Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավականին խոշոր են․ Սանոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավականին խոշոր են․ Սանոսյան

14:43 30.05.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:

Հաջորդիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների և օպերատիվ շտաբի կողմից իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ երկաթուղու վնասված հատվածը 2 կմ է՝ Այրում կայարանից մինչև Սանահին կայարան: Բացի 2 կմ հատվածից, վնասված են սյուներ, ենթակայաններ, հարակից այլ ենթակառուցվածքներ: Միջպետական ճանապարհներից վնասվել են Մ4 և Մ6 միջպետական ճանապարհները: Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավականին խոշոր են, հիմնականում Դիլիջանից Իջևան հատվածում է: Մ6 հատվածն ունի 43 վնասված հատված, 43-ից 5-ում ճանապարհն ամբողջովին վնասված է, 5 հատվածից 4-ը վերականգնվել է, 5-րդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել:

Հատկապես՝ Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունի և մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով: Երկու հատվածում կառուցվում են հետիոտնային կամուրջներ՝ Ախթալայի և Սանահինի հատվածում: Ջրային ենթակառուցվածքներում վնասվել են ջրագծեր, պոմպայականներ և այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է և ընդհանուր վնասների չափը գնահատել հնարավոր չէ:

Դիլիջան քաղաքում մասնակի վերականգնվել է ջրամատակարարումը, մի շարք հատվածներում մասնակի է վերականգնվել: Ջրի հետ կապված խնդիր հիմնականում Ախթալա բնակավայրում է առկա, որտեղ ջրամատակարարումն իրականացվում է ջրատար մեքենայով: Էներգետիկ համակարգի վնասման հետևանքով շուրջ 17000 բաժանորդ հոսանքազրկվել է, աշխատանքներ են իրականացվում, արդյունքում՝ միայն 600-ն է շարունակում հոսանքազրկված մնալ: Գազամատակարարման մասով 19000 բաժանորդի գազամատակարարում կանգնեցվել էր, իրականացված աշխատանքների արդյունքում 18 600-ի գազամատակարարումը վերականգնվել է:

Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքներում իրենց տարբեր բնակավայրերով մի շարք ավերածություններ կան: ՏԿԵ նախարարը նշել է, որ կարիքների գնահատումն ու մատակարարումները կրում են շարունակական բնույթ, բարելավվում են ենթակառուցվածքները. «Աղետի մասշտաբները հսկայական են և բոլոր գերատեսչությունների ներգրավվածության կարիք կա: Մյուս կողմից՝ պետք է ծրագրեր մշակել, դրանք կլինեն աջակցող, խրախուսող, արտոնություններ, վարկային պատմություններ: Բավականին շատ բիզնես գործունեություն իրականացնող մարդիկ են տուժել, պետք է հասկանալ փոխհատուցման ծախսերն ինչպես իրականացնել և ինչ մեթոդներով:

Նաև տարբեր քաղաքաշինական, բնապահպանական և այլ հարցեր կան, որոնք այս աղետի հետևանքով մեզ բոլորիս համար քննարկման, որոշումների և նաև կարծում եմ՝ իրավական փոփոխությունների անհրաժեշտություն կառաջացնի»:

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք տարհանված և տուժած բնակչությունն ամբողջությամբ ապահովված է սննդով և խմելու ջրով, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ այո, տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն են հյուրանոցներում բնակվում, մյուսները նախընտրել են բնակվել ծանոթների և բարեկամների մոտ, սակայն նրանց նույնպես իրականացվում են մատակարարումներ պարբերական բնույթով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

23:47 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

ՊԵԿ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավարի հետ

23:41 21.05.2025

ՊԵԿ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպմանը քննարկվել են դեռևս մայիսի 12-ից մեկնարկած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր […] ...

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասին

23:37 21.05.2025

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասին

Կայացավ Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Այս մասին հայտնել են Վաղարշապատի համայնքապետարանից։ Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հայտնեց պաշտոնաթողության եւ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական ինքակառավարման մասին օրենքի՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում […] ...

Փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը

23:28 21.05.2025

Փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը

Հարություն Պետրոսյանը արդեն 32 տարի աշխատում է Երևանի մետրոպոլիտենում։ Նրա և գործընկերների շնորհիվ այսօր փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Վերջին ամիսներին արդեն փոխարինվել է շուրջ 170 տոննա ռելս, ինչն ուղղակիորեն նպաստում է երթևեկության կայունությանն ու ուղևորների անվտանգությանը։ Յուրաքանչյուր փոխարինում՝ մի նոր քայլ […] ...

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտել

23:21 21.05.2025

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայիսի 19-ին: Կոմիտասի պողոտայի բակերից մեկում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 18-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, փամփուշտատուփ և 5 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

23:15 21.05.2025

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: ...

BACK_TO_TOP