TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 29-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների և Փոքր Վեդու գազամատակարարումը

10:58 28.05.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի, Մառի նրբանցքի, Բ.Մուրադյան փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի նաև Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:42 28.05.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Աշխատանքներ են տարվում հեղեղումներից վնասված ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ

09:36 28.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ աշխատանքներ են տարվում հեղեղումներից վնասված ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է

09:12 28.05.2024

Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ընտրել խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

08:58 28.05.2024

Մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Քարաթափում Մեղրի-Ծավ ավտոճանապարհին

08:21 28.05.2024

Մայիսի 27-ին, ժամը 12։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-17 ավտոճանապարհի Մեղրի-Ծավ հատվածի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ավտոճանապարհի մոտակա ժայռից տեղի […]

̰
Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում

08:11 28.05.2024

Մայիսի 27-ին, ժամը 22։46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:45-ին, մարվել՝ 00:09-ին: Այրվել է տան հյուրասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ):

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 28.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […]

̰
Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են․ Կապան-Ծավ ճանապարհը բաց է

23:46 27.05.2024

Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են․ Կապան-Ծավ ճանապարհը բաց է, այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ «Մ2- Հ63- Կապան-Ծավ-Մ2 / Մեղրիի հատված/ ճանապարհի կմ 59+250 քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հայտարարության մեջ։

̰
Սպանություն` Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը

23:07 27.05.2024

Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է […]

̰
Երևանում կրկին ուժգին ամպրոպ է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

22:22 27.05.2024

Երևանում կրկին ուժգին ամպրոպ է։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել:

̰
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու դրամաշնորհային մրցույթ

21:54 27.05.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի բյուջեն առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ է: 26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է տեղական սկսնակ ընկերությունների համար,  որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Աքսելերացիոն ծրագիրն […]

̰
Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

21:40 27.05.2024

Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները: Նախարար Սանոսյանը տեղեկացրել է, […]

̰
Հայաստանում գետերի ջրի մակարդակը` 20:00-ի դրությամբ

21:24 27.05.2024

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 20։00-ի դրությամբ` առավոտյան 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 25 սմ-ով, Ձորագետ գետում` 7 սմ-ով, Փամբակ գետում 10 սմ-ով, Տաշիր գետում 48 սմ-ով, այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից: Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ

21:08 27.05.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել միջազգային գործընկերների և տարբեր երկրների զորակցությունը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների կողմից արտահայտված համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի […]

̰
Մայիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:22 27.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրազի փ. 6, 8, 10, 12, 14 շենքեր, Շահումյան 4-րդ փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Նոր Նորքի վարչական շրջանի շենք, Մոլդովական փ. 41 շենք, թիվ 17 հատուկ […]

̰
Ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են. ՆԳՆ

19:55 27.05.2024

Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

̰
Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն

19:31 27.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մայիսի 25-ին այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։ Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ուսումնասիրել խնամքի կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:25 27.05.2024

Մայիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 527, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 259, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Կապան համայնքի բնակավայրերից մեկի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար

18:16 27.05.2024

2024թ. մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել` նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք գործողությունների արդյունքում […]

̰
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է

18:11 27.05.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է։ Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել՝ ☑️ հոկտեմբեր ամսվա համար՝ 111 646 անձ, ☑️ նոյեմբեր ամսվա համար՝ 103 600 անձ, ☑️ դեկտեմբեր ամսվա համար՝ 103 369 անձ, ☑️ հունվար ամսվա […]

̰
39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով. ՔԿ

17:51 27.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2024 թվականի մայիսի 21-ին մասնակցել է իր ընկերոջ երեխայի մկրտության առիթով կազմակերպված խնջույքին։ […]

̰
Չարենցավանի ոստիկանները մեթամֆետամինով փաթեթներ են հայտնաբերել

17:46 27.05.2024

Մայիսի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ոստիկանների հետ իրացնելով, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 16 փաթեթ՝ 6 գրամից ավելի մեթամֆետամինով։ Մայիսի 18-ին Չարենցավանի բաժնի քրեական […]

̰
Տավուշի մարզպետարանում քննարկվել է հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը

16:36 27.05.2024

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված հարցեր։ Իրավիճակով պայմանավորված՝ ստեղծվել են մի քանի աշխատանքային խմբեր, որոնց հետ էլ քննարկվել են առաջիկա անելիքները, տրվել են նոր հանձնարարականներ: Տավուշի մարզպետի աշխատակազմից հիշեցնում են, որ Դիլիջանի համայնքապետարանում […]

̰
Որոնվում են տեսագրությունում երևացող անձինք

16:16 27.05.2024

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Գազայում զոհերի թիվը հասել է 36050-ի

16:00 27.05.2024

Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 36050-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 36050-ի, վիրավորվել է 81026 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են հասցվել 66 մարդու դի, որոնք մահացել […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

15:50 27.05.2024

Մայիսի 25-ին, կեսգիշերն անց, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել 34-ամյա Գագիկ Գ.-ին: Նա 2023 թ. հուլիսի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանում մայիսի  29/30-ին

15:40 27.05.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Վանթյան, Սեբաստիայի, Կուրղինյան, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ջիվանի, Ջամբուլի, Միքայելյան, Իսրայել Օրի, Մեծարենցի, Հովնաթանի փողոցների, Շահումյան 1-16 փողոցների և նրբանցքների, Հաղթանակ […]

̰
Մխիթար Հայրապետյանը ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին

15:35 27.05.2024

Ջրհեղեղից տուժած բնակավայրերում կապի հետ կապված խնդիրները գնահատելու և դրանք վերացնելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը նշվել է, որ ջրհեղեղի արդյունքում մեծ ծավալով ենթակառուցվածներ են վնասվել, որոնց վերականգնման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։ Քննարկվել են առաջ եկած խնդիրների վերացման կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, […]

̰
ՆԳՆ-ն հայտնել է աղետի վայրում զոհվածների անունները

15:30 27.05.2024

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն Մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։ Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների […]

̰
BACK_TO_TOP