TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մրցույթ «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը»

12:05 14.05.2024

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին […]

̰
ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

11:51 14.05.2024

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը: Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի […]

̰
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին

11:28 14.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության  քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Մասիս են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողները ու տեղում պարզվել, որ տեղեկությունը հավաստի է։ Պարզվել է, որ  ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը

10:56 14.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի […]

̰
46-ամյա կինը հետախուզվում էր առանց վարորդական իրավունքի կամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ

09:48 14.05.2024

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ ԿՕ և ՀՁ գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 13-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 46-ամյա Մարինե Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու […]

̰
Էլեկտրական շչակի գործարկում Արմավիրի մարզի Դողս բնակավայրում

09:20 14.05.2024

Մայիսի 15-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

08:26 14.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

̰
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա անելիքները

22:41 13.05.2024

Այսօր վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները փորձել են փակել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ։ Ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 171 անձ։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են , որ բերման ենթարկվածները ժամեր անց ազատ են արձակվել: Օրվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից երթով շարժվել են […]

̰
Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով․ քաղաքապետարան

21:29 13.05.2024

Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառեր, ավելի քան 2000 թփեր ու բույսեր են տնկվելու կազմակերպված ծառատունկի շրջանակում:

̰
Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:20 13.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ, 5, 6, 7, 11 շենքեր, Մառի նրբ. 1 շենք, Միկոյան փ. 7, 9, 18 շենքեր, թիվ 166 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կատովսկու, Մուսայելյան փողոցների […]

̰
Փրկարարները հեռացրել են կախված թիթեղը և կոնստրուկցիոն տարրերը

20:47 13.05.2024

Մայիսի 13-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի 6-րդ հարկի մակարդակում գտնվող երեսպատման սալիկները թուլացել են՝ առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ շենքի […]

̰
Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն

20:32 13.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թբիլիսիում շարունակվում է բողոքի ակցիան օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ

19:39 13.05.2024

Երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտան դեռ փակ է երթևեկության համար, ցուցարարները շարժվում են այնտեղ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հաջորդ հանրահավաքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը նախատեսում է երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել օրինագիծը։ Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ գիշերը բողոքի ակցիայի ժամանակ բերման է […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

18:40 13.05.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Լեռնագործների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել 25-ամյա երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կիսամոխրացած կանեփանման զանգվածով կաթուցիչ։ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, […]

̰
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեթադոն են հայտնաբերել

18:16 13.05.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը Նորավան բնակավայրի 46-ամյա բնակիչի մասին էր։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մայիսի 8-ին Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված 100 մգ տարողությամբ 2 տարա, ներարկիչներ, սրվակ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն […]

̰
Երևանում գործարկվել է GIS հարթակը. անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

18:05 13.05.2024

Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է՝ նախկինում հանձնարարել էր, որ բակային տարածքներում տեղադրվեն ավելի ցածր կելվինով լուսատուներ: Զեկուցվել է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: […]

̰
Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ

17:49 13.05.2024

Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում մայիսի 9-ին հնչել են կրակոցներ: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` իրավապահները պարզեցին, որ մայիսի 9-ին՝ ժամը 20.30-ին, Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը, գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրազենով երկու կրակոց […]

̰
Հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում

17:43 13.05.2024

Հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել աջակցող միջոցների ազգային ընդլայնված ցանկի վերաբերյալ քննարկում: Հանդիպումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Democracy International կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ թույլ տեսողություն և տեսողական խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ ունեցող համար նախատեսված աջակցող միջոցների, ինչպես նաև տեղորոշման […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:36 13.05.2024

Մայիսի 6-13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3641 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 107 մեքենա։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

17:12 13.05.2024

Իսպանացի հետազոտողները հայտնաբերել են, այսպես կոչված, առնետի հեպատիտով մարդկանց վարակման տասնյակ դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է El País պարբերականը։ Ըստ հրապարակման՝ խոսքը Rocahepevirus ratti վիրուսով պայմանավորված վարակի մասին է։ Հիվանդությունը մարդկանց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում՝ 2018 թվականին: Հայտնի է, որ առնետների շուրջ մեկ երրորդ մասը, որոնք վխտում են իսպանական քաղաքներում, այս […]

̰
Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից. ՄԻՊ գրասենյակ

16:28 13.05.2024

Ի պատասխան որոշ լրագրողների, քաղաքական և հանրային գործիչների հայտարարությունների՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տավուշի մարզում և հանրապետության այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում մեկնարկած հավաքների և բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով: Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն […]

̰
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

16:22 13.05.2024

Orka գյուղատնտեսական արտադրողների կազմակերպության անդամ լեհ ֆերմերները հայտարարել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) շենքում հացադուլ սկսելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է լեհական Interia լրատվական հարթակը։ «Մենք հացադուլ ենք սկսում և այն չենք դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ չի հանդիպի վարչապետ Դոնալդ Տուսկը», – մեջբերում է լրատվական հարթակը հացադուլի կազմակերպիչների ղեկավար Մարիուշ Բորովյակի […]

̰
Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կա ձերբակալված անձ

15:07 13.05.2024

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե […]

̰
Դատավորների գնահատման նոր համակարգի շուրջ քննարկումները կշարունակվեն․ կարևորվել է համակարգի շարունակական զարգացման և բարելավման անհրաժեշտությունը

14:56 13.05.2024

Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային ժողովի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մայիսի 10-ին և 13-ին շարունակվել են դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումները: Քննարկումների ընթացքում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչները կարևորել են դատավորների անկախ, արդյունավետ և օբյեկտիվ համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Քննակումներում ապահովվել է քաղաքացիական, վարչական, սնանկության, քրեական, հակակոռուպցիոն մասնագիտացման դատավորների և դատարանների […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ

14:47 13.05.2024

Մայիսի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 48, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, կայծակի, պայթյունի, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի՝ 1-ական, երկրաշարժի, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման, ուժեղ քամու՝ 2-ական, փլուզման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 14, կեղծ ահազանգի, թունավորման՝ 8-ական, ինքնասպանության փորձի՝ 12, […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

14:36 13.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին Երևան-Տյումեն չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 55-ամյա Ռուդիկ Ե.-ին: Նա 2020 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Տյումեն քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Հայտնի է դարձել՝ երբ կդադարեն անձրևները

13:44 13.05.2024

Հանրապետության տարածքում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

13:23 13.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Միության կողմից մինչ […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ

13:11 13.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության կողմից իրականացվող համալիր քայլերին: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը և Սրբազան հայրը զրուցել են Հայաստանում և Սփյուռքում հայ կաթոլիկների համայնքային կյանքի անցուդարձերի վերաբերյալ: […]

̰
27 դատապարտյալ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու հնարավորություն ունի. ամփոփվել են էքստեռն ավարտական քննության արդյունքները

12:57 13.05.2024

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննության արդյունքները: Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցության հայտ էր ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 38 դատապարտյալ, որոնցից քննություններին մասնակցել է 33-ը. 1 դատապարտյալ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է, 3-ը՝ հրաժարվել են մասնակցել, 1-ը՝ չի մասնակցել փաստաթղթերի բացակայության և դրանք […]

̰
BACK_TO_TOP