TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

10:26 04.06.2024

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, […]

̰
Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:10 04.06.2024

5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հյուսիսում՝ Ռաչայի շրջանի Օնի քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Իրի գյուղի մոտ, 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:  

̰
Կողոպուտ մանկական խաղահրապարակում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

10:00 04.06.2024

Մայիսի 25-ին ոստիկանության Վաղարապատի բաժին դիմեց մի կին: Նա տվեց հաղորդում, որ նույն օրը, կեսօրին մոտ, երբ երեխայի հետ Վաղարշապատի Տերյան փողոցի հարակից մանկական խաղահրապարակում էր, բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսն ու փախել: Կինը շատ բան չէր կարող ասել կողոպտողի մասին, միայն նշեց, որ մոտ 30 տարեկան տղամարդ էր: Հանցագործի և հանցագործության վերաբերյալ տվյալները […]

̰
Բերդ համայնքի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:24 04.06.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Ձեռք են բերվել գծանշման եւ ճանապարհային նշանների որակի ստուգման սարքեր

08:20 04.06.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ձեռք են բերվել գծանշման եւ ճանապարհային նշանների որակի ստուգման սարքեր։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:13 04.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 04.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

23:42 03.06.2024

Հունիսի 3-ին, ժամը 19:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է մոտ 40 հակ անասնակեր:

̰
Մեկ օր հրաշքների աշխարհում. ՀՀ վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին

23:32 03.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել: Այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր […]

̰
Ադրբեջանական լոբբիստը կարող է դառնալ Իսրայելի վարչապետ

21:25 03.06.2024

Իսրայելում կառավարական ճգնաժամ է: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը հավանական է համարվում: Երուսաղեմյան մամուլը գրում է, որ նոր կառավարությունը կարող է ձևավորել նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով: Որքանո՞վ է հավանական, որ Լիբերմանը վարչապետ դառնա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ մասին առայժմ փորձագետներն են խոսում, բայց բավական լուրջ. […]

̰
Մեծ Մասրիկում ծնվել է ընտանիքի 9-րդ երեխան

21:17 03.06.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Նորածինը տղա է, 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ Փոքրիկի ծնունդը գրանցվել է 2024 թվականի մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բժշկական կենտրոնի ծննդատանը։ Նորածինն […]

̰
Նոր հարթակի միջոցով ամբողջությամբ կդիտարկվի Երևանի աղտոտվածության մակարդակը

21:09 03.06.2024

Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի բոլորին, կբարելավվեն Կենդանաբանական այգու միայնակ փղի՝ Բունկայի պայմանները: Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հունիսի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:57 03.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 1, 11, 12, 13 շենքեր, Բաբաջանյան փ. 44/2, 52/4 շենքեր, Իսակովի պող. 54/6 հասցե և հարակից շենքեր, Ավան՝ Բրյուսով թաղ. 63, 64, 65, 66, 67, 71 շենքեր, Դուրյան […]

̰
Հնդկաստանի ընտրություններում քվեարկել է 642 միլիոն մարդ

20:49 03.06.2024

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 642 միլիոն ընտրող, ինչը համաշխարհային ռեկորդ է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների համար: Այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռաջիվ Կումարը։ «Հնդկաստանը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 642 միլիոն ընտրողներով, այդ թվում՝ 312 միլիոն կին», – ասել է Կումարը, ում ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է […]

̰
Սլովակիայում բացատրել են, թե ինչու են Ֆիցոյի վրա կրակողին տեղափոխել հոգեբուժական բաժանմունք

20:25 03.06.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած Յուրայ Ցինտուլան տեղափոխվել է բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք, ասել է հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։ «Պատճառը նրա անվտանգությունն է, նա գտնվում է այնտեղ, որտեղ կա ինտենսիվ հսկողության հնարավորություն»,- երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Կալինյակը։ Նրա խոսքով, Ցինտուլային հոգեբուժարան տեղափոխելու որոշումը կայացվել է, որպեսզի նա […]

̰
Գավառի մանկատան մի խումբ բնակիչ-երեխաներ հյուրընկալվել են Քննչական կոմիտեում

18:33 03.06.2024

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» միջոցառման շրջանակներում, հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել էր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի մի խումբ բնակիչ-երեխաների՝ նրանց համար հիշարժան օր կազմակերպելու նպատակով։ Երեխաները շրջել են ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում, ծանոթացել Կոմիտեի և քննիչների աշխատանքային պայմաններին։ Նրանց հետ անմիջական զրույց է ունեցել ՀՀ քննչական […]

̰
Համացանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է

18:12 03.06.2024

Պարզվել են 2017-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի հանգամանքները։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:11 03.06.2024

Մայիսի 27-ից հունիսի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2923 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 359, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 241, վարելիս հեռախոսից […]

̰
Ֆինանսների նախարարության աշխատակիցները հանդիպել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների հետ

16:23 03.06.2024

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը և նախարարության այլ աշխատակիցներ հանդիպել են Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների հետ: Շնորհավորելով երեխաներին՝ աշխատակիցները հետաքրքիր զրույց են ունեցել կենտրոնի սաների հետ նրանց նախասիրությունների, մասնագիտության ընտրության և ապագայի պատկերացումների մասին: Զրույցից հետո նախարարության ներկայացուցիչները երեխաների համար կազմակերպել են հետաքրքիր ժամանց:

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

16:00 03.06.2024

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին բաժին է ինքնակամ ներկայացել 35-ամյա Լևոն Մ.-ն: Նա ապրիլի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Լևոն Մ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

15:20 03.06.2024

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 1-ին, ժամը 2.50-ի, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել 30-ամյա Հայկարամ Հ.-ն: Նա 2023 թ. մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ազատազրկվածների ներկայացմամբ

14:49 03.06.2024

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված «Հանուն հայի բառ ու բանի» միջոցառումը։ Ազատազրկված անձինք ներկայացրել են բանաստեղծի ստեղծագործությունները, նրա կյանքը, ստեղծագործական ուղին, վերլուծություններ և պատմություններ գրողի հայտնի աշխատանքներից։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:22 03.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 138-ը՝ արտակարգ

14:03 03.06.2024

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 138-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, փլուզման՝ 8, սողանքի, պայթյունի, երկրաշարժի, ուժեղ քամու, դարափուլի՝ 1-ական, տեղատարափ անձրևի, զինամթերքի հայտնաբերման, կայծակի՝ 2-ական, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի` 3-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, օձի նկատման՝ 61, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 6-ական, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային […]

̰
Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:58 03.06.2024

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի պարեկները Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21053» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ 23-ամյա վարորդը 2018 թ դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

13:52 03.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ:  

̰
Հետախուզվում էր փաստաթղթերի կեղծիքի և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

13:45 03.06.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ի ժամը 23.40-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 48-ամյա Ռուստամ Ա.-ն: Նա 2023 թ. մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական […]

̰
Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերել են Սևանա լճում՝ 4 մետր խորության վրա․ մանրամասներ

13:24 03.06.2024

Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։ Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ […]

̰
Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ

13:16 03.06.2024

Հունիսի 3-ին, ժամը 11։44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցի շենքերից մեկի (3-րդ հարկ) ծխատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ:

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

13:10 03.06.2024

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության շարահրապարակում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված արդեն ավանդական դարձած տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՆԳՆ փրկարարական և ոստիկանության ծառայողների երեխաներ։ Կազմակերպվել էին մի շարք ժամանցային միջոցառումներ, հետաքրքրաշարժ խաղեր, մրցույթներ, կավճանկարչություն և այլն, որին իրենց մասնակցությունն ունեցան ՆԳՆ աշխատակիցների երեխաները։ Շարահրապարակում տիրում էր ուրախ տրամադրութուն․ ամենուր գույնզգույն փուչիկներ էին, […]

̰
BACK_TO_TOP