TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրաքում կայանալիք գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով

10:45 07.06.2024

Նոյեմբերի 25-28-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում անցկացվելու է «Agro Pack 2024» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը: Հիմնական ուղղություներն են՝ սնունդ, փաթեթավորում, պլաստիկի արտադրություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։

̰
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար

10:30 07.06.2024

ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «2023 թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման […]

̰
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյան քաղաքի գազամատակարարումը

10:23 07.06.2024

Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

̰
Ժամը 10։00-ի դրությամբ՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է

10:06 07.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – […]

̰
Մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով կայացավ․ Փաշինյան

09:41 07.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվը ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»։

̰
08։51-ի դրությամբ՝ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է

09:29 07.06.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին, ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ: Դեպքի վայրում ընդհանուր աշխատանքները ղեկավարել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

̰
Չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա․ ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

08:46 07.06.2024

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Նախնական տվյալներով՝ գազալցակայանի պայթյունի հետևանքով զոհեր չկան

08:35 07.06.2024

Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում գազալցակայանի պայթյունի վայրում հունիսի 7-ի ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։ Նախնական տվյալներով` զոհեր չկան։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է: Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 07.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների անունները հայտնի են. տուժածների մեջ կա անչափահաս

08:23 07.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնհինգ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:09 07.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը։ Շրջանցիկ ճանապարհներն են․ Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – […]

̰
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած․ ՀՀ ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

08:02 07.06.2024

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Այս մասին հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։ Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում, կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր․ ՆԳՆ խոսնակ

01:02 07.06.2024

Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակը։ «Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-գրել է Նարեկ Սարգսյանը:

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը

00:33 07.06.2024

Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի վայրում կան տուժածներ

00:13 07.06.2024

Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը: Պարբերաբար կտրվի տեղեկատվություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]

̰
Ո՞ւմ ամերիկահայերը կցանկանան տեսնել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի դերում, եթե Բայդենը դուրս գա արշավից

23:27 06.06.2024

Ամերիկյան մամուլում կրկին ակտիվ քննարկվում է հարցն այն մասին, թե արդյոք նախագահ Ջո Բայդենը գալիք նախագահական ընտրություններում կկարողանա ներկայացնել Դեմոկրատական կուսացկությունը: Նրա առողջության վատթարացման ֆոնին նոր թեկնածուների անուններ են քննարկվում: Իսկապես կա՞ն նախադրյալներ խոսելու այն մասին, որ կուսակցությունը կարող է ուրիշ թեկնածուի առաջադրել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրերս  «The wall street journal» […]

̰
Հունիսի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:16 06.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրակի, Մարկվարտի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ Բրյուսով թաղ. 62, 68, 69, 70, 71 շենքեր, Սայաթ-Նովա թաղ. 1/1, 1/2, 6, 7, 8, 8/1, 8/2 շենքեր, Չարենց թաղ. 16, […]

̰
Ինչո՞ւ են Ադրբեջանում ինքնասպան լինում 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցները

20:46 06.06.2024

44-օրյա պատերազմին մասնակից ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությանը վերաբերող հոդված է հրապարակել Բի-Բի-Սի-ն (BBC)՝ նկատելով, որ 2020 թ․-ի պատերազմին հաջորդող երկու տարիների ընթացքում միայն մամուլը հայտնել է ինքնասպանության առնվազն 26 դեպքի մասին: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Պատերազմից հետո Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից՝ պահանջելով հաշմանդամության կարգ ու […]

̰
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին արագ արձագանքման համար, ինչը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները

20:22 06.06.2024

Հունիսի 6-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին։ ՆԳ նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորելով հյուրին՝ հույս է հայտնել, որ նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա ՄԱԿ-ի հետ բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման համար։ Վահե Ղազարյանն անդրադառնալով ՄԱԿ-ի հայաստանյան թիմի գրեթե բոլոր գործակալությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին

20:07 06.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:  

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բուլղարահայ ուխտավորների

19:37 06.06.2024

Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բուլղարահայ ուխտավորներին՝ գլխավորությամբ Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու վարչության ատենապետ Նշան Պզտիկյանի։ Տիար Պզտիկյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Բուլղարիայի հայկական համայնքների գործունեության մասին։ «Իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց սփյուռքի հայորդիների ուխտագնացությունները […]

̰
Կարգազանց վարորդի մոտ հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր

18:55 06.06.2024

Հունիսի 5-ին՝ ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր: Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել […]

̰
Վարժական հավաքների շրջանակում անցկացրել է մեթոդագործնական պարապմունք

18:48 06.06.2024

Հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք: Պարապմունքի ընթացքում զինծառայողները պահեստազորայիններին ներկայացրել են մանրամասներ՝ պաշտպանության նախարարության տեղեկատվական միջոցների և գործունեության վերաբերյալ, իրազեկել զինվորական ծառայության ընթացքում մեդիագրագիտության վարքականոնների, մեդիահմտությունների և թվային […]

̰
Սյունիքի մարզպետի աշխատակազմը իրազեկման հանդիպումներ է ունենում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

18:07 06.06.2024

Սյունիքի մարզպետի աշխատակազմն այս շաբաթ շարունակել է իրազեկման հանդիպումները մարզի համայնքներում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, որպեսզի նրանք տեղեկացված լինեն ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։ Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, այսօր մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ու Կապանում վերաբնակեցված անձանց հետ։ […]

̰
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անհնազանդության ակցիայի մասնակիցները խուլիգանությամբ վնասել են քաղաքացու ավտոմեքենան, որում գտնվել են դպրոցահասակ երեխաներ. ՔԿ

17:55 06.06.2024

2024 թվականի մայիսի 13-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցում մի խումբ երիտասարդներ աղբամաններով փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դիմացը, որի ընթացքում հարվածներ են հասցվել մեքենայի տարբեր հատվածներին՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Գեղարքունիքի մարզի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

16:55 06.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա բնակչի կողմից նույն մարզի 37-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի […]

̰
Ո՞ր դեպքում 5 մլն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի. ԱՍՀ նախարարություն

16:36 06.06.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, թե որ դեպքում 5 մլն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամին, եթե վերջինս որոշի կառուցել իր տունը կամ ձեռք բերել բնակարանը նշված քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի պայմանները՝ այստեղ: Բնակավայրերի ցանկը՝ ստորև:        

̰
Ճանաչելով Եվրոպան. հայ հանդիսատեսը հետևել է «Սա Եվրոպան է» ներկայացմանը

16:16 06.06.2024

Եվրոպայի օրվա շրջանակում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո: Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե […]

̰
Երևանում անցկացվում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը

16:10 06.06.2024

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը, «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում, հունիսի 6-ին և 7-ին Երևանում անցկացնում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է աջակցել մեր երկրի համապարփակ անվտանգության համակարգի կիրարկմանը՝ դրա խթանման, ֆիննական, էստոնական և շվեդական փորձառության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: Երկօրյա գիտաժողովին կլինեն թեմատիկ պանելային քննարկումներ: Այս […]

̰
Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած

16:00 06.06.2024

Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։  

̰
BACK_TO_TOP