15:52 06.06.2024
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևանում հունիսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-11-ին ժամանակ […]
15:46 06.06.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
15:32 06.06.2024
ՆԳՆ կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն՝ քոլեջի 2023-2024 ուստարվա պետպատվերի շրջանակներում: Ուսման տևողությունը երկու տարի է: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոնում: ՆԳՆ կրթահամալիրի քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցում: Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները […]
15:18 06.06.2024
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար՝ գործադիրն ընդունել է որոշում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում հատկացում է ամսական 300 000 դրամ աջակցություն: Էլեկտրոնային եղանակով համապատասխան դիմումը […]
15:11 06.06.2024
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևան քաղաքի Ս.Զաքարյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Ղալթաղչյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե […]
14:50 06.06.2024
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնել էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Այն հնարավորություն է տալիս տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազեցնել 20 տոկոսով։ Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից […]
14:37 06.06.2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակային տարածքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
14:31 06.06.2024
Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին: Գնել Սանոսյանը, մասնավորապես, նշել է. «Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ մեքենաների համար: […]
14:28 06.06.2024
Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Գույքը՝ Կապանի մարզադաշտում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գանձասար մարզական կենտրոնին, իսկ զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին: Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները՝ հանդիսասրահը, հանդերձարանները, սանհանգույցները, ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Ըստ հիմնավորման՝ մարզադաշտում հնարավոր չէ իրականացնել […]
14:15 06.06.2024
Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։ Բացի այդ, անկանխիկ վճարում […]
13:26 06.06.2024
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով աղետի գոտում տիրող համաճարակային իրադրությանը և դրանց առաջացման ռիսկերին, հայտարարել է, որ այս պահի դրությամբ այդ առումով իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չեն գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում։ «Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բակային այցեր են իրականացվում […]
12:50 06.06.2024
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են։ ՆԳՆ ՓԾ-ն լուսանկարներ է հրապարակել Լոռու մարզում կատարվող աշխատանքներից։
12:30 06.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի Համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի փակման արարողությանը։ Ծրագիրն ուղղված է եղել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Շնորհավորելով ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ նախարար Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ համակարգի զարգացման, ինչպես նաև սոցիալական աշխատողների մասնագիտական […]
12:14 06.06.2024
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին կամավոր ատեստավորման շեմը չեն հաղթահարել, ապա անհրաժեշտ է, որպեսզի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում տնօրենը նշյալ ուսուցչի համար կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը: Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է նաև ուսուցչի կողմից: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:
12:05 06.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի համակարգչային ֆեդերացիայի կողմից առցանց ձևով անցկացված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, նշյալ օլիմպիադայում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանն արժանացել է արծաթե, իսկ Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի սան […]
11:29 06.06.2024
Կեմերովոյում երկու տրամվայի բախման հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ «Թարմացված տվյալներով՝ տուժել է 102 մարդ, մեկը մահացել է, 31 տուժածի բժիշկները զննել են և նրանք տուն են գնացել, 61-ը հետազոտվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
11:24 06.06.2024
Հունիսի 1-ի գիշերը՝ ժամը 1.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Գրիբոյեդով գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկից կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել նույն տան բնակիչ 55-ամյա տղամարդու: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]
11:20 06.06.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվելու է «Օդային հարձակման դեպքում հրդեհաշիջումը, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու են Գավառ քաղաքի էլեկտրական շչակները:
11:17 06.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
11:13 06.06.2024
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։
11:08 06.06.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին և Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից։ Հանդիպման մեկնարկին նախարարը դեսպանին է ներկայացրել մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքները։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես վաղ նախազգուշացման համակարգին և […]
11:02 06.06.2024
Առնվազն 4 մարդ զոհվել է, 27 մարդ՝ հոսպիտալացվել Չեխիայի կենտրոնական Պարդուբիցե քաղաքում մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է չեխական iDNES լրատվական հարթակը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված են 36 հրշեջ հաշվարկ և երկու ուղղաթիռ։ Regio Jet […]
10:30 06.06.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ը ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատ համայնքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
09:49 06.06.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակությանը, հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ «Պատվիրակության անդամները՝ Ֆրոնտեքսի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գիյոմ դը Ռոքինյի-Իրանյի ղեկավարությամբ ներկայացրել են Հայաստանի հետ արդեն իսկ կատարված, ինչպես նաև առաջիկայում ուրվագծվող համագործակցությունները։ 2022 թվականից Ֆրոնտեքսը Հայաստանում իրականացնում է […]
08:44 06.06.2024
Հ-1, Վ. Պտղնու տրանսպորտային հանգույց-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ37+700 հատվածի հիմնանորոգման ընթացքի մասին պատմում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մանրամասները՝ տեսանյութում։
08:11 06.06.2024
Հունիսի 6-ին, ժամը 03:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի Հանրապետության փողոցի տներից մեկում. ներսում երեխաներ կան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել […]
08:05 06.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
23:52 05.06.2024
Սանահին կայարանի արգելափակված հատվածի հետ հետիոտնային կապը վերականգնված է։ Անցկացվել է հետիոտնային ճոճվող կամուրջ։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Այսպիսով, արգելափակման մեջ գտնվող որևէ բնակավայր, Ալավերդու որևէ թաղամաս այլևս չունենք»,- նշված է գրառման մեջ։