TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը ցավակցություն հայտնեց Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին

11:27 30.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ցավակցություն հայտնեց Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին։ «Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին»,- ասաց Փաշինյանը։  

̰
Սոցիալական ցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ

11:23 30.05.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանում համացանցի կիրառման դեմ քրեաիրավական պայքարը շարունակվում է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նման հերթական՝ Երևան քաղաքի 21–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության […]

̰
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

11:05 30.05.2024

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 53 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ Զավորոտնյուկը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում և սերիալներում, նաև վարել է հեռուստաշոուներ։ 2019 թվականին դերասանուհու հարազատները առաջին անգամ հաստատեցին, որ նա հիվանդ է Հայտնի դարձավ, որ նա բուժվում է ուղեղի չարորակ ուռուցքից։

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

11:03 30.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 52-ամյա Սերգեյ Մ.-ն: Նա 2022 թ. օգոստոսի 3-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

10:29 30.05.2024

Վերջին օրերին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները հայտնաբերել են թմրանյութեր: Իրավախախտումն արձանագրելու համար Բերդկունք գյուղի մոտ նրանք կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Արարատի մարզի բնակիչ 43-ամյա տղամարդու կասկածելի վարքը ստիպում է իրավապահներին նրան տեղափոխել ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվում են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և կանեփի սերմի նմանվող հատիկներ: Ըստ 43-ամյա տղամարդու` […]

̰
Սիսավան բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:43 30.05.2024

Մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքում և ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Սիսավան բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Հունիսի 1-ին «Փայլոու»-ն կներկայացվի բացօթյա` լուսաձայնային նոր լուծումներով

09:16 30.05.2024

Հունիսի 1-ին «Փայլոու»-ն կներկայացվի բացօթյա` նոր մատուցմամբ ու լուսաձայնային նոր լուծումներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Սկիզբը՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակում»,-նշված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:09 30.05.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:02 30.05.2024

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, […]

̰
Բուժկենտրոնում պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ շուրջ ավելի քան 18մլն. դրամի հափշտակություն է կատարվել. չորս անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել

01:32 30.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական վարույթի քննությամբ ի հայտ են եկել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղ գտած մի շարք չարաշահումներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն իր պաշտոնավարման ընթացքում, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն […]

̰
Բժիշկները խոսել են Սլովակիայի վարչապետի առողջական վիճակի մասին

00:00 30.05.2024

Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ներկայումս բավարար է։ Այս մասին հայտնել են Բանսկա Բիստրիցա (Կենտրոնական Սլովակիա) քաղաքի հիվանդանոցից: «Վարչապետի բուժումը շարունակվում է սովորական ռեժիմով, հիվանդի վիճակը բավարար է»,- ասվում է փաստաթղթում։ Ֆիցոն հերթական բուժզննում է անցել մայիսի 27-ին։ Բժիշկների խորհուրդն իր արդյունքների հիման վրա եզրակացրել է, որ վարչապետի առողջական վիճակը […]

̰
Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելուց հետո Բաքուն այժմ էլ հովանավորում է Պոլինեզիայի անջատողականներին

22:49 29.05.2024

Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելուց հետո Բաքուն այժմ էլ փորձում է Փարիզի համար խնդիրներ ստեղծել Պոլինեզիայում: Ֆրանսիային պատկանող այդ նահանգում Ադրբեջանը աջակցում է անջատողական շարժումներին: Ալիևի վարչակազմի գաղափարախոսների հրավերով այսօր Բաքու են ժամանել Պոլինեզիայի անջատողականների առաջնորդները: Կանչել են ցուցումներ տալո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից Հայաստանին աջակցության, 2023թ.-ի հոկտեմբերին […]

̰
Մայիսի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:40 29.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքեր, Երիտասարդական փ. 7 շենք, Ն․ Սաֆարյան փ. 2 շենք, թիվ 76 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: 11։00-17:00 Գրիգոր Արծրունու փ. […]

̰
ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել

19:38 29.05.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է գտնվել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ներքին գործերի նախարարութան Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Այս փոխգործակցությունը կօգնի ամրապնդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն հակազդելու ասպարեզում մեր համագործակցությունը՝ օգնելով պայքարել կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ և պաշտպանել մեր համայնքները Միացյալ Նահանգներում և […]

̰
Շրջանառվող տեղեկատվությունը, որ աղետի պատճառ է դարձել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

18:12 29.05.2024

Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: «Կեղծ լուրերը շրջանառող օգտատերերին և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից և ստեղծված իրավիճակում չառաջացնել ավելորդ խուճապային տրամադրություններ: Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել […]

̰
Բանկի մասնաճյուղում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49-ամյա տղամարդը կալանավորվել է. ՔԿ

17:56 29.05.2024

Պարզվել են մայիսի 25-ին բանկի մասնաճյուղում Բյուրեղավան քաղաքի 49-ամյա բնակչի կողմից կատարած ահաբեկչության դեպքի մի շարք հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ․ մայիսի 25-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, ահաբեկչություն […]

̰
Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է

17:36 29.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով […]

̰
Անահիտ Մանասյանն այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն 

17:24 29.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամ, որը սոցիալ-վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին: Պաշտպանը վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի հետ շրջել է կենտրոնում, ծանոթացել անձնակազմի հետ, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Անահիտ Մանասյանը զրուցել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:12 29.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Գազայում զոհերի թիվն ավելացել է

16:40 29.05.2024

Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 36,2 հազարի, հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի սկզբից մինչ օրս Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 36171-ի, ևս 81420-ը վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ամփոփագրում։ Անցած 24 ժամվա ընթացքում, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, […]

̰
2023թ. թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ․ Փաշինյան

15:28 29.05.2024

2023թ. թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է թոշակառուների կողմից 60 մլրդ 104 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա շատ լավ ծրագիր է, կարևոր ծրագիր է, որը օգնում է, որպեսզի մենք ստվերը կրճատենք: Բայց նաև որոշակի […]

̰
Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ

15:21 29.05.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ՝ ազտվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Մամիկոն Էդիկի Դավթյանի կենսագրությունը Ծնվել է 1988թ. մայիսի 25-ին, Իջևան քաղաքում: 2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի […]

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:15 29.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 29-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 23-ամյա Անտոն Պ.-ն: Նա 2021 թ. դեկտեմբերի 30-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հասարակական կարգի կոպիտ խախտման կամ մասնակցության կազմակերպման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով․ 3 անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

15:04 29.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են Երևան քաղաքում գործող սուպերմարկետի կայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի հանգամանքները։ Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 09:43-ի սահմաններում, Երևան քաղաքի […]

̰
Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

14:55 29.05.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. […]

̰
Սպանություն Օձուն գյուղում. 27-ամյա կինը ձերբակալվել է

14:21 29.05.2024

Մայիսի 27-ին, ժամը 17.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ահազանգով մեկնել են Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ գլխի շրջանում արնանման հետքերով: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը միջանցքի մուտքի դռան մոտ հայտնաբերել է նույն տան բնակիչ 63-ամյա Լևոն Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Սպանության հատկանիշներով […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 29-ին

14:07 29.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:  

̰
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:00 29.05.2024

Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ին երեկոյան ժամերին, 30-ին, 31-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան ժ ամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին գիշերը և կեսօրից հետո, 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին շրջանների մեծ մասում, […]

̰
Աղձք և Ագարակ բնակավայրերում կգործարկվեն էլեկտրական շչակներ

13:51 29.05.2024

Մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Աղձք և ժամը 12:00-ին Ագարակ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որի շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

̰
Երևանում շարունակվում են փոսալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները

13:31 29.05.2024

Երևանում շարունակվում են փոսալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։

̰
BACK_TO_TOP