TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին 3 օրում արձանագրվել է 41 ՃՏՊ, 4 մարդ զոհվել է

15:28 27.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 21, խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, […]

̰
Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

14:30 27.05.2024

2024թ. մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ընթացքում դրա մասնակիցներից մեկը իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը: Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ […]

̰
Հարավային Կորեան, Չինաստանը և Ճապոնիան պատրաստ են համագործակցել բնակչության ծերացման խնդրի լուծման համար

14:20 27.05.2024

Կորեայի Հանրապետությունը, Չինաստանը և Ճապոնիան մտադիր են համագործակցել բնակչության ծերացման և ծնելիության ցածր մակարդակի հետ կապված իրենց ընդհանուր խնդիրների լուծման համար։ Այս մասին ասվում է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Չինաստանի վարչապետ Լի Ցյանի մասնակցությամբ Սեուլում եռակողմ գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրում։ «Միասին մենք կպատասխանենք ծնելիության ցածր մակարդակի և […]

̰
Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

14:10 27.05.2024

Մայիսի 25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 29-ամյա Բեկա Բ.-ն: Նա մայիսի 14-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը կարեկցանք է հայտնել մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ

13:59 27.05.2024

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ: «Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն […]

̰
Ճանապարհը սպասարկող ընկերությունը ամրաշինական աշխատանքներ է կատարել՝ կանխարգելելու համար Աղստև գետի ավերածություները Դիլիջան-Իջևան ճանապարհին

13:47 27.05.2024

Ճանապարհը սպասարկող ընկերությունը ամրաշինական աշխատանքներ է կատարել՝ կանխարգելելու համար Աղստև գետի ավերածություները Դիլիջան-Իջևան ճանապարհին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:24 27.05.2024

Երևանում մայիսի 27-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին հնարավոր է, 28-29-ին և 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում […]

̰
Զորավարժարանում զինծառայող է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայող է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

13:19 27.05.2024

2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական […]

̰
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով

13:17 27.05.2024

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս պահի դրությամբ իրականացվել են այցեր Ոստիկանության 7 բաժիններ, Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել […]

̰
2003 թ.-ից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում. խափանման միջոցը՝ կալանք

13:11 27.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 27-ին, ժամը 2.10-ին, Երևան-Հռոմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 44-ամյա Զոհրապ Մ.-ին: Նա 2003 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Ի գիտություն հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների

13:07 27.05.2024

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա: Վերապատրաստումները կիրականացվեն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների: Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ վերապատրաստող կազմակերպությունների կողմից հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներից և դասընթացի մոդուլի կառուցվածքի վերաբերյալ ուղեցույցից:

̰
Հանձնարարվել է գույքագրել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

12:59 27.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ […]

̰
Կրկնակի վրաերթի ենթարկվածը մահացել է

12:52 27.05.2024

Մայիսի 25-ին, ժամը 22.45-ին, Երևանի Գայի պողոտայում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա Նայառա Ռ.-ին, որն այնուհետև կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ռենո» մակնիշի մեքենայի վարորդի կողմից: Նա տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Այս պահի դրությամբ ունենք տարհանված 425 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են․ Կամո Ցուցուլյան

12:47 27.05.2024

Այս պահի դրությամբ ունենք տարհանված 425 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը։ Նրա խոսքով՝ բնակիչների մեծամասնությունը գտնվում են իրենց հարազատների ընտանիքներում. հրաժարվել են աջակցությունից։

̰
Քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր

12:37 27.05.2024

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպումներ է ունեցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ «Հանդիպումից հետո հեռուստատեսային հաղորդիչ կայանների, տեխնիկական միջոցների, կապի և հեռահաղոդակցության ենթակառուցվածքների […]

̰
Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի․ Սանոսյան

12:23 27.05.2024

Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի․ քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկի դին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

̰
«Բագրատաշեն» մ/տ -Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Երևան երթուղով երթևեկությունը վերականգնված է

12:18 27.05.2024

«Բագրատաշեն» մ/տ -Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Երևան երթուղով երթևեկությունը վերականգնված է: ««Բագրատաշեն» մ/տ – գ. Հաղթանակ և Իջևան – Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը /միակողմանի/, ուստի վարորդներին հորդորում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»,-նշված է Տարաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:

̰
Աղստև գետի վարարման հետևանքները Դիլիջան-Իջևան ճանապարհին

12:09 27.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտը» տեսանյութով ներկայացրել է Աղստև գետի վարարման հետեւանքները Դիլիջան-Իջեւան ճանապարհին։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկելիս լինել ուշադիր»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Հ-63 /Մ-2/ (Կապան) -Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի 59+250 հատվածում տեղի է ունեցել քարաթափում

11:58 27.05.2024

Մայիսի 27-ին Հ-63 /Մ-2/ (Կապան) -Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի 59+250 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 50-60 խորանարդ մետր ծավալով։ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ աշխատակիցների կողմից կատարվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատաքներ։ Տվյալ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։

̰
«Օպելը» ընկել է կամրջից, երկու ուղևորները մահացել են

11:54 27.05.2024

Մայիսի 25-ին, ժամը 22-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան նոր խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել կամրջից: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորները՝ 40-ամյա Գոհար Մ.-ն և 14-ամյա Էրիկ Գ.-ն, մահացել են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Երևանը շարունակում է իր ֆինանսական միջոցների հաշվին արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանը

11:38 27.05.2024

Երևանը շարունակում է իր ֆինանսական միջոցների հաշվին արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանը: 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու համար հանձնարարվել է այս ծրագիրը ևս դիտարկել համայնքի բյուջեով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով

11:29 27.05.2024

Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառ, ավելի քան 2000 թուփ ու բույսեր են տնկվել, անցկացվել է ոռոգման նոր համակարգ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը

11:18 27.05.2024

Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում

11:10 27.05.2024

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին Վրաստանից տեղափոխեց Հայաստան

11:05 27.05.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից մայիսի 25-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխվել 46-ամյա Սամվել Մ.-ն: Նա 2019 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 329-րդ (Պետական սահմանն […]

̰
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 170-ի

10:59 27.05.2024

Առնվազն 169 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում կատարելով Արգենտինայի և Ուրուգվայի հետ սահմանին գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվում էր աղետի 143 զոհի մասին։ Հրատարակության տվյալներով՝ տուժել է 806 մարդ, իսկ 56 բնակիչ անհետ կորել է։ Ըստ իշխանությունների՝ ավելի քան […]

̰
ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի վերաբերյալ վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս 2 պաշտոնատար անձի

10:54 27.05.2024

Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավթաշենի 4-րդ թաղամասում

10:48 27.05.2024

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Դավթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տեղափոխել 27-ամյա Աշոտ Հ.-ին: Նա մայիսի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
20-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենայում ատրճանակ կար

10:42 27.05.2024

Մայիսի 24-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Պորշ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ 20-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Արտաքին զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ: Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ապօրինի զենք-զինամթերք […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:37 27.05.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

̰
BACK_TO_TOP