13:46 15.03.2025
Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, […]
13:32 15.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է […]
13:16 15.03.2025
Երկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ […]
00:20 15.03.2025
ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […]
00:03 15.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:24 14.03.2025
Երեկվանից բուռն քննարկվում է Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման: Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը: Եվրոպական երկրներից էլ արդեն արձանքել են դրան: Բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը: Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում: Այդ հայտարարությունում ասվում է, […]
22:57 14.03.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհատվածներում փոսերի նորոգման աշխատանքերը։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 84 մլն դրամ: Աշխատանքները լինելու են շարունակական։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:33 14.03.2025
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքում գործարկվել է արևային ֆոտովոլտային կայան, որի հիմնական նպատակն է զգալիորեն նվազեցնել կրթական հաստատության էներգետիկ ծախսերը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս ծրագիրը ոչ միայն միտված է ծախսերի նվազմանը, այլև՝ կանաչ էներգիայի ստեղծմանը և կրթության զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:46 14.03.2025
Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ միասնական տոմսային համակարգի ներդրման օրվանից մինչև մարտի 10-ը քաղաքային բյուջե է մուտքագրվել շուրջ 2.5 միլիարդ դրամ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ այս գումարից մոտ 213 միլիոն դրամը կազմել է տրանսպորտի տոմսերի վաճառքից ստացված շահույթը և շարունակելով փուլ առ փուլ տրանսպորտային համակարգի ներդնումը քաղաքապետարանը նաև մշակել է օրենքի նախագիծ, որի համաձայն կտուգանվեն […]
19:55 14.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:47 14.03.2025
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի […]
19:30 14.03.2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։ Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։ Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային […]
19:19 14.03.2025
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը։ Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։ Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները: Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր […]
19:10 14.03.2025
Քաղաքացիական պաշտպանությունը կենսական նշանակություն ունի ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ բնական աղետների հետևանքների մեղմացման և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում։ Բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար։ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ […]
18:50 14.03.2025
Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր: Այդ համատեքստում ՆԳ նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են Ոստիկանություն-համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։ Մարտի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպում-քննարկումը ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակում էր։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:43 14.03.2025
Ամեն տարի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվում է «Տարվա երիտասարդության մայրաքաղաք» մրցույթը: Արդեն հայտնի է, թե որ քաղաքն այս տարի իր շուրջը կհավաքի երիտասարդական նոր գաղափարներն ու միջոցառումները, որոնց մեկնարկն արդեն տրված է: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:30 14.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։ Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այստեղ մեկնարկել են լողի անվճար պարապմունքներ։ Այս պահին ծրագրին մասնակցում է 22 երեխա։ Լողավազանի տնօրենի խոսքով՝ ծրագրի […]
18:24 14.03.2025
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ: ՀԱՊԿ […]
18:12 14.03.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի […]
18:06 14.03.2025
Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ներքին գործերի և ազգային զարգացման հարցերով պետնախարար Մուհամմադ Ֆայզալ Իբրահիմի հետ։ Քննարկվել են երկու երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարություններն ու առանձնահատկությունները, մատնանշվել են համագործակցության հնարավորությունները։ ՆԳ նախարարի տեղակալը նաև հանդիպել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների […]
17:55 14.03.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շարունակում է պարբերաբար ընդունել քաղաքաշինական հարցերի պարզաբանման համար դիմող քաղաքացիներին։ Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելություններին ներկայացած քաղաքացիների հարցերը՝ կապված մի դեպքում՝ իրենց պատկանող հողակտորում տուն կառուցելու հետ, մյուս դեպքում՝ բնակարանային ապահովման հարցի պարզաբանման հետ։ Կոմիտեի մասնագետները ներկայացրել են օրենսդրության շրջանակում հնարավոր լուծումները, ընթացակարգերը, պարզաբանել գործող […]
17:50 14.03.2025
Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ գիշերը Էջմիածնի Պռոշյան փողոցի իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ` փորձի վերաբերյալ: Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին 26 և 48 տարեկան երկու տղամարդ […]
13:35 14.03.2025
Մարտի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Կապանի բաժին ստացվել է ահազանգ, որ Վաչագան բանավանի «Ղրբանց» կոչվող տարածքում հրդեհաշիջման ընթացքում հայտնաբերվել են հատած ծառեր և ծառ հատելու գործիքներ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 12 կոճղ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել […]
11:26 14.03.2025
Մարտի 13-ին, ժամը 20.18-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 98-րդ կմ-ին միմյանց են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» բեռնատարը։ Մեքենայի վարորդը՝ 54-ամյա Տիգրան Պ․-ն, մահացել է, իսկ բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
11:10 14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։ Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և […]
08:12 14.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 14.03.2025
Մարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման […]
00:01 14.03.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 9-ին և 11-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։