Տավուշի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+13.09 oC

Տավուշի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

21:35 03.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Իջևան համայնքում կառավարության ղեկավարին է ներկայացվել մասնավոր հատվածի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության և ընդլայնման ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է արտադրությունն ընդլայնել մինչև 70 հեկտար, այժմ աշխատանքներն իրականացվում են շուրջ 16 հա-ի վրա։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խաշթառակում, որտեղ ներկայացվել է ժամանակավոր կամուրջի շինարարության ընթացքը: Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր անցում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խաշթառակի կամուրջը փլուզվել էր Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով:

Մարզային այցի երկրորդ օրը վարչապետը ծանոթացել է նաև Նոյեմբերյան համայնքի Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի կառուցման ընթացքին: Ծրագրի 874 մլն դրամ է: Կառուցվում է մեկ հարկանի մետաղական կոնստրուկցիաներով շենք՝ 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ:

Նոյեմբերյան համայնքում Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել է Բագրատաշենի նոր դպրոցի կառուցման ընթացքը, որի արժեքը 1 մլրդ դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին:

Կառավարության ղեկավարն այցելել է Նոյեմբերյան համայնքի Այրումի մանկապարտեզ, որի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2024թ. սեպտեմբեր: Կատարվել են շենքի ամբողջական հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ: Տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Տավուշում վարչապետին ներկայացվել են Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բագրատաշեն, Ոսկեպար և Կողբ բն․ ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Նոյեմբերյան-համայնքի Այրում քաղաքի ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 53 մլն դրամ է, որից 29 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի Շիրազի փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 86 մլն դրամ է, որից 47 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել են 670 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ 4070քմ մակերեսի վրա:

Այցի շրջանակում կառավարության ղեկավարին ներկայացվել են Բաղանիս բնակավայրի 5-րդ փողոցի սալապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 39 մլն դրամ է, որից 27 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել է 534 գծմ ճանապարհի վերակառուցման և տուֆապատման աշխատանքներ 2136 քմ մակերեսի վրա:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աճարկուտ-Կիրանց 3,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներին, որի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են։

Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 0,7 կմ է։

Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության «Խելացի» անաս¬նաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» ծրագրով անասնաշենքի կառուցման ծրագրին, որի արժեքը 23 մլն դրամ է: Ֆերմերը ձեռք է բերել Ջերսեյ և Ֆլեգվի ցեղատեսակների խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 16 գլուխ ։ Օրական արտադրվում է 22-23 լիտր կաթ, հաշվի առնելով բարձր որակը՝ այն վաճառվում է 300 դրամով։ Անասնաշենքը նախատեսված 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։

Բերքաբեր բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները և պատասխանել մի շարք հարցերի:

Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Սևքար բնակավայրի գյուղամիջյան պուրակի բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Իրականացվել է 2230 քմ տարածքի բարեկարգում, 1285 քմ սալիկապատում, շատրվանների համար պոմպակայանի և ֆիլտրացիոն կայանի կառուցում:

Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է բնակիչների հետ, պատասխանել «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրին վերաբերող հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP