16:47 25.05.2024
Բժիշկները նշում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակի բարելավման մասին, ով հոսպիտալացվել էր մայիսի 15-ին՝ մահափորձի ժամանակ ստացած հրազենային վնասվածքներով, շաբաթ օրը հայտնել է հիվանդանոցի ղեկավարությունը։ Ուրբաթ օրը Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարարության ղեկավար Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ մահափորձի ենթարկված Ֆիցոն արդեն անցել է «կյանքի համար պայքարի կրիտիկական փուլը», և բժիշկները նրա առողջական […]
16:20 25.05.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։ «Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն […]
15:48 25.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ.Ս.-ն, Ս. Բ.-ի օժանդակությամբ, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս.Ղ.-ի ու Գ.Պ.-ի […]
15:19 25.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վնասված նշանները վերականգնում են, բացակայողները՝ վերատեղադրում։ «Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգության կարևոր տարր հանդիսացող ճանապարհային նշաններին։ Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով […]
14:54 25.05.2024
Բնագետները վաղուց են ապացուցել՝ եթե չլիներ մեղուն, 100 հազարավոր տեսակի բույսեր ուղղակի կվերանային երկրի երեսից։ Մայիսի 20-ը մեղվաբույծների միջազգային օրն է: Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին հաջորդող հանգստյան օրերին «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է մեղվաբուծության ֆորումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:36 25.05.2024
Մասնագիտությամբ կապավոր «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են ատեստավորման առաջիկա քննություններին։ Կրկնում են սովորածը, հարցուպատասխանի և տարբեր հանձնարարությունների միջոցով ամրապնդում տեսական գիտելիքները՝ ձգտելով եռամսյա պատրաստության դասընթացների փուլն ավարտել բարձր արդյունքով: Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութում:
13:27 25.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԻՊ Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում, մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։ Քննարկվել են սոցիալական, կրթական, անվտանգային, երեխաների, երիտասարդների […]
13:16 25.05.2024
Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ […]
13:07 25.05.2024
Կարևորելով գնումների գործընթացի թափանցիկ ապահովումը և հանրային կարծիքը՝ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը: Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ: Հանրային քննարկման է դրվել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը: «Ձեր կարծիքները և […]
12:35 25.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է ժամանել: Կեսօրին վարչապետի ավտոշարասյունը մտել է Բաղանիսի դպրոցի բակ, որտեղ հանդիպում է տեղի բնակիչների հետ։ «Ազատությունը» հայտնում է, որ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դպրոց մտնել թույլ չեն տալիս:
11:53 25.05.2024
Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ ՀՀ ԱԳՆ-ը հայտնում է. ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով: Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։ Հիշեցնենք, […]
11:48 25.05.2024
2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, […]
10:51 25.05.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան, Բագրատունյաց, Եղբայրության, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Ուռենիներ, Վանահովիտ […]
10:32 25.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
09:49 25.05.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի մայիսի 11-ին և 18-ին մասնակցել է Դատախազության աշխատակիցների միջև կազմակերպված՝ «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություններին: Հայաստանի շախմատի ակադեմիայում անկացված առաջնությանն այս տարի մասնակցել է Դատախազության 24 աշխատակից՝ նախորդ տարվա 16-ի փոխարեն: 7 փուլերում ձեռք բերած միավորների արդյունքում՝ «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի առաջնության առաջին հորիզոնականը […]
08:11 25.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
23:01 24.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Մազմանյան փ. 5 շենք, Կուրղինյան նրբ․ 4, 8 շենքեր, Արարատյան 2-րդ զանգ․ 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Ծխախոտագործների փ. 2-68 առանձնատներ, Մ․Խորենացի փ. 49 շենք, 11։00-17:00 Մաշտոցի պող. 54 […]
19:30 24.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերջին դաս միջոցառման շրջանակում ներկա է գտնվել Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական միջոցառմանը: Շնորհավորանքի խոսքում նախարարի տեղակալը հատկապես շեշտել է այն փաստը, որ ուսումնարան ավարտած յուրաքանչյուր ուսանող մեծ կյանք է մտնում՝ արդեն ունենալով մասնագիտության որակավորում: «Սիրելի՛ շրջանավարտներ, դուք արդեն ընտրել եք ձեր ապագայի […]
19:24 24.05.2024
Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։ Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել […]
19:21 24.05.2024
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, […]
18:52 24.05.2024
2024թ․ հունվարի 17-ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական […]
18:38 24.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել է դպրոցը, սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունն է: Այլ կերպ ասած՝ դպրոցը սովորեցրել է ձեզ սովորել. պահպանեք […]
18:24 24.05.2024
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 18.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։
18:07 24.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և աշխատակազմի անդամներին, այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից: Մարզպետը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու համար ու Անահիտ Մանասյանի հետ խոսել ՄԻՊ մանդատի շրջանակում Սյունիքում առկա հարցերի մասին։ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մարզպետի աշխատակազմում մարդու իրավունքների խախտման հետ կապված դիմումներն […]
17:42 24.05.2024
Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցների ավարտական միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություններ, ձեռքբերումներ և նպատակների իրականացում: «Սիրելի՛ շրջանավարտներ, հույս ունեմ, […]
17:22 24.05.2024
Այսօր հանակրթական ուսհաստատությունների ավարտական դասարանները նշում են վերջին դասը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, նախարարի տեղակալը ներկա է եղել շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Դպրոցականները ներկաներին ողջունել են երաժշտական կատարումներով […]
16:53 24.05.2024
Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: Նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը: Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, որը նախարարի առաջին կանգառն էր, այս տարի 190 […]