22:48 04.04.2024
Կրկին լարված է իրավիճակը Երուսաղեմի Հայկական թաղամասում: Երեկ այնտեղ նորից բախում է տեղի ունեցել հայերի ու անօրինական շինարարական աշխատանքների փորձ ձեռնարկած հրեաների միջև: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ արդեն ոստիկաններն են հովանավորում անօրինական աշխատանքները: Թեմային «Հուրիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մինչ այդ նախապատմությունը հիշեցնեմ: 2021 թվականի հուլիսին Հայոց պատրիարքության անունից ստորագրվել է մի […]
21:39 04.04.2024
1909 թ. ապրիլ ամսին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած կոտորածները Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային և կազմակերպված ջարդերի երկրորդ փուլն էին: Կոտորածն իր ողջ անմարդկային դեմքով ու դաժանությամբ դրսևորվեց Ադանա քաղաքում և հարակից շրջաններում: Հայերի ջարդը տեղի ունեցավ երիտթուրքերի հեղաշրջումից ամիսներ անց և համընկավ սուլթան Աբդուլ Համիդ II-ի համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Այս […]
20:25 04.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Աճեմյան փ. 18-39, 133-169 առանձնատներ, Երկաթուղայինների փ. 1-4 առանձնատներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 4/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3 շենքեր, Լվովյան փ. 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, […]
20:17 04.04.2024
ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Փոփոխություններով նախատեսվում է․ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով և վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ […]
20:08 04.04.2024
Ապրիլի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։ Խորհրդակցության ընթացքում ՆԳ ՓԾ տնօրենին ներկայացվեցին 2024 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ Փրկարար ծառայության գործունեության արդյունքները, մասնավորապես՝ արտակարգ […]
18:45 04.04.2024
Արցախից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել Ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու: Արցախից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով էլ կհատկացվի 97 մլն դրամ: 14,1 մլն դրամով կմշակվի ազգային 39 ստանդարտ: Այս և այլ որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:48 04.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները։ Արդեն անցկացվել է սպորտի և երիտասարդության ոլորտների հայտի քննարկումը: Սպորտի ոլորտում ֆինանսավորումը կավելանա Սպորտի ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների՝ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]
15:37 04.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, 2024թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 և 42–ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: […]
15:25 04.04.2024
Կառավարությունը հաստատել է 2024 թ. Պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը: Ծրագրի շրջանակում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են ՀՀ-ում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից: 2024 թ. […]
15:19 04.04.2024
Գործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը: Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք […]
15:16 04.04.2024
Գործադիրը սահմանել է Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը: Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նշել. «Գործող ընթացակարգերով էլ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում […]
15:08 04.04.2024
Կառավարությունն ընդունել է «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում: Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նշել. «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ 2023 պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ԼՂ կառավարության և […]
14:44 04.04.2024
Մարտի 31-ի գիշերը՝ ժամը 3.41-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանադակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության […]
14:38 04.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Վարչապետը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով: «Իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել և ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, […]
13:27 04.04.2024
Երևանում ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4- 6-ին […]
13:20 04.04.2024
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե։ Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ:
13:12 04.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ […]
13:07 04.04.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 97 մլն դրամ: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարանների բոլոր սովորողների դասագրքերի գումարները վճարվում են ՀՀ պետական բյուջեից` նշված փոփոխությամբ էլ կփոխհատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնից տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները: Այսպիսով՝ […]
11:57 04.04.2024
«Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի համապատասխան միջոցառման համար նախատեսված է 14.1 մլն դրամ, որի շրջանակում ապահովվելու է ազգային 39 ստանդարտի մշակում: Նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:32 04.04.2024
2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ […]
10:09 04.04.2024
Ապրիլի 5-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Եղեգնավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
09:08 04.04.2024
Ապրիլի 3-ին, ժամը 20։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղում քաղաքացին անտառում ընկել է բլրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Ծլհանի քար» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև […]
08:20 04.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
08:12 04.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
08:05 04.04.2024
Ապրիլի 4-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թխկուտ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
22:34 03.04.2024
Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդելի քաղաքապետը կրկին հայ է: Երեկ կայացած ընտրություններում քաղաքապետ է ընտրվել մեր հայրենակցուհի Էլեն Ասատրյանը: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ Գլենդելում քաղաքապետի ընտրությունները ոչ թե ուղիղ են, այլ քաղաքային խորհուրդն է ընտրում՝ իր կազմից: Էլեն Ասատրյանը քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել 2022թ.-ի հուլիսին 4 […]
22:11 03.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ս․ Սաֆարյան փ. 12, 14, 16, 18 շենքեր, Ջուղայի փ. 7 շենք, Նանսենի փ. 9, 10, 12, 13, 15, 15/1 շենքեր, Բորյան փ. 2 շենք, Լվովյան փ. […]
16:54 03.04.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Ա․-ն և հայտնել, որ իր նախկին կինը, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Գայանե Պ․-ն Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասից գողացել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես […]