TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոնողական աշխատանքների արդյունքում հանրային լողափում կորած երեխան հայտնաբերվել է

10:17 05.08.2024

Օգոստոսի 4-ին, ժամը 16:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխա է կորել։ Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխային։

̰
Ավտմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար

10:10 05.08.2024

Ավտմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով օգոստոսի 5-ին ժամը 00։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

̰
Ջրափրկարարները Սևանա լճիից դուրս են բերել քաղաքացուն

10:05 05.08.2024

Օգոստոսի 4-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 1500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլետը։

̰
9 նոր նախակրթարան՝ Երևանի դպրոցներում

10:00 05.08.2024

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 4-6 տարեկան երեխաների համար հիմնվող նախակրթարանները կունենան 4-ժամյա ծրագիր: «Նախագիծն իրականացվում է կառավարության նախաձեռնության շրջանակում: Այժմ շինարարական աշխատանքներ են: Նախակրթարաններն իրենց դռները կբացեն սեպտեմբերից»,-նշված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին

17:24 04.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.58 դրամ:  

̰
Այրվել է մոտ 700 հակ անասնակեր

14:00 04.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանաշեն գյուղի 9-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին, մարվել՝ 15:34-ին: Այրվել է […]

̰
Հրդեհ Վեդի քաղաքում

12:35 04.08.2024

Օգոստոսի 4-ին, ժամը 03:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի մոտակայքում այրվում է շինանյութի խանութ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութի պահեստային տարածքում (մոտ 300 քմ)։ Հրդեհը […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

12:00 04.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 17:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Պ. Գ., ծնված 1991 թ․) և «VAZ» […]

̰
Արագածոտնի մարզի 2 բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:15 04.08.2024

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Գետափ, իսկ ժամը 12։00-ին Թլիկ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

22:14 03.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 17:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1971 թ․) դուրս է […]

̰
ԱԳ նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց

22:12 03.08.2024

Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական […]

̰
Կդադարեցվի ՀՀ երեք մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

21:55 03.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 10-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սովխոզային, Թումանյան, Պանրագործների, Ք.Քրքորյան, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ […]

̰
Օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

21:49 03.08.2024

Եզդիները Մերձավոր Արևելքի ամենահին էթնիկ և կրոնական համայնքներից են։ Մեծամասնությունն ապրում է Իրաքի հյուսիս-արևմուտքում, իսկ Սինջար (Շինգալ/Շանգալ) բնակավայրը պատմական կարևորագույն նշանակություն ունի նրանց համար, քանի որ այստեղ են գտնվում տասնյակի հասնող եզդիական սրբավայրեր և այլ պատմական, հոգևոր և մշակութային արժեքներ։ Այս մասին հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 2014 թ. ամռանը Դեր Զորում ձևավորված «Իրաքի […]

̰
Տավուշի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

21:35 03.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Իջևան համայնքում կառավարության ղեկավարին է […]

̰
Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի աջակցություն Պաղեստինի

21:05 03.08.2024

Իրանում սպանված պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հիշատակին բազմահազարանոց ցույց է անցկացվել շաբաթ օրը Ստամբուլում։ Միջոցառման տարածքում ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և միջադեպերի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ Ակցիան, որը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի երկրներում, կազմակերպել են Թուրքիայի հասարակական կազմակերպությունները։ Haber հեռուստաալիքը նշում է, որ […]

̰
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կոչ են անում իրենց քաղաքացիներին խուսափել Լիբանան մեկնելուց

20:52 03.08.2024

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դիմել են իրենց քաղաքացիներին Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Քաղաքացիներին հորդորում են խուսափել Լիբանան մեկնելուց։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Լիբանանում ԱՄՆ դեսպանատանը և բրիտանական կառավարության կայքին։ ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ մի քանի ավիաընկերություններ արդեն դադարեցրել կամ չեղարկել են թռիչքները։ Դեսպանատունը նշել է, որ նրանք, ովքեր ցանկանում են […]

̰
Կառավարությունը 47 մլն դրամ է հատկացրել Նոյեմբերյանի Շիրազի փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին

18:05 03.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերյանի Շիրազի փողոցում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 86 մլն դրամ է: Կառավարության մասնաբաժինը 55%՝ 47 մլն դրամ»։

̰
Ակադեմիական քաղաք. իրատեսական նախագի՞ծ, թե՞ չարդարացված ծախս

14:49 03.08.2024

Ակադեմիական քաղաք. իրատեսական նախագի՞ծ, թե՞ չարդարացված ծախս: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարից իրենց կարծիքը հայտնեցին Սերոբ Խաչատրյանը և Հրանտ Խաչատրյանը։

̰
Խաշթառակում ընթացքի մեջ է ժամանակավոր կամրջի շինարարությունը

14:21 03.08.2024

Խաշթառակում ընթացքի մեջ է ժամանակավոր կամրջի շինարարությունը: Արժեքը շուրջ 32 մլն դրամ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Օգոստոսի 6-ին կդադարեցվի Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

13:56 03.08.2024

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ (ամբողջությամբ), Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան բնակավայրերի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գոլդ Գազ», «Վեսպ Գազ» […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:31 03.08.2024

Երևան քաղաքում՝ օգոստոսի 3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում`օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]

̰
Սոմալիի հարավում մահապարտ-ահաբեկիչը միկրոավտոբուս է պայթեցրել

13:00 03.08.2024

Սոմալիի հարավում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է միկրոավտոբուս, որի մեջ եղել են ուղևորներ. այս մասին հայտնում է Garowe Online պորտալը։ Նախնական տվյալներով՝ կան բազմաթիվ զոհեր։ Նախօրեին ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել Մոգադիշոյի Beachview հյուրանոցի մոտ։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել են։ Կատարվում է քննություն։

̰
Եվրոպայում հայտարարել են «սև ժանտախտի» վտանգի մասին

12:51 03.08.2024

Եվրամիությունում ֆենտանիլ թմրանյութի աճող հանրաճանաչությունը սպառնում է նոր «ժանտախտ» դառնալ Եվրոպայում, Եվրահանձնաժողովին ուղղված իր ուղերձում գրել է Եվրախորհրդարանի Իտալիայի պատգամավոր Պաոլո Ինսելվինին։ «Հաշվի առնելով, որ այն վաճառվում է ցածր գնով և գնալով ավելի հասանելի է դառնում մեր մայրցամաքում, ֆենտանիլը, որը նաև հայտնի է որպես «զոմբի թմրանյութ», կարող է դառնալ նոր «սև ժանտախտը» Եվրոպայում», – նշել […]

̰
Հնդկաստանի հարավում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 358-ի

12:40 03.08.2024

Հարավային Կերալա նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 358-ի, հայտնում է India Today-ը ՝ վկայակոչելով նահանգի կառավարության տվյալները։ Նախկինում տեղեկություն էր ստացվել 308 զոհվածի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ սա արդեն հինգերորդ օրն է։ Ավելի քան 200 մարդ համարվում է անհետ կորած։ Աղետի գոտուց ավելի քան 10 հազար մարդ տարհանվել է 93 ժամանակավոր ճամբար։ […]

̰
Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

12:07 03.08.2024

Օգոստոսի 3-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիալական խնդիրներին և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։ Համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ նախարարության […]

̰
Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ-/Մ-16 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

11:57 03.08.2024

Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ -/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը 6.3 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացրել է 642 մլն դրամ:

̰
Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20.000.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում

11:49 03.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք […]

̰
Սահակ Մաշալյանն այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում  հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

11:40 03.08.2024

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում  հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին: «Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 2 Օգոստոս 2024, Ուրբաթ, այցելեց կղզեբնակ Կարօ Գաբրիէլեանը, որ նախորդ օր իր տան առջեւ յարձակման ենթարկուելով վիրաւորուած էր։ Նորին Ամենապատուութեան կ’ուղեկցէր Իշխանաց Կղզեաց Հոգեւոր Հովիւ՝ Հոգշ. Տ. Յարութիւն Վրդ. Տամատեան: Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ

11:29 03.08.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների […]

̰
Իծաքարում Փաշինյանը զրուցել է շինարարների և բնակիչների հետ

11:18 03.08.2024

Իծաքար-Գանձաքար ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր ճանապարհը նոր հնարավորություններ է ստեղծում Իծաքար գյուղի համար։ «Իծաքարում զրուցեցինք շինարարների եւ բնակիչների հետ»,-գրել է Փաշինյանը։

̰
BACK_TO_TOP