքի բնակիչ 17 և 23 տարեկան երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են շագանակագույն զանգված և նույն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է: […]
13:52 13.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի Կենտրոնական փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
13:44 13.08.2024
Օգոստոսի 12-ին, ժամը 23.20-ին, ՆԳՆ ՈԶ ծառայողները Հանրապետության փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 48-ամյա տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա իր մոտ եղած ատրճանակը գցել էր գետնին: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
13:20 13.08.2024
Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» […]
13:10 13.08.2024
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այսուհետ կգործի Հալաբյան 31/2 հասցեում: Փոփոխություններ են կատարվել նաև գործող վճարովի ծառայություններում՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով:
13:02 13.08.2024
Երևանում оգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ին կեսօրից հետո, 15-17-ը գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ […]
12:10 13.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:
11:50 13.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Հանդիպմանը ներկա […]
11:15 13.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 12-ից 13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 55 մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 12-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 5, […]
10:55 13.08.2024
Բարձր տրամադրություն, հաճելի հանգիստ և անմոռանալի տպավորություններ… ՆԳ նախարարության ոստիկանության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 9-ին Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևանա լիճ։ ՆԳՆ ՀԱԱԳՎ Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողների ուղեկցությամբ երեխաները շրջել են առափնյա տարածքում, լողացել լճում, ծանոթացել Ջրային պարեկային ծառայության նավերին։ Երեխաներին ներկայացվել են ջրային գոտիներում անվտանգության պահպանման կանոները։
10:50 13.08.2024
Օգոստոսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4990 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 589, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 314, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
22:20 12.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին: Զրույցի թեման էր Փարիզի Օլիմպիական խաղերը և Հայաստանի մասնակցությունն ու ցուցանիշները: Հիշեցնենք՝ Հայաստանն ունեցավ 4 մեդալ՝ 3 արծաթ և 1 բրոնզ, մեդալային հաշվարկում գրավեց 66-67-րդ տեղը Կոլումբիայի հետ: Անցած ու նախանցած Օլիմպիադաներում ևս 4 մեդալ ենք վաստակել, բայց 2016-ին 1 ոսկի կար ու 3 […]
21:30 12.08.2024
Երևանում առաջին անգամ անցկացվել է Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում: Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից երիտասարդները ներկայացել են ձեռագործ աշխատանքներով՝ ցույց տալով արվեստի իրենց ընկալումը:
21:12 12.08.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է իսրայելական հարվածը Գազայի հատվածում գտնվող Ալ-Թաբիին դպրոցի վրա, որը հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում շարունակվող մարդկային կորուստները։ Մենք տեսել ենք իսրայելական հերթական ավերիչ հարվածը Գազայում գտնվող Ալ-Թաբիին դպրոցի վրա, որը […]
19:44 12.08.2024
2024-2026թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ «Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։ Հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Քննարկումը հնարավորություն […]
19:33 12.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 4-րդ մ/շ՝ «Վեոն» ՍՊԸ, Շտապ օգնության կայանի շենք, ՊՆ զորամասի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն Բ թաղամաս, թիվ 175 դպրոց,Նուբարաշեն […]
19:23 12.08.2024
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ օգոստոսի 10-ին Գազայի հատվածում գտնվող Ալ-Թաբիին դպրոցը ներառող համալիրին հասցված հարվածի ժամանակ սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» կազմակերպությունների զինված կազմավորումների 31 արմատական։ «ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» 31 ահաբեկչի ինքնությունը հաստատվել է», – ասվում է հաղորդագրությունում։ Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ Գազայի դպրոցին իսրայելական ավիահարվածի հետևանքով […]
18:48 12.08.2024
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։ Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով 338 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական վարույթներից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը […]
18:40 12.08.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նալբանդյան, Սյունյաց, Շինարարների, Հրազդանի փողոցների, Սայաթ-Նովայի փող. 1-11 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
18:16 12.08.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով հանրապետության տարածքում լայանածավալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են։ Հանրային իրազեկման աշխատանքերը հիմնականում իրականացվում են հանգստյան և […]