TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարադրամի փոխարժեքները մայիսի 11-ին

10:16 11.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:

̰
Կամչատկայում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:54 11.05.2024

5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 66 կմ հարավ-արևելք։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։ «Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Վիլյուչինսկ քաղաքների բնակիչները ստորգետնյա ցնցումներ են զգացել մինչև 4 բալ ուժգնությամբ»,- ասված է ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։ Հրապարակված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 66 կմ հեռավորության վրա՝ […]

̰
ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է քաղաքացիներին աղբ չթափել ճանապարհներին

09:43 11.05.2024

ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է քաղաքացիներին աղբը չթափել ճանապարհներին եւ դրանց հարակից հատվածներում։ Այս մասին համապատասխան տեսանյութ է տարածել։

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:02 11.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը․ ՄԻՊ

23:14 10.05.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է […]

̰
Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […]

̰
Մայիսի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:30 10.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան 1-ին նրբ․ 1, 4, 5, 14 շենքեր, Մարգարյան 2-րդ նրբ․ 2, 4, 6 շենքեր, Անդրանիկի փ. 74, 76, 78, 80 շենքեր, Վանթյան, […]

̰
Բագրատ արքեպիսկոպոսը հայտնել է, որ առաջիկա հանրահավաքին կներկայացնեն պետական անվտանգության, զինված ուժերի և դիվանագիտական անվտանգության իրենց հայեցակարգերը

22:22 10.05.2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ այսօր երեկոյան կրկին հավաքվել են հանրապետության հրապարակում, ամփոփել օրվա ընթացքում իրականացրած քայլերն ու արձանագրած արդյունքները: Հիշեցնենք, որ առավոտյան մի քանի ժամ շարունակ շարժման մասնակիցները երթով շարժվել են ԵՊՀ և այլ բուհեր՝ հորդորելով ուսանողներին միանալ իրենց շարժմանը: Երեկոյան հանրահավաքին կրկին հնչել են սահմանազատումը կասեցնելու և իշխանություններին անվստահություն […]

̰
Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե չվերթի ժամանակ ուղևորուհին ծննդաբերել է ինքնաթիռում

21:14 10.05.2024

Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե չվերթի ժամանակ օդանավում երեխա է ծնվել։ Այս մասին ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ «Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթը Ժուկովսկուց Դուշանբե էր թռչում, և բարձրություն հավաքելուց հետո ուղևորներից մեկը սկսել է բարձր բղավել։ Ինչպես պարզվել է, կնոջ ծննդաբերելու ժամանակն էր, և նրան օգնության են հասել բորտուղեկցորդուհիները և ուղևորներից մեկը։ «Իրավիճակի մասին […]

̰
Ժաննա Անդրեասյանն այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարանական քաղաք

20:55 10.05.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Իսպանիայի Թագավորություն այցի շրջանակում այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարան: Սերվանտեսի ինստիտուտում նախարարը հանդիպել է միջազգային հարաբերությունների տնօրեն Լուիս Մարինայի հետ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը իսպաներենի և իսպանական մշակույթի նկատմամբ ոչ միայն բուհերում, այլև որոշ դպրոցներում, որտեղ ուսումնասիրվում է իսպաներեն։ «Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում Սերվանտեսի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

20:40 10.05.2024

Մայիսի 6-11-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում  գտնվող նախագահ  Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին և ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդին: Նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Քաջարի մարտիկ-2024»-ին ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

19:35 10.05.2024

Մայիսի 9-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում տեղի է ունեցել «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ամփոփման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալը։ «Զորավարժության փակման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ […]

̰
Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

19:30 10.05.2024

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ, հիշեցնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, […]

̰
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների անձնակազմերին են ներկայացվել հիմնարկների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

19:11 10.05.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին։ Շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ ու […]

̰
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

17:54 10.05.2024

Ֆերմերները ցույց են սկսել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում։ Նրանք բողոքում են Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» բնապահպանական ռազմավարության դեմ։ Ենթադրվում է մինչև 200 հազար մարդու մասնակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Onet լրատվական հարթակը։ Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Բացի ֆերմերներից, ցույցին են միացել «Իրավունք և արդարություն» խոշորագույն ընդդիմադիր և նախկին իշխող կուսակցության […]

̰
Գուտերեշը Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աննախադեպ է համարել

17:40 10.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գազայի հատվածում իսրայելական գործողությունների ժամանակ քաղաքացիական զոհերը ավելի քան 2 անգամ գերազանցել են ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության զոհերի թիվը։ Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր քարտուղարին հարցրել են, թե արդյոք Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում, ինչին ի պատասխան Գուտերեշը պատասխանել է, որ դա «դատարանները […]

̰
Հանրահավաքի երկու մասնակցի մոտ դանակ է հայտնաբերվել

17:00 10.05.2024

Մայիսի 10-ի կեսօրին Երևանի պարեկները Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից երկու տղամարդու: Նոր Խարբերդի 42-ամյա և Սարի թաղի 47-ամյա բնակիչների անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկական դանակ: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […]

̰
Արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին

16:37 10.05.2024

«Ավրորա» մրցանակի 2024 թ․ շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի ուղերձը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», մինչև ուղերձի ընթերցումը Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել խոսքով. ««Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երևանից: Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, […]

̰
Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

16:21 10.05.2024

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻԹ գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներն ինտեգրելու և մեկ միասնական […]

̰
Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

16:06 10.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին. ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (յուրաքանչյուր փոքրամասնությունից ֆինանսավորվելու է 1 պարբերական), մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան), գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան): Մրցույթին կարող են […]

̰
Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

16:00 10.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Մայիսի 18-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝ Դաշնամուր» (1-ին խումբ) – Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) – Երևանի թիվ 190 ավագ դպրոցում Քանոն, […]

̰
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը

15:50 10.05.2024

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության փորձերը։ Այսպիսով՝ քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական իրերի, հագուստների, խցերում տեղադրված սառնարանների, պահարանների, անկողնային պարագաների մեջ և այլ տարբեր […]

̰
Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով․ քրեական վարույթ է նախաձենռվել

15:33 10.05.2024

Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել […]

̰
Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

15:10 10.05.2024

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԹ մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն: Կողմերը կարևորել են նաև հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, […]

̰
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը

14:45 10.05.2024

Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին վարձակալական հիմունքներով հատկացվել են մեկ հեկտար և 3,13 հեկտար մակերեսով տարածքներ, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքներից դուրս, որտեղ արոտավայրեր են և վարելահողեր: […]

̰
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

14:25 10.05.2024

Ապրիլի 25-ին Կենտրոնական բաժնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում մոտ քսան հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է: Ոստիկաններն արձագանքել էին, ինչպես միշտ, հնարավորինս օպերատիվ, տեղյակ էին պահվել նաև տարածքում ծառայող պարեկները: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին վնասված «Տեսլա» մակնիշի մեքենա, իսկ նեսում արյան հետքեր կային: Րոպեներ անց […]

̰
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին

13:43 10.05.2024

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի կայանալիք 29-րդ հանդիպման նախագահության հրավերով նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը Բեռլինում մասնակցել են Պետերբերգի կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին։ Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսությանը մասնակցել են շուրջ 40 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն […]

̰
Հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում երկու անձի սպանության մեղադրանքով

13:18 10.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին, ժամը 1.00-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 58-ամյա Իգոր Կ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 30-ից ՌԴ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում երկու անձի սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի […]

̰
Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:05 10.05.2024

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 350 հազար մարդ։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

12:57 10.05.2024

նձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 10-ի ցերեկը, 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի […]

̰
BACK_TO_TOP