TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

12:35 10.05.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

̰
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

12:07 10.05.2024

Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։ Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը […]

̰
Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 8-ից 10-ը

11:49 10.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 8-ից 10-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 11-ական, հոգեկան ներգործության՝ 8, անձնական […]

̰
Գազամատակարարման պլանային անջատումներ մայիսի 10-16-ը՝ ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հասցեներում

11:41 10.05.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղո գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց բնակավայրի […]

̰
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ՔՈԳՎ բացահայտումը

11:18 10.05.2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրեցին՝ համագործակցելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Մայիսի 4-ի ժամը 18.40-ին Մեղրիի մաքսակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 47-ամյա տղամարդու վարած «VOLVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Վարորդի խցիկի սառնարանում հայտնաբերվել է պոլիէթիլենային […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

11:09 10.05.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:

̰
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

10:56 10.05.2024

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայքնային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման նպատակով։ Ուժեղացած ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու […]

̰
Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մակնիշի ավտոմեքենաներ

10:51 10.05.2024

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկնաններն ու […]

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին

10:20 10.05.2024

Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են ընդունվել Լեռնամերձ գյուղի բնակիչ 19 և 20 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է […]

̰
Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

09:59 10.05.2024

Մայիսի 11-ին` ժամը 12։00-ից մինչև 18։00-ն Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում «Շանթ-Սերյան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող հիմնանորոգման շրջանակներում կատարվելու են քարաթափման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։

̰
Տավուշի մարզի Բերդավան համայնքում բացվել է երիտասարդական-մշակութային կենտրոն

08:56 10.05.2024

Տավուշի մարզի Բերդավան համայնքում տեղի է ունեցել երիտասարդական-մշակութային կենտրոնի բացում, որը կրում է «Տա ուժ, Տա հույս, Տա լույս» անվանումը։ Այն ստեղծվել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի կողմից, տեխնիկական աջակցությունը՝ «Բերդավան» բարեգործական հիմնադրամի։ «Մեզ համար հատկապես կարևոր է իրականացնել նմանատիպ ծրագրեր Հայաստանի մարզերում, որտեղ այդքան էլ շատ չեն մշակութային ծրագրերը։ Ուրախ ենք, որ […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:25 10.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Վրաստանը կփոխի անհատ զբոսաշրջիկների մուտքի պայմանները

08:11 10.05.2024

Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տևողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով: Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղևորությունները և թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին: Օրերս հայտնի դարձավ, […]

̰
Հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

22:51 09.05.2024

Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, ինչպես նաև առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի։ Ուղևորներին պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն։

̰
Բագրատ Սրբազանը հորդորել է հավաքի մասնակիցներին զինվել համբերությամբ ու տրամադրվել տևական պայքարի

22:15 09.05.2024

Տավուշը հանուն հայրենիքի քայլերթի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ այսօր հասել են Երևան: Հիշեցնենք՝ հավաքի մասնակիցները պահանջում են, որ կասեցվի սահմանազատման գործընթացը: Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ իրենց պայքարը հանուն ճշմարտության ու արդարության է և որ տեղի ունեցողը հաշտության, խաղաղության ուղերձ ու պատգամ ունի: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոսը պահանջել […]

̰
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

22:02 09.05.2024

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […]

̰
Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա․ Պապիկյան

21:58 09.05.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ ինքնիշխանությանն այլընտրանք չկա։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը»,-գրել է նա:

̰
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպք՝ մայրաքաղաքում իրականացվող երթի ընթացքում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:29 09.05.2024

ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները […]

̰
Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խուսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին

20:05 09.05.2024

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։ «ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։ Նշված եկեղեցու այգեպանը տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է նորածնին, հետո տեղեկացրել ոստիկանությանը։ Երեխայի վիճակը գնահատվում […]

̰
Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […]

̰
Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա

17:39 09.05.2024

Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

16:20 09.05.2024

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․ «Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների […]

̰
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման հետևանքով պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան

16:07 09.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը։ Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնն զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային

13:47 09.05.2024

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։ Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:14 09.05.2024

Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը՝ ինտենսիվ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-14-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […]

̰
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

12:53 09.05.2024

Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ […]

̰
Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 34 904-ի

12:41 09.05.2024

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 34,9 հազար պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում իսրայելական բանակի ագրեսիայի հետևանքով մինչ այժմ զոհվել է 34904 մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն։ Գործակալությունը նշել է, որ նույն ժամանակահատվածում անկլավում տուժել է 78 514 […]

̰
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

12:29 09.05.2024

2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին […]

̰
Անտառուտում և Բյուրականում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:11 09.05.2024

Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Անտառուտ, իսկ ժամը 12։00-ին՝ Բյուրական բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
BACK_TO_TOP