12:41 08.06.2024
Հեղեղումներից տուժած բնակավայրերին ցուցաբերվող կամավորական-վերականգնողական աշխատանքների շրջանակում Շիրակի մարզից մեկնած աշխատանքային խումբը, կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում և մերձակա տներում կատարվող մաքրման աշխատանքներին, իսկ Շիրակից տարված տեխնիկայով կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Ախթալայում ընթանում են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներ: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է […]
12:34 08.06.2024
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր […]
12:10 08.06.2024
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի:
12:05 08.06.2024
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են։ ՆԳՆ ՓԾ-ն լուսանկարներ է հրապարակել Քարկոփում կատարվող աշխատանքներից։
11:41 08.06.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը կրկին ակտուալ դարձավ 44-օրյա պատերազմից հետո: Ինչո՞ւ որպես հիմք ընդունվեց 1976թ.-ի քարտեզը: Դիտե՛ք «Հեռանկար բանավեճի» շրջանակում պատրաստված հատուկ ռեպորտաժում:
10:39 08.06.2024
Հունիսի 7-ին, ժամը 21:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 4-րդ նրբանցքում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 23։03-ին: Այրվել է վագոն-տնակը (27 քմ)՝ գույքով։
09:38 08.06.2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է. «Ալավերդու հերթական գրկաբաց առավոտը` իմ պատշգամբից։ Աշխատանք, համառ և հետևողական աշխատանք, և արդյունք անպայման կլինի»։։
09:21 08.06.2024
Սլովակիայում բացվել են ընտրատեղամասեր Եվրոպական խորհրդարանի ընտրություններում քվեարկության համար, հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ «Ընտրությունները կանցկացվեն 07.00-ից մինչև 22.00-ն»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Սլովակիայի քաղաքացիները հինգ տարի ժամկետով կընտրեն եվրոպացի 15 պատգամավորի, սա Եվրախորհրդարանի հինգերորդ ընտրություններն են հանրապետությունում։ Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 22 կուսակցություն և մեկ կոալիցիա։ 2019 թվականի մայիսի 25-ին կայացած […]
09:12 08.06.2024
Հունիսի 7-ի երեկոյան Լոս Անջելես քաղաքում Կոմփթոն քոլեջի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, առնվազն չորսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է CBS-ը։Իրավապահների խոսքով՝ միջադեպը կապված չէ քոլեջի հետ, ենթադրյալ խնջույքի վայրում ոստիկանական շղթա է ստեղծվել։ Տեղի հրշեջ վարչությունից հայտնել են, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկը մահացել է […]
09:04 08.06.2024
Երևանում գինու օրեր են: «Քաղաքի սրտում՝ Սարյան փողոցում, հունիսի 7-ից 9-ը անցկացվող «Գինու օրեր»-ը համախմբում ու բացահայտում է հայկական գինեգործական ազգային ավանդույթները»,- ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
08:22 08.06.2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության ծրագրով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային համակարգող գործընկերների հետ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Բարձր գնահատելով քաղաքային կառավարումն ավելի արդյունավետ ու մասնակցային դարձնելու համատեղ ջանքերը՝ փոխքաղաքապետը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում Երևանը հասցրել է մշակել և լավագույնս իրականացնել մեկամյա գործողությունների ծրագիր` նպաստելով […]
08:08 08.06.2024
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 22:13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ BMW X5 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ […]
08:01 08.06.2024
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվում է նկուղ․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են […]
23:51 07.06.2024
Հունիսի 7-ին, ժամը 19:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ-3 թաղամասում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ […]
23:14 07.06.2024
Բուդապեշտի համալսարանի հունգարացի էթոլոգները պարզել են, թե ինչպես կարելի է ամենաարդյունավետ եղանակով վարժեցնել շներին: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։ «Տանը գտնվող շների համար բնական և սովորական է սովորել էմոցիոնալ առումով լիցքավորված սոցիալական իրավիճակներում՝ կա՛մ իրենց տերերից, կա՛մ վարժեցնողներից: Այնուամենայնիվ, այս գործընթացի մասին մեր գիտելիքները դեռ հիմնականում հիմնված են մարդկանց և լաբորատոր կրծողների […]
22:54 07.06.2024
Հունիսի 7-ին, ժամը 20:40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հանքավան-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
22:47 07.06.2024
Քարկոփում տիղմի հեռացման աշխատանքներից հետո կատարվում է բակերի, ճանապարհների խճապատում։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
22:18 07.06.2024
Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսին պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում; Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ:
21:30 07.06.2024
Ավստրալիայի գիտնականներն ուսումնասիրել են գնումների վճարման եղանակների և ծախսերի գումարների միջև կապը: Նրանք վերլուծել են 17 երկրի 71 գիտական աշխատություն. ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավելի քան 11 հազար մարդ։ Թիմը պարզել է, որ անկանխիկ գործարքների ազդեցությունը խրախուսում է սպառողներին ավելի շատ գումար ծախսել զարդերի վրա: Սակայն նույն ազդեցությունը չի նկատվել նվիրատվություններ կատարելիս կամ թեյավճարներ թողնելիս։ […]
21:06 07.06.2024
Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]
18:49 07.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Հ․Հովհաննիսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Նոր Արեշ 27փ․ 18-54; 36փ․ 17-30 առանձնատներ, Էրեբունի փ․ 28, 30, 32, 34 շենքեր, 11։00-17:00 Նալբանդյան փ. 13, 15 շենքեր, Պուշկինի փ. 2 […]
18:12 07.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 46–ամյա բնակչի կողմից իր հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան […]
17:43 07.06.2024
Նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե’ խաղաղ, թե’ պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո: «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախագծով հստակեցվում են Ոստիկանության գվարդիայի գործառույթները: Դրանք են` հասարակական […]
17:22 07.06.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 7-ին այցելել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: Նրանց են միացել նաև աղետի գոտի ժամանած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը: […]
17:07 07.06.2024
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ. հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործությունների: Կիբերհանցագործությունների դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր են միջպետական համագործակցությունը և ներպետական օրենսդրությամբ արդյունավետ իրավական կարգավորումներ սահմանելը: Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության օրենսդրական […]
17:00 07.06.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում հունիսի 1-ից վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, տոնավաճառում վաճառքն իրականացնելու են բացառապես գյուղացիական տնտեսություն վարողները։
16:55 07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման, բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, «Ալավերդու ախտահանիչ կենտրոն» ՍՊԸ-ի բուժանձնակազմը կատարում են ամենօրյա բակային համայցեր: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: Իրականացվում է դեղորայքի պահանջարկի […]
16:39 07.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենա Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցութային 3 անվանակարգերում կցուցադրվի […]
16:27 07.06.2024
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում «Ոստիկանության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: […]
15:56 07.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել կանանց տնտեսական զորեղացման, գենդերային հավասարության և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղություններով համատեղ իրականացված և նախատեսվող աշխատանքներին։ Ընդգծելով ԵԽ դերը ոլորտային բարեփոխումների […]