TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է

09:46 27.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք նշված հատվածներում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:15 27.05.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փլուզում Սերո Խանզադյան փողոցում

08:09 27.05.2024

Մայիսի 26-ին, ժամը 21։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցի տներից մեկի այգու պարիսպը փլուզվել է էլեկտրական սյան վրա և փակել ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ տան այգու հենապատը մոտ (30 քմ) փլուզվել […]

̰
Դեբեդ գետի վարարման հետևանքով ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:02 27.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և […]

̰
Մահացել է «Disney»-ի երգահան Ռիչարդ Շերմանը

23:47 26.05.2024

96 տարեկանում մահացել է ամերիկացի կոմպոզիտոր և «Walt Disney»-ի ֆիլմերի երգահան Ռիչարդ Շերմանը, հայտնում է ընկերությունը։ «Disney-ի լեգենդ Ռիչարդ Շերմանը մահացել է շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, Բևերլի Հիլզի Cedars-Sinai բժշկական կենտրոնում՝ տարիքային հիվանդության հետևանքով»,- ասվում է ընկերության կայքում:

̰
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ

22:45 26.05.2024

Առողջապահության նախարարությունը աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի […]

̰
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը. մանրամասներ հանրահավաքից

20:52 26.05.2024

Հանրապետության հրապարակում մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում ներկայացվել շարժման օրակարգն ու հայտարարվել է վարչապետի թեկնածուի անունը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ հանրահավաքը մեկնարկել է լռության րոպեով՝ որպես հարգանքի տուրք Լոռիում բնական աղետից զոհված հայրենակցի հիշատակին: Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն և աջակցություն է հայտնել Լոռիում և Տավուշում բնական աղետի […]

̰
Հղին տարհանվել է Ախթալայից. ԱՆ

19:16 26.05.2024

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ «Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Հավաքների մասնակիցներին և աջակիցներին վճռականորեն հորդորում ենք իրենց իրավունքների իրացումն ապահովել՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները. ՔԿ

18:56 26.05.2024

Հանրապետությունում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում շարունակել են արձանագրվել առերևույթ հանցագործության տարատեսակ դրսևորումներ, որոնց առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել շուրջ երեք տասնյակ անձանց նկատմամբ։ Այդ մասին ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար իրազեկել է հանրությանը։ «Նկատի ունենալով վերոնշյալը, վերջին օրերին ակտիվացած անհանդուրժողականության խոսույթը, Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին ընդառաջ՝ հնարավոր սադրանքների մասին մանիպուլյատիվ տեղեկույթի շրջանառումը […]

̰
Ի՞նչ անել ջրհեղեղից հետո. ՆԳՆ

18:14 26.05.2024

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է վարքականոնները ջրհեղեղից հետո. Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը․ – հիմքի ամբողջությունը, – պատերի, պատուհանների և հատակի վիճակը, – հաղորդակցության համակարգը, – թունավոր օձերի հնարավոր առկայությունը, – ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով, – խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո, – մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը, – նախքան […]

̰
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի

16:48 26.05.2024

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է` այսօր հանրապետության ամբողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-28-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։

̰
Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար

16:37 26.05.2024

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար: Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Նրա խոսքով՝ վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն […]

̰
Որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում

15:58 26.05.2024

Որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում:

̰
Մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում

15:49 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։ Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին՝ մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։

̰
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ

15:24 26.05.2024

Ներքին գործերի նախարարությունից հորդորում են խստորեն պահպանել հասարակական կարգը. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների […]

̰
Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով

14:51 26.05.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Ըստ անհրաժեշտության՝ կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Ջրավազան 7/1, Միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Վ. Սարգսյան 95։

̰
Վարչապետն աղետի գոտում է

14:28 26.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտում է: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:  

̰
«Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը հայտնվել է ջրի տակ

14:09 26.05.2024

Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը, տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ […]

̰
911 հեռախոսահամարը հայտարարվում է Թեժ գիծ

14:00 26.05.2024

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է Թեժ գիծ։

̰
ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» անցակետով

13:42 26.05.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների հետևանքով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Հերթերից խուսափելու նպատակով՝ Կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է […]

̰
Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն. ՏԿԵՆ

13:32 26.05.2024

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]

̰
Ալավերդին ամբողջությամբ պարալիզացված է. տեղի ԶԼՄ-ները մանրամասներ են հաղորդում

12:54 26.05.2024

Տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը՝ մանրամասնելով, որ Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են […]

̰
Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում

12:37 26.05.2024

Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ն է (Դիլիջանից Իջևան): Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում։

̰
Վարքականոններ ջրհեհեղի դեպքում. ՆԳՆ

12:28 26.05.2024

Ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է վարքականոնները ջրհեհեղի դեպքում: Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ: Ջրհեղեղները կարող են առաջանալ. – երկարատև առատ տեղումներից. – սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից. – ջրամբարների փլուզումներից. – հիդրոկայանների պատնեշների ճեղքումից. – ծովային փոթորիկներից. – ցունամիներից. – երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից: […]

̰
Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտե

11:55 26.05.2024

Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից: Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել […]

̰
Տավուշի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 26.05.2024

Մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Շիրակի մարզում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը արգելափակվել է փոսում

23:50 25.05.2024

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան -Աբովյան փողոցների խաչմերուկում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը (ֆուտբոլիստներով) արգելափակվել է փոսում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության […]

̰
ՀՀ զինված ուժերում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա. ՊՆ

23:42 25.05.2024

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ զինված ուժերում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է

22:17 25.05.2024

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանը կալանավորվել է․ «Դատարանը (Դ.Աղրամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ»։

̰
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից

21:32 25.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից: «Մի հատված Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից»,-տեսանյութին կից գրել է վարչապետը:

̰
BACK_TO_TOP