Արտառոց դեպք Արմավիրի մարզում․ 25-ամյա կինը առևանգել է նախկին ամուսնու «BMW»-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+33.09 oC

Արտառոց դեպք Արմավիրի մարզում․ 25-ամյա կինը առևանգել է նախկին ամուսնու «BMW»-ն

16:54 03.04.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Ա․-ն և հայտնել, որ իր նախկին կինը, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Գայանե Պ․-ն  Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասից գողացել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռազմիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր նախկին կինը հաշտության նպատակով այցելել է Էջմիածին քաղաք տներից մեկը, սակայն հաշտության չգալով դուրս է եկել տանից և օգտվելով նշված տան դիմաց կայանված, իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից առևանգել է այն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Գայանե Պ․-ն նշված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ձգտում Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը

18:40 01.06.2025

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ձգտում Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը

Պաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ) ռացիոնալ դիրքորոշում է ընդունում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում, մինչդեռ Իսրայելը չի ​​ձգտում գտնել ճգնաժամի լուծում։ Այս կարծիքը հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը՝ ելույթ ունենալով Ամմանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Պաղեստինի ազգային բանակը «կատարել և […] ...

ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

18:20 01.06.2025

ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...

Հունիսի 1-ը՝ կենդանաբանական այգում

18:00 01.06.2025

Հունիսի 1-ը՝ կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգուց տեսանյութ է հրապարակել։   ...

Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններին

17:40 01.06.2025

Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններին

Ստամբուլում կայանալիք բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։ «Ես լսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, գլխավոր շտաբի, հետախուզական ծառայությունների և Ուկրաինայի անվտանգության ծառայության զեկույցները։ Ես դիրքորոշումներ սահմանեցի երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ», – գրել է նա։ Զելենսկիի խոսքով՝ պատվիրակությունը նախատեսում […] ...

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութը

17:19 01.06.2025

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութը

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառով

17:00 01.06.2025

Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում անվտանգության իրավիճակի նկատմամբ, որտեղ մարդասիրական օգնության թալանը և գողությունը աճել են ծանր պարենային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գողերն ու հանցավոր խմբավորումները սկսել են գրավել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, թալանել տները և ահաբեկել պաղեստինյան […] ...

BACK_TO_TOP