TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:57 08.04.2024

Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 8-ի և 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի […]

̰
Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը

12:51 08.04.2024

Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը: Կառույցի սպասարկման համար առաջնահերթորեն նորոգվել են հենարանների միջև գտնվող աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխները փուլ առ փուլ անցկացվում են ստորգետնյա կապուղիներով

12:44 08.04.2024

Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխները փուլ առ փուլ անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ

12:33 08.04.2024

2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ: Նախագծով մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
Գողացել էր շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074»-ը

12:25 08.04.2024

Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 5-ի ժամը 17-ից ապրիլի 6-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան: Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը: ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՊԾ Սյունիքի գումարտակի, Կապանի […]

̰
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները ՆԳՆ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում

12:08 08.04.2024

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների՝ թիվ 8, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին և անցկացվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Մասնավորապես՝ «Երևանի թիվ 6 մանկապարտեզ» և «Երևանի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում անցկացվել են «Աշխատակիցների և սաների պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ […]

̰
Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

10:00 08.04.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 9-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ռ.Մելիքյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ա.Մանուկյան, Ջիվանի,  Միքայելյան, Դուրյան, Իսրայել Օրի, Վանթյան, Մալաթիայի, Կուրղինյան, Մեծարենցի, Հովնաթանի, Ա.Վեգների, Քեսաբցիների փողոցների, Շահումյան 1-16 փողոցների և նրբանցքների, Արարատյան 1, […]

̰
Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:56 08.04.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 9-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:19 08.04.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 08.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։

̰
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ընթացքում են

21:05 07.04.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ընթացքում են։ «Որոշ տեղամասերում կապալառուն տեղադրում է ասֆալտբետոնե ծածկ, կատարվում ենարհեստական կառուցվածքների շինարարության և այլ աշխատանքներ։ Շինարարության ավարտը նախատեսված է այս տարվա ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

20:43 07.04.2024

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Երկրաշարժ` Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք

20:30 07.04.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 7-ին` տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 44.06⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ: «Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

18:28 07.04.2024

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ տիկին Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ «Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին […]

̰
Գնել Սանոսյանը գործընկերների հետ այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակ քաղաքով անցնող հիմնանորոգվող հատված

18:08 07.04.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակ քաղաքով անցնող հիմնանորոգվող հատված։ «Շինարարությունն ակտիվ փուլում է. 4կմ ճանապարհահատվածում կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը, ճանապարհային պատվածքի հետ կապված և այլ աշխատանքներ են տարվում»,-հայտնում են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից […]

̰
Ազգային ժողովի աշխատակիցների երեխաները մայրիկներին ապրիլյոթյան տրամադրություն են պարգեւել աշխատավայրում

15:55 07.04.2024

Ազգային ժողովի աշխատակիցների երեխաները մայրիկներին ապրիլյոթյան տրամադրություն են պարգեւել աշխատավայրում, մայրիկներն էլ՝ բարեմաղթանքներ հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: ՀՀ ԱԺ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ «Հասմիկ Հակոբյան ԱԺ պատգամավոր Երեխայի համար մայրիկը լավագույն օրինակն է: Երջանիկ մայրիկը երեխայի երջանիկ մանկության եւ նրա հետագա երջանիկ կյանքի երաշխավորն է: Այնպես որ, սիրելի՛ մայրիկներ, երջանիկ եղեք՝ երջանկացնելով ձեզ […]

̰
Ադրբեջանի կողմից անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը

14:21 07.04.2024

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը։ «Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է […]

̰
Այսօր Երկրաբանի օրն է

14:08 07.04.2024

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ երկրաբաններ, Երկրաբանի օրը երկրաբանական գիտություններին և մասնագիտություններին առնչվող մասնագետների մասնագիտական ​​տոնն է։ Տոնը նշվում է 1966 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի առաջին կիրակի օրը՝ նշանավորվելով ձմռան ավարտով ու ամառային դաշտային արշավների ու աշխատանքների սկզբով։ Մեր հանրապետությունում, կարևորելով […]

̰
«Մեր ժամանակների հերոսը». Օլգա Ֆիդանյանը Գյումրիում սովորեցնում է գորգագործության և թաղիքագործության արվեստը

13:48 07.04.2024

Գորգագործ և թաղիքագործ Օլգա Ֆիդանյանը Գյումրիում՝ «Շիրակի մարզի երեխայի եվ ընտանիքի աջակցության կենտրոնում», սովորեցնում է գորգագործության և թաղիքագործության արվեստը։ Մանրամասները՝ Կառավարությաան տեսանյութում։

̰
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է

12:30 07.04.2024

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանն, ինչպես ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի այլ երկրներ, գրանցելով առաջընթաց, անցնում է կարևոր ճանապարհ` «առողջության իրավունքը բոլորի համար» տեսլականը կոնկրետ գործողութուններով բնակիչների համար հասանելի դարձնելու ուղղությամբ: «Առողջապահության ոլորտում կատարվում են ներդրումներ, իրականացվում են ծրագրեր` լուծելու առկա բացերը, ամրապնդելու համակարգը` շեշտը դնելով առողջության առաջնային պահպանման […]

̰
ՊՆ զորամասերից մեկում հյուրընկալվել են մի խումբ արվեստագետներ

11:47 07.04.2024

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։ «Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք […]

̰
Կոտայքի մարզի «Կամարիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:45 07.04.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Կամարիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական դասընթաց, որի շրջանակներում գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:52 07.04.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին. Գարեգին Բ

10:32 07.04.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով: Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

10:24 07.04.2024

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է իրականությանը չհամապատասխանող հերթական հաղորդագրությունը. […]

̰
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում. Վահագն Խաչատուրյան

10:17 07.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ: «Սիրելի կանայք, Սիրելի մայրեր, Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ: Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է և ինչպես Աստվածամոր մայրությունն էր հրաշք, այնպես էլ մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:08 07.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։

̰
Ծնողներին բացատրել են, թե ինչպես ճիշտ վիճել երեխայի հետ

23:09 06.04.2024

Շատերը կարծում են, որ իդեալական հարաբերություններում վեճեր երբեք չեն առաջանում։ Իրականում հակամարտությունը հիանալի միջոց է հարցին տարբեր տեսանկյուններից նայելու և զրուցակցին ավելի լավ հասկանալու համար: Նույնիսկ երեխաների հետ կարող եք արդյունավետ վիճել: Այս մասին Газета.Ru-ին ասել է առցանց դպրոցի մեթոդիստ, պրակտիկ հոգեթերապևտ և գեստալտ թերապևտ Սոֆյա Եֆիմենկոն։ Երեխաների հետ վիճաբանության առաջին կանոնը գործողությունների քննարկումն է, […]

̰
Սրտային վիրաբույժը հիվանդի փրկության համար կատարել է 21-ժամյա վիրահատություն. Երևանի մարդիկ

21:09 06.04.2024

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ներկայացնել «Երևանի մարդիկ» շարքը, որի հերոսն այս անգամ սրտային վիրաբույժն է, ով հիվանդի փրկության համար կատարել է 21-ժամյա վիրահատություն։ Գագիկ Հեբոյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում աշխատում է արդեն 22 տարի՝ առանց հանգստյան օրերի ու ժամերի։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի մասնակի փլուզված հատվածում իրականացվում են սահմանազատման աշխատանքներ

20:06 06.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։ […]

̰
BACK_TO_TOP