23:43 11.08.2024
Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, սահմանել է նոր ռեկորդ՝ սպասարկելով 44,9 միլիոն ուղևորի 2024 թվականի առաջին վեց ամիսներին, 8 տոկոսով ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին ասվում է Dubai Airports-ի մամուլի հաղորդագրությունում։ 2024 թվականի առաջին կիսամյակում Դուբայի միջազգային օդանավակայանն ամենաշատ ուղևորներն ընդունել է Հնդկաստանից՝ 6,1 միլիոն։ Դրան հաջորդում են Սաուդյան […]
20:50 11.08.2024
Երեխաները իրենց հեռախոսներից աչք չեն հեռացնում, քանի որ նրանք չունեն հաճելի տպավորություններ, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Նա ընտանիքի կրտսեր անդամներին գաջեթներից հեռացնելու միջոցն անվանել է «Lente.ru»-ի հետ զրույցում: Հոգեբանը նշել է, որ եթե երեխան ավելի շատ նախընտրում է մուլտֆիլմեր և էլեկտրոնային խաղեր, քան «կենդանի» հաղորդակցություն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ […]
20:27 11.08.2024
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով բարձրանում էր Էյֆելյան աշտարակի պողպատե կոնստրուկցիաների վրա։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, «տղամարդուն բերման են ենթարկել վտանգավոր պահվածքի համար»։ Տղամարդը հայտնաբերվել է աշտարակի առաջին և երկրորդ հարկերի միջև եղած ժամանակ, նրա վարքագծի դրդապատճառները պարզվում են։ Ձերբակալության ժամանակ Էյֆելյան աշտարակը շրջափակվել է ոստիկանության կողմից, նշում է […]
19:37 11.08.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 9-ին Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ: Հայտնաբերված խեցգետնաորսիչները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող […]
19:19 11.08.2024
Օգոստոսի 11-ին, ժամը 16:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քեթի գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1986 […]
16:52 11.08.2024
Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Կուրսկում բնակելի շենքի վրա ուկրաինական հրթիռի ընկնելու հետևանքով տուժել է 13 մարդ, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ «Ցավոք, ուկրաինացի ահաբեկիչների հարձակման պատճառով այս պահի դրությամբ տուժել է 13 մարդ, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Տեղում աշխատում են շտապօգնության մի քանի խմբեր»,- գրել է նա Telegram-ի ալիքում։ […]
15:34 11.08.2024
Օգոստոսի 11-ին, ժամը 10:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին` Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել […]
14:10 11.08.2024
Օգոստոսի 11-ին, առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ […]
13:37 11.08.2024
Երևան քաղաքում՝ օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 16-ին սպասվում է առանց […]
13:11 11.08.2024
Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։ 8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։
12:59 11.08.2024
Դեպի տուն. անակնկալ արձակուրդ՝ օրինակելի, կարգապահ զինվորին: Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
12:37 11.08.2024
Ճշտված տվյալների համաձայն՝ բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով 17 տուժած տեղափոխվել է Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Օգոստոսի 11-ին, […]
12:07 11.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների […]
10:40 11.08.2024
Անցյալ տարվա հոկտեմբերից Իսրայելի ռազմական գործողության հետևանքով Գազայի հատվածում զոհվել է մոտ 500 բուժաշխատող, հարյուրավորները վիրավորվել են։ Այս մասին հայտնում է իրանական Al-Alam հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Իսրայելի հարվածները պաղեստինյան անկլավում ոչնչացրել են շտապօգնության 130 մեքենա։ Գործակալության տվյալներով՝ Գազայի հատվածում բժշկական ենթակառուցվածքների վրա հարձակումները տեղի բնակիչներին զրկել են հիմնական առողջապահական ծառայություններից, իսկ ջրամատակարարման […]
10:23 11.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
10:00 11.08.2024
Օգոստոսի 10-ին, ժամը 20:58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան գյուղի Մնացականյան փողոցում «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված […]
21:30 10.08.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը, «ՌԻԱ Նովոստիին» մեկնաբանելով Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարձակումը, հայտարարել է, որ իրենք դեմ են նման հարձակումներին։ Ավելի վաղ Պաղեստինի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ Իսրայելը երեք հրթիռ է արձակել Գազայի ալ-Թաբիին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Նախնական տվյալներով՝ զոհվել է շուրջ 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը […]
21:03 10.08.2024
Օգոստոսի 10-ին, ժամը 17։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Մատուռի տարածքում հերթապահություն իրականացնող փրկարարները Դ․ Գ․-ին (ծնված 1979 թ․) մոտ 1․5 կմ սարալանջից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Հերթապահության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել […]
20:11 10.08.2024
Կուրսկի շրջանի ողջ տարածքում հրթիռային սպառնալիք է հայտարարվել, իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ «Կուրսկի շրջան․ եթե դուք տանն եք, ապա պետք է պատսպարվեք առանց պատուհանների միջանցքում, լոգարանում, պահեստում, գնացեք մոտակա շենքը կամ հարմար ապաստարանը», – գրել է նա։ Ավելի ուշ ազդանշանը չեղարկվել է: Օրվա սկզբից տագնապ տարածաշրջանում մտցվել է յոթ անգամ։ […]
19:23 10.08.2024
Երեկ՝ օգոստոսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկիանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզային […]
17:24 10.08.2024
Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի ափից մոտ 2 կմ հեռավորության վրա նկատվում է անշարժ նավակ: Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, […]
16:31 10.08.2024
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Գավառում տեղի կունենա «Երիտասարդության միջազգային օր 2024» միջոցառուման պաշտոնական մեկնարկը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում (Գավառի կենտրանական հրապարակ): Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]
13:09 10.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են նրանք հեծանիվով Սևանից գնում Իջևան՝ մասնակցելու «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնին։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
13:00 10.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
12:45 10.08.2024
Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարվածների, նախնական տվյալներով զոհեր չկան, շաբաթ օրը Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ «Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան։ Ներկայումս մենք գնահատում ենք վնասը», – ասել է ամերիկացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» սիրիական աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ակտիվացրել են զորավարժությունները, […]
12:23 10.08.2024
Հայաստանը ցավակցություն է հայտնել Բրազիլիային ավիավթարի կապակցությամբ։ «Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Սան Պաուլու նահանգի Վինհեդո մունիցիպալիտետում օգոստոսի 9-ին ինքնաթիռ է […]
12:14 10.08.2024
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի։ Ուրբաթ օրը վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը, որում եղել է 61 մարդ։ «Ի հիշատակ Վինետուում տեղի ունեցած ողբերգական դեպքի 61 զոհերի՝ մենք երկրում պաշտոնական եռօրյա սուգ ենք հայտարարում»,- գրել է Լուլան։ Համաձայն հայտարարության տեքստի՝ այն ուժի […]
12:06 10.08.2024
Երևանում 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 10-15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
11:58 10.08.2024
Ֆրանսիան ներկայացնող Ալեսիա Զարբոն Փարիզի Օլիմպիական խաղերի 10000 մ մրցավազքի ժամանակ ընկել է. մարզիկը մրցավազքի 26-րդ րոպեին ուշագնաց է եղել։ Ինչպես հայտնում է Le Figaro թերթը, 22-ամյա մարզիկը Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ հիվանդ է եղել։ Օգոստոսի 8-ին Փարիզի Oլիմպիական խաղերի հեռացատկի արծաթե մեդալակիր, գերմանուհի Մալայկա Միհամբոն ևս մրցումներն ավարտելուց հետո ընկել էր և կարողացել մարզադաշտը […]