17:36 13.07.2024
• ՀՀ կառավարության կողմից հաստատվել է փոխհատուցման առաջին փաթեթը, որը վերաբերում է աղետի գոտում կենսական նշանակություն ունեցող առաջնային վնասների փոխհատուցմանը՝ բնակելի տարածքների վերականգնում, նոր բնակարանի ձեռք բերում և կենցաղային գույքի հետ կապված փոխհատուցում։
• Ըստ վնասվածության աստիճանի՝ իրականացվել է աղետից տուժած բնակավայրերի գոտիավորում՝ առավել շատ տուժած (Լոռու մարզի Ալավերդի համայնք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայր) և առավել քիչ տուժած (Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ բնակավայրերին և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիշ, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան, Դիլիջան, Իջևան) բնակավայրեր։
• Եթե առկա է բնակելի տարածքի կորուստ՝ ոչնչացում, փլուզում, կամ շենքը 4-րդ, 5-րդ աստիճանի վթարային շենք է, որպես փոխհատուցում կտրվի նոր բնակարանի գնման վկայագիր։
• Առավել շատ տուժած բնակավայրերի բնակելի տարածքի վնասման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կփոխհատուցվի 60 հազար դրամ, իսկ առավել քիչ տուժած բնակավայրերի դեպքում բնակելի տարածքի վերանորոգման համար յուրաքանչյուր քառակուսի մետրի համար Կառավարությունը կփոխհատուցի 40 հազար դրամ։
• Բնակելի տարածքի վնասի փոխհատուցմանը զուգահեռ Կառավարության կողմից կհատկացվի նաև կենցաղային առաջնային գույքի փոխհատուցում։
Այն քաղաքացիները, որոնք առավել շատ տուժած գոտու բնակավայրերի շահառուներ են կամ պետք է ստանան բնակարանի գնման վկայագիր, կստանան կենցաղային առաջնային գույքի ձեռք բերման համար 1 մլն 200 հազար դրամ։
Առավել քիչ տուժած բնակավայրերի դեպքում կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման փաթեթը կկազմի 800 հազար դրամ։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ փոխհատուցման կարգի դեպքում կխթանվի նաև անկանխիկ շրջանառությունը։
«Մենք հետևողական ենք լինելու, որ մեր քաղաքացիները ըստ նպատակայնության ծախսեն փոխհատուցումը։ Այն տրվելու է 4 հիմնական չափաբաժնով․ սկզբում կփոխհատուցվի միանվագ 25 տոկոս, որպեսզի քաղաքացիները կարողանան միանգամից նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Երկրորդ, երրորդ և չորրորդ հատուցումները, բնականաբար, կլինեն համապատասխան հավաստումները ստանալու դեպքում, երբ համոզված լինենք, որ իրականում ինտենսիվ իրականացվում են վերանորոգման աշխատանքները, և վերջնարդյունքում ունենալու ենք բարեկարգ բնակելի տարածք», -շեշտել է ՆԳ նախարարի տեղակալը։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...