18:20 26.03.2024
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ, երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն ավելի քան 800 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագիրը հասանելի է այստեղ։
18:09 26.03.2024
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, փոխնախագահ Վահագն Գալստյանը, միության Գորիսի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանը, միության անդամներ Արա Հայթայանը, գեղանկարիչ Դավիթ Քոչունցը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը։ Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում […]
17:16 26.03.2024
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Արթուր Մակաչյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, (077) 62-40-40 հեռախոսահամարներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
15:51 26.03.2024
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է Չինաստանի 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Պակիստանի ոստիկանությանը հղումով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ չինացի ինժեներների շարասյունը հարձակման է ենթարկվել մահապարտ-ահաբեկիչների կողմից։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ «հարձակման հետևանքով զոհվել են Չինաստանի հինգ քաղաքացիներ և նրանց պակիստանցի վարորդը»։ Նրանք Իսլամաբադից շարժվում էին դեպի Դասու քաղաքի մոտ գտնվող իրենց ճամբարը։ 2021 թվականին […]
15:11 26.03.2024
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստանի նահանգում պարեկների վրա «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցը և մեկ երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Զինյալները մարտի 25-ի երեկոյան հարձակվել են պարեկի վրա, որն ապահովում էր անվտանգությունը Նոուրուզի տոների ժամանակ Խաշ և Իրանշահր քաղաքների միջև ձգվող մայրուղու […]
14:34 26.03.2024
Այսուհետ հանրապետությունում տվյալ և հաջորդ օրվա եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսահամարներից և բոլոր բջջային օպերատորներից 1-86 կարճ հեռախոսահամարին: Հիշեցնենք, որ 1-86 կարճ համարով եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունը գործել է դեռևս 2009-2016թթ., որից կարողանում էր օգտվել միայն Երևան քաղաքի ազգաբնակչությունը։ Համաձայն վիճակագրության օրական ստացվում էր […]
14:10 26.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
13:56 26.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրում հայտնաբերվել և Գավառի բաժին է ներկայացվել 59-ամյա Մուրադ Մ.-ն: Նա 2023 թ. օգոստոսի 29-ից ՌԴ Կուրգան քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
13:37 26.03.2024
Փրկարարական խումբը փորձում է ջրից դուրս բերել մոտ 20 մարդու, ովքեր, հնարավոր է, ընկել են գետը, երբ Բալթիմորում գտնվող Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է նավի բախումից հետո: Այս մասին CNN-ին հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից։ «Ցավոք, մենք հասկանում ենք, որ Պատապսկո գետում կարող է լինել մինչև 20 մարդ, ինչպես նաև մի քանի մեքենաներ», – […]
13:30 26.03.2024
Մարտի 25-ին, ժամը 8.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Վարորդը՝ 33-ամյա Տիգրան Մարգարյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:15 26.03.2024
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ Հետաքննությունը սկսվել է անցյալ տարի, երբ իրավապահները պարզել են, որ ձերբակալվածն օգտագործել է ակնթարթային հաղորդագրությունների կոդավորված հարթակներ, որտեղ ակտիվ աջակցություն է ցուցաբերել Իսլամական պետությանը։ Նա սոցիալական ցանցերի միջոցով բովանդակություն է […]
12:51 26.03.2024
Փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 50 և 29 տարեկան երկու տղամարդ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում: Մարտի 21-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի և միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով: ՆԳՆ […]
12:43 26.03.2024
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ […]
12:23 26.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում, փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարման հիմքերը: Մասնավորապես, ի թիվս դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու […]
12:09 26.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, […]
11:21 26.03.2024
ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային տեսուչները զենքի պահման կանոնները ստուգելու նպատակով այցելել են Գյումրիի Աբովյան փողոցի 37-ամյա բնակչի տուն: Նա չհրկիզվող պահարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 մ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը: Ստուգման ընթացքում պահարանի վերևի հատվածում հայտնաբերվել են «Berdan» տիպի 32 մմ տրամաչափի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի օդամղիչ […]
11:10 26.03.2024
Մարտի 25-ին կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության արդյունքները։ Հանդիսավոր նիստին ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀՀ Բնապահպանության և […]
11:04 26.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2023թ. հոկտեմբերի 28-ին մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը: Նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կանչով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի մեկնած պարեկների, ինչպես նաև նշված հասցեում […]
10:34 26.03.2024
Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է մարիխուանա և մեթամֆետամին։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով 43-ամյա տղամարդը Եղվարդի Երևանյան խճուղում ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի 10 փաթեթ՝ 10 գրամից ավելի, և մեթամֆետամինով 12 […]
09:54 26.03.2024
Մարտի 27-ին՝ ժամը 11:15-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար, Բռնակոթ, Արևիս, Դաստակերտ, Նժդեհ, Սառնակունք, Տորունիք, Աղիտու, Անգեղակոթ, Գորայք և Շաղատ գյուղերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:33 26.03.2024
Մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ
08:17 26.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:03 26.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:00 26.03.2024
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, 182 մարդ վիրավորվել է։ Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ռուսաստանի ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ «Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է։ Զոհվածների թվում կան 3 երեխաներ։ Մահացածների նույնականացումը շարունակվում է»,- ասել է Բաստրիկինը։
23:38 25.03.2024
Crocus-ում ահաբեկչության մեջ մեղադրվողները մանրամասն ցուցմունքներ են տվել պատվիրատուների և նրանց մասին, ովքեր օգնել են նախապատրաստմանը, ասել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ «Բոլոր մեղադրյալները հարցաքննությանը և դատարանում ընդունել են իրենց մեղքը և հանգամանալից ցուցմունքներ տվել հանցագործության հանգամանքների, պատվիրատուների և ահաբեկչության նախապատրաստմանն աջակցած անձանց մասին», – զեկուցել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
23:28 25.03.2024
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թաքնվելիս հանցագործները մեքենայով հարվածել են երկու երեխա ունեցող ընտանիքին, ասել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ «Մեքենայով կայանատեղից հեռանալիս հանցագործները մեծ արագությամբ հարվածել են հետիոտներին՝ երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքին։ Երեխաները ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են»,- ասել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցելու ժամանակ։
22:07 25.03.2024
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թարմացված ցուցակը։ Ցուցակը պարունակում է 95 մարդու անուն։ Զոհերի տվյալները հաստատվել են առաջին դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով։ Այն կլրացվի։ Ընդհանուր առմամբ, Crocus City Hall-ում ահաբեկիչների ձեռքով զոհվել է 137 մարդ։