21:36 16.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]
20:43 16.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]
18:02 16.03.2025
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի […]
16:33 16.03.2025
Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավար-ևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին […]
16:03 16.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նոովա փողոցներից: «42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նոովա փողոցներում»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:
13:29 16.03.2025
Մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի ծառայողների կողմից, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․ Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել են տեսական և գործնական դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով: Դասընթացների նպատակն էր ապահովել թանգարանի աշխատակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում՝ դրանց ճիշտ արձագանքման, […]
10:50 16.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:21 16.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:39 16.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
20:52 15.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 38, 38/1, 38/2, 40, 40ա, 40/1 շենքեր, Ե․Թադևոսյան փ. 10 շենք, Ս․Տարոնցի փ․ 1, 3, 5 հանրակացարաններ, Ս․Տարոնցի փ․ 1/1, 3/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Իսահակյան փ. […]
19:12 15.03.2025
Մարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի […]
19:03 15.03.2025
Մարտի 15-ին, ժամը 13։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 16:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ): Կանխվել է […]
18:52 15.03.2025
Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մարտի 16-ին՝ ժամը 10:00-13:00-ին տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ:
16:40 15.03.2025
Մարտի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ […]
16:30 15.03.2025
Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի պատրաստման շրջանակում, տեղեկատվության հավաքագրման և քննարկման, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի հետ սիներգետիկ կապերի բացահայտման նպատակով «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում կայացել է աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն է […]
16:16 15.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին տարիների բարեկամության և գործընկերության համար՝ մաղթելով նրան հաջողություներ հետագա գործունեության մեջ: «Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է ՀՀ վարչապետը՝ […]
16:00 15.03.2025
ՀՀ ՆԳՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի աջակցությամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել «Աղետների ռիսկերի կառավարման պլանների» մշակման թեմայով դասընթաց, որին մասնակցել են համայնքներից «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման համար պատասխանատու անձինք, համապատասխան մասնագետներ, մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության […]
15:48 15.03.2025
Այսօր՝ մարտի 15-ին, վրաերթի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել […]
15:35 15.03.2025
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի հեղինակները նաև նաև հիշեցրել են «Հալածյալ […]
15:20 15.03.2025
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2025 թվականի մարտի 15-ին և ավարտվում 2025 թվականի մարտի 28-ին՝ ժամը 24։00-ին: Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է: Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, […]
14:52 15.03.2025
Մարտի 14-ին Արտաշատ քաղաքում՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի մեկնարկի հանդիսավոր միջոցառումը, որի շրջանակներում ցուցադրվել է «Մանուշյան…» թատերական ներկայացումը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառման բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ […]
14:40 15.03.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2024 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության […]
14:29 15.03.2025
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Տավուշի մարզում հետևել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: «Երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզում էի` հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Հայկ Ղալումյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին կանգառը Դիլիջանի Գետափնյա փողոցն էր, […]
14:06 15.03.2025
Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը: Նարեկն ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա շարունակել է պայքարը մինչև հոկտեմբերի 31-ը և հայրենիքը պաշտպանելիս անմահացել ԱԹՍ-ի հարվածից: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
13:46 15.03.2025
Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, […]
13:32 15.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է […]
13:16 15.03.2025
Երկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ […]
00:20 15.03.2025
ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […]