09:31 31.05.2024
«Առանց Գարիկի անտանելի էր ապրել․․․փոքր Գարիկը մեզ թեթևացրեց..․ մեր տրամադրությունը, մեր դեմքը բացվեց». 44-օրյա պատերազմում անմահացած Գարիկ Դավթյանի ծնողները պատմում են որդիների մասին, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:09 31.05.2024
ՀՀ տարբեր մարզերից ժամանած սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները վաղ առավոտից շարունակում են Մ-6 միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
08:12 31.05.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեծ տեմպով վերականգնվում է Ախթալայի խմելու ջրագիծը։ Ջրատար խողովակն ամբողջովին պոկվել, տեղատարվել էր։ Նոր խողովակն արդեն անցկացվել է Դեբեդի մյուս ափ։ Աշխատանքն ավարտական փուլում է։ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ղեկավար կազմը հսկայածավալ աշխատանք են կատարում։ Շնորհակալ եմ»։ Մանրամասները՝ տեսանյութում։
08:05 31.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […]
23:13 30.05.2024
Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ստամբոլյանը, իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […]
22:18 30.05.2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այցելել է Սանահին կայարան։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։ «Տեղում իրականացվում էր բնակֆոնդի վնասների գույքագրում, ջրագծի նորոգում, աշխատում էր ծանր տեխնիկա, տասնյակ կամավորներ տեղում էին։ Շփվել եմ աղետից տուժած բնակիչների հետ, պատմել խնդիրների լուծումների մեր պատկերացումների մասին»,- նշված է գրառման մեջ։
22:07 30.05.2024
Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են մաքասային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում: Ի՞նչ է ենթադրելու համաձայնագիրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան կառույցները մշակել են համաձայնագրի նախագիծ, որը պետք է կանոնակարգի մաքսային ոլորտի ատյանների միջև համագործակցությունը: Եվ ահա այդ համաձայնագրի նախագծին հավանություն տվեց […]
21:37 30.05.2024
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը: Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի […]
21:06 30.05.2024
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց – Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը: Երևանի քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
20:37 30.05.2024
Անհայտ կորած կնոջ որոնումները Տեխասի ոստիկանությանը տարել են դեպի գետ, որտեղ ալիգատորը ուտում էր կնոջ մարմնի մնացորդները, սակայն դեռևս չի պարզվել, թե արդյոք կենդանին առնչություն ունի նրա մահվան հետ, հայտնում է տեղական ABC 13 հեռուստաընկերությունը։ «Հյուսթոնի ոստիկանությունը փնտրում էր անհետ կորած կնոջը, երբ Հորսփեն գետի ափին հայտնաբերեցին մարդկային մնացորդներ: Ոստիկանության սերժանտը կրակել և սպանել է […]
20:22 30.05.2024
«Վեոլիա ջուրն» ավարտեց Դեբեդ գետի վրայով թռիչքային 80 գծամետր ջրագծի կառուցումն ու վերականգնեց Ախթալա քաղաքի ջրամատակարարումը։ «Այս օրերին ՎեոլիաԹիմը հսկայածավալ աշխատանքի արդյունքում վերականգնեց աղետի գոտում ընկերության սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը` բացառությամբ Քարկոփ գյուղի, որի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է։ Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա»,-հայտնում են ընկերությունից։
20:17 30.05.2024
Առաջին մարդն է այս տարի մահացել Հնդկաստանի մայրաքաղաքում անոմալ շոգ եղանակի պատճառով ջերմային հարվածից։ Ինչպես գրում է The Times of India-ն, շոգի զոհ է դարձել 40-ամյա բանվորը։ Նյու Դելիի իշխանությունները կարգադրել են միջոցներ ձեռնարկել քաղաքային շինհրապարակներում աշխատողներին պաշտպանելու և նրանց աշխատանքային օրը կարճացնելու համար՝ աշխատանքը սկսելով տեղական ժամանակով ժամը 15:00-ից հետո: Չորեքշաբթի օրը Նյու Դելիի […]
17:50 30.05.2024
Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և […]
17:36 30.05.2024
Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. […]
17:11 30.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:02 30.05.2024
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են. «Հարգելի քաղաքացիներ, Լոռու և Տավուշի աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագայում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը: Ուստի, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության […]
16:48 30.05.2024
«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի առանձնացրած 6 թիմին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել 3-ական թիմ: «Ներուժ» ծրագիրն ուղղված է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար Հայաստանում գործունեության գրավչության բարձրացմանը, տարբեր աշխարհագրական, սոցիալական և մշակութային իրականություններում ապրող անհատների փորձի և գիտելիքների […]
16:30 30.05.2024
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2023-2024 թվականների ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները։ Շրջանավարտների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել կրթությունը շարունակելու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և արտերկրի […]
15:56 30.05.2024
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին՝ գրավոր փուլը, որին մասնակցելու դիմում էր ներկայացրել 22 հավակնորդ։ Որակավորման ստուգումն անցնող հավակնորդները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված հնգօրյա ինտենսիվ դասընթացին: Որակավորման քննության մասնակիցներին ողջունել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը և իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը, ովքեր […]
14:43 30.05.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին: Հաջորդիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների և […]
14:13 30.05.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների […]
13:54 30.05.2024
Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունը (IMD) շարունակում է ստուգել ավտոմատ ջերմաչափի աշխատանքը Դելիի Մանգեսպուր արվարձանում, որտեղ չորեքշաբթի օրը ջերմաչափի սանդղակը բարձրացել է մինչև 52 աստիճան: Սակայն, ինչպես հայտնում է IMD-ը, չնայած դրան, Նյու Դելիում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված շոգն արդեն ճանաչվել է ամենասաստիկը վերջին ավելի քան 80 տարվա ընթացքում։ Քաղաքի բազային եղանակային կայանը Սաֆդարջանգ թաղամասում գրանցել […]
13:19 30.05.2024
Հանրապետության տարածքում`մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 1-2-ին, 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ մայիսի […]
12:51 30.05.2024
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները մայիսի 29-ին Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ հատվածում ծառայություն կատարելիս չամրակապված վիճակում վարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121140 Ուրբան» մակնիշի մեքենան: Արձանագրություն կազմելիս պարզվել է, որ վարորդը՝ 38-ամյա Նվեր Հ.-ն, ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Վայքի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման […]
12:23 30.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, ֆիզիկական ներգործության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և […]
12:12 30.05.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ սրբազանի գլխավորությամբ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հրաժարականը։ Կառավարության շենքում գործադիրի նիստն է ընթանում։ Մի քանի շարքով ոստիկաններ են այնտեղ կանգնած: Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվածների թիվ այս պահին հրապարակված չէ։
12:03 30.05.2024
Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։ Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։
11:40 30.05.2024
Մայիսի 29-ի ժամը 20.40-ին իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ոստիկանության Մեղրիի բաժին է տեղափոխվել 48-ամյա Մոհամմեդ Ա.-ն: Նա փետրվարի 27-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու, ապօրինի սահմանահատում կազմակերպելու, ահաբեկչական բնույթի հանցագործություն ֆինանսավորելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: