TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել

23:18 31.05.2024

Ուկրաինական գերությունից 75 ռուս զինվոր է վերադարձվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Բանակցային գործընթացի արդյունքում 75 ռուս զինվորականներ, ովքեր գերության մեջ էին հայտնվել, վերադարձվել են Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից, փոխարենը տեղափոխվել են ուկրաինական զինված ուժերի 75 ռազմագերիներ»,- նշվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ ազատ արձակված մարտիկները ռազմատրանսպորտային ինքնաթիռով կտեղափոխվեն Մոսկվա՝ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով, […]

̰
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

22:53 31.05.2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 31-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն հավաք էր անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ, սակայն իրենց […]

̰
Բողոքի ակցիայի մասնակիցներ են ձերբակալվել, միջոցներ են ձեռնարկվում կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ․ ՔԿ

22:35 31.05.2024

2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, […]

̰
ՄԻՊ-ը կարևորել է աղետի գոտու բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության տրամադրման նշանակությունը

22:27 31.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում: Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները: Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` […]

̰
Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը

22:16 31.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը: Ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 220 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը: Ամֆիթատրոնի վերակառուցման վերաբերյալ համապատասխան հանձնարարականը տվել էր վարչապետ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է Վեդիի բնակիչներին ամֆիթատրոնի բացման առիթով: «Մաղթում եմ, որ այն […]

̰
Արաբկիրի թիվ 22 մսուր-մանկապարտեզն իր դռները վերաբացեց սաների առաջ

21:24 31.05.2024

Մայրաքաղաքում մանկապարտեզները հիմնանորոգվում ու էներգարդյունավետ են դառնում: Հունիսի 1-ին ընդառաջ Արաբկիրի թիվ 22 մսուր-մանկապարտեզն իր դռները վերաբացեց փոքրիկների առաջ: Արաբկիրի այս մանկապարտեզն ունեցել է վատ պայմաններ, վերանորոգումից հետո մանուկներն ու մեծերն այլևս վառ գույների միջավայրում կլինեն: Մայրաքաղաքի մանկապարտեզներին նոր շունչ ու գույն են տալիս Երևանի քաղաքապետարանը՝ Եվրամիության գործընկերների, միջազգային այլ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Երևանի էներգարդյունավետության […]

̰
Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

21:16 31.05.2024

Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան […]

̰
Հունիսի 2-ին ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը

20:35 31.05.2024

Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ ս.թ. հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյուն-Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով: «Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-նշված է […]

̰
Հայաստանը՝ հեղինակավոր «Ֆիլեքս» նամականիշերի տոնավաճառի պատվավոր հյուր

20:28 31.05.2024

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է մայիսի 30-ից հունիսի 1-ը Փարիզում ընթացող «Paris-Philex 2024» երկամյա հեղինակավոր ֆիլատելիստական ցուցահանդես-տոնավաճառին։ Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության կողմից կազմակերպված այս տոնավաճառին «ՀայՓոստ» ընկերության պատվիրակությունը մասնակցում է առաջին անգամ՝ ներկայանալով առանձին տաղավարով և ցուցադրելով Հայաստանի տեսարժան վայրերը, հայկական մշակութային ժառանգությունը, հայոց այբուբենը պատկերող, ինչպես նաև տարբեր խորագրերի ներքո կազմված հայկական ֆիլատելիայի […]

̰
Նախագահը ներկա է գտնվել «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը

18:06 31.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ներկա է գտնվել «Հայաստանի տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը: Հանդես գալով բացման խոսքով՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները և ընդգծել է, որ ցանկացած և հատկապես այս դեպքում՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է համապարփակ և խորքային վերլուծություն: […]

̰
Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

17:56 31.05.2024

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի […]

̰
Եղանակի կանխատեսում՝ 2024թ. հունիս ամսվա համար

17:47 31.05.2024

Հունիս ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 […]

̰
Կուբանում հայրը երեխաներին տեղափոխել է բեռնախցիկում և բռնվել ոստիկանների կողմից

17:42 31.05.2024

Ուստ-Լաբինսկում պետավտոտեսչության աշխատակիցները բռնել են տեղի բնակչին, ով խախտել է երեխաների տեղափոխման կանոնները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության երթևեկության անվտանգության պետական ​​տեսչության մամուլի ծառայությունը։ Պարեկության ընթացքում տեսուչները կանգնեցրել են «ՎԱԶ-2014» մակնիշի ավտոմեքենան և զննության ժամանակ բեռնախցիկում հայտնաբերել են վերմակով ծածկված երկու երեխայի։ Ետևի նստարանին առանց ամրագոտու նստած է եղել ևս […]

̰
«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան

16:44 31.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Կարևորելով Հայ կանանց միջազգային […]

̰
Շիրակի մարզպետարանում անցկացվել է զորահավաքային նիստ

16:24 31.05.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է զորահավաքային նիստ, որի ժամանակ ուժային կառույցների, համայնքների ղեկավարների, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացման կազմակերպչական հարցեր։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ՀՀ կառավարության մայիսի 16-ի որոշմամբ՝ 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, անցկացվելու են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի առիթով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

16:17 31.05.2024

Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Շիրակի մարզի 33-ամյա բնակիչը, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը […]

̰
Ամփոփվել է ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը

16:06 31.05.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ամփոփել են ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ինչպես բոլոր նոր ներդրվող ինստիտուտների, այնպես էլ ազդարարման համակարգի գործարկման պարագայում՝ օրգանիկ զարգացման ընթացքում ի հայտ է գալիս բարելավումների անհրաժեշտություն, միաժամանակ նաև՝ հասարակության […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

15:39 31.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 30-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 47-ամյա Համազասպ Ս.-ն: Նա հունվարի 5-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Համազասպ Ս.-ն ներկայացվել է Արթիկի բաժնի ծառայողներին:

̰
Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

15:16 31.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները. Սամցխե-Ջավախքի և Ծալկայի […]

̰
Թունիսի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:21 31.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 30-ին, ժամը 4-ին, Հռոմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 38-ամյա Դոմենիկո Ֆ.-ն: Նա 2022 թ. հունիսի 28-ից Թունիսի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

̰
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

14:05 31.05.2024

Մայիսի 28-ին, ժամը 15.20-ին, «ԴԱՖ» մակնիշի կցորդիչով բեռնատարը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի էր ենթարկել 68-ամյա Կորյուն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Շիրակի մարզպետը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է մարզում ձմեռային տուրիզմի զարգացման հնարավորությունները

13:38 31.05.2024

Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը։ Վստահ եմ, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով նպաստել դրանց ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետը ողջունել է դեսպանին […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:27 31.05.2024

Երևան քաղաքում՝ Մայիսի 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան, 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ին, հունիսի 2-ին, 4-5-ին կեսօրից հետո, 1-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […]

̰
Կբերվի 171 ավտոբուս և 8 տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը. Երևանի քաղաքապետարան

13:06 31.05.2024

Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակազմը:  Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաք կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։  Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում է նաև գծանշման գործընթացը։

̰
Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են աղետի գոտի

12:56 31.05.2024

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։ Այդ մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից։ Դեսպաններին դիմավորել են ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին […]

̰
Վերջին 5 օրում Դեբեդի մակարդակը նվազել է շուրջ 2 մետրով. Արեն Մկրտչյան

12:47 31.05.2024

Վերջին 5 օրում Դեբեդի մակարդակը նվազել է շուրջ 2 մետրով, սակայն դեռ բնականոն մակարդակին չի հասել։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։

̰
Գնել Սանոսյանը Անահիտ Մանասյանի հետ շրջայց է կատարել աղետի գոտում

12:36 31.05.2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ շրջայց է կատարել աղետի գոտում, դիտարկել վնասները։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում։

̰
Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին. ՆԳՆ ոստիկանություն

11:40 31.05.2024

ՆԳՆ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: «Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Վթարավերականգնողական աշխատանքներ՝ Այրումում

11:34 31.05.2024

Վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվում Այրում քաղաքի Երկաթուղայինների փողոցում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

̰
Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

11:15 31.05.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։ Մասնավորապես՝ – սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով, – խոհանոցում, առկա […]

̰
BACK_TO_TOP