23:36 13.03.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ մի քանի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մարտի 3-ին, 6-ին և 7-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Գյումրի քաղաքում՝ մարտի 1-ին, […]
23:07 13.03.2025
Եվրախորհրդարանն այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բանաձևի վերջնական տեքստը տարբերվո՞ւմ է նախագծից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
22:46 13.03.2025
Ինչպես տեղյակ եք երկու օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ էր մնացել։ Նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 51 փրկարար և լեռնագնաց, այդ թվում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ […]
20:56 13.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 34ա, 36/1 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 21, 38ա շենքեր, Ե․Թադևոսյան փ․ 12, 12/1․12/2, 12/3, 12/5,12/6, 12/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ […]
20:22 13.03.2025
Երևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […]
19:44 13.03.2025
Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում:
19:30 13.03.2025
Հայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում […]
19:09 13.03.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում: «Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, […]
18:57 13.03.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու […]
18:46 13.03.2025
ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916,781.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների […]
18:27 13.03.2025
ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ՝ մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատաժողով: Նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված տարերային երևույթների, հատկապես՝ սողանքների դեպքում բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության […]
18:20 13.03.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 13-ին հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Հայաստանի խորհրդարանն աշխարհի, ինչպես նաեւ Եվրոպայի ամենաերիտասարդ խորհրդարաններից մեկն է»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հյուրերին խորհրդարանի կառուցվածքը, իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը: […]
18:14 13.03.2025
Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։ Մարինե Հարությունյանն իր […]
18:07 13.03.2025
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Նորայր Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, […]
17:55 13.03.2025
Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն […]
17:49 13.03.2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը՝ ամսական 300.000 դրամի չափով, դադարեցվել է փետրվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև մարտ ամիսը ներառյալ:
17:37 13.03.2025
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […]
17:30 13.03.2025
Մարտի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակցում էին միջգերատեսչական խմբում ընդգրկված՝ ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության […]
17:12 13.03.2025
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 13-ին հանդիպել է մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ուսանողների հետ: Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ապա պատասխանել ուսանողների հարցերին: Քաղաքագիտություն եւ Միջազգային հարաբերություններ բաժինների մագիստրատուրայում սովորող երիտասարդները հետաքրքրվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներով, […]
17:07 13.03.2025
Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4,300,000 եվրոյին համարժեք դրամ՝ Բրյուսել քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը նախնական բանակցություններ է սկսել Բրյուսելի Գործարարների Միության ներկայացուցիչների հետ՝ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շենքը, որպես դեսպանության նոր շենք ձեռքբերելու նպատակով: Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թ. […]
17:00 13.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։ Հանդիպման մեկնարկին դեսպան Այազովը Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքմեն ժողովրդի առաջնորդ, Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու Աշգաբաթում ընթացիկ տարվա դեկտեմբերին նշվող՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարի» խորագրով համաժողովին՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևի 30-ամյակին: […]
16:46 13.03.2025
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։ Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր: Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, […]
16:40 13.03.2025
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «ԳԱԶ-24» ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում` ինքնաձիգ: 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]
16:27 13.03.2025
Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ: Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, […]
16:07 13.03.2025
Հայաստանում արհեստական հավկիթների արտադրության և վաճառքի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Անդրադառնալով խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում հնչեցրած ահազանգին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և պետական մյուս ծառայությունները չեն արձանագրել ՀՀ տարածքում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր, Հայաստանում գրանցված չէ արհեստական […]
13:45 13.03.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ եւ Ուրցաձոր բնակավայրեր: Նրան ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Համայնքում խնդիրները շատ են` գազաֆիկացման հարց, խմելու ու ոռոգման ջրի վատ որակ, իսկ […]
11:43 13.03.2025
Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։ […]
10:11 13.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ:
08:40 13.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։