21:49 25.03.2024
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Գազայում հրադադարի մասին բանաձեւը՝ հայտարարելով մշտական հրադադարի անհրաժեշտության և գերիների անհապաղ փոխանակման պատրաստակամության մասին: «ՀԱՄԱՍ-ը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը անհապաղ հրադադարի մասին, և մենք շեշտում ենք մշտական հրադադարի հասնելու անհրաժեշտությունը, որը կհանգեցնի Գազայի հատվածից բոլոր սիոնիստական ուժերի դուրսբերմանը և տեղահանվածների վերադարձին տներ, […]
21:31 25.03.2024
Փողոցներում անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: «Վեոլիա Ջուր» ընկերությունն այս օրերին առատ տեղումներով պայմանավորված մի շարք հասցեներում ակտիվացրել է սպասարկման գործընթացը:
21:07 25.03.2024
Ռուսական որոշ լրատվամիջոցներ ստահոդ տեղեկություն էին տարածում այն մասին, թե իբր Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը հայկական ինչ-որ հետք է ունեցել: Ովքե՞ր կարող են կանգնած լինել այս սադրանքի հետևում, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե, այսպես ասած ադրբեջանական ականջներն անմիջապես երևացին այս ամենի հետևում: Առաջինն այդ անհետեթ վարկածը […]
20:43 25.03.2024
Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի և պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտնեց Վրաստանի Վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս՝ ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ […]
20:17 25.03.2024
Բարդագույն վիրահատության շնորհիվ 29-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Մեծ չափսերի չարորակ գոյացության ճյուղավորումը հասել էր պարանոց՝ սերտաճելով անոթների՝ ընդհուպ որովայնային աորտայի պատերի հետ: ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական թիմն իրականացրել է 3 վիրահատություն, բոլորն էլ պետական պատվերի շրջանակում: Հիշեցում. առողջապահության նախարարության ծրագրով չարորակ նորագոյացությունների դեպքում բոլոր վիրահատություններն […]
20:05 25.03.2024
Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի բակում տեղի է ունեցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ Մարտիկ Ավետիսյանի, Պարգև Կարապետյանի, Արթուր Մանուկյանի և Լևոն Բազինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողություն, որին մասնակցում էր ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության […]
17:11 25.03.2024
ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մարտի 21-ին Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծխախոտի տուփ՝ 3 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով, և գորշագույն նստվածքով երկու կաթուցիչ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, […]
16:16 25.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավատվել է Վանաձորի 43-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ 2024 թվականի հունվարի 2-ին 40-ամյա կինը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ նույն օրը Վանաձորի իրենց տանը վիճաբանել է նախկին ամուսնու հետ, ինչից հետո վերջինս կացնով, ձեռքերով և […]
15:55 25.03.2024
2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմել է -1,5°C, որը նորմայից բարձր էր 4.0°C-ով։ Ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում նորմայի սահմաններում էր և կազմել է 114մմ։ Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ․ նորմայից 3․8-4.3 աստիճանով։ 2023 […]
15:30 25.03.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ ավտոմեքենայի գազի բալոնից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոպահեսամասեր, կանխվել է չհայտարարագրված դրամական միջոցների` 14 հազար ԱՄՆ դոլարի և 7 հազար 400 վրացական լարիի տեղափոխման փորձը, քաղաքացին փորձել է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, պակաս հաշվարկված 1,203,959 ՀՀ գումարը վճարվել է պետական բյուջե, մաքսային […]
14:47 25.03.2024
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվը նախորդ տարի ավելացել է շուրջ 9 տոկոսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։ «Սահմանապահ զորքերում 2022–ի համեմատ կին զինծառայողների թիվն ավելացել […]
13:52 25.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար: Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական […]
13:37 25.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) դեպարտամենտի՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ծրագրերի պատասխանատու Մարի Կուրթին, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիի գլխավորությամբ։ Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ […]
13:30 25.03.2024
Մարտի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 133-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 39, փլուզման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դարափուլի՝ 1-ական, առատ ձյան, մերկասառույցի` 3-ական, քարաթափման՝ 17, կեղծ ահազանգի, թունավորման՝ 9-ական, ինքնասպանության փորձի՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 49, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 46, հրդեհի […]
13:07 25.03.2024
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 25-ին կեսօրից հետո տեղումները կդադարեն։ Մարտի 26-ին […]
12:58 25.03.2024
Մարտի 23-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տաքսի ծառայության դիմացից նստել է իր «Օպելը» և փախցրել այն: Հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել էր, սակայն որոշ ժամանակ անց մեքենան կորել էր տեսադաշտից: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել […]
12:39 25.03.2024
Մարտի 18-25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3761 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 105, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 192 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, չամրակապված վարելու՝ 498, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 153, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 111, […]
12:33 25.03.2024
Ադրբեջանի տարածքում մի քանի ահաբեկչություն ծրագրող տղամարդը բերման է ենթարկվել, հայտնում է Ադբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։ «Ադրբեջանի քաղաքացի Բահրուզ Ասկերովը կապեր է հաստատել հանրապետության տարբեր շրջանների բնակիչների հետ, հանձնարարել է կազմակերպել Ադրբեջանի Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձը։ Պարզվել է նաև, որ Ասկերովը և նրա հանցակիցները ծրագրել են սպանություններ կատարել երկրի մի շարք […]
12:13 25.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի […]
12:07 25.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում, նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, ով Երևանի բնակիչ է, բարբառով խոսելու կապակցությամբ, վիճաբանություն էր […]
11:39 25.03.2024
Մարտի 22-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք», մյուսը՝ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածների և 17-ամյա երկու […]
11:16 25.03.2024
Մարտի 24-ին, ժամը 11.19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա և կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով՝ 30-ամյա կանանց: Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված […]
10:42 25.03.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 23-ին Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 54-ամյա Նորայր Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական […]
10:14 25.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 23-ին Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 19-ամյա Ռուբեն Հ.-ին: Նա ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
10:00 25.03.2024
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 22-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 45-ամյա Սուրեն Հ.-ին։ Նա մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը ստորագրություն:
09:50 25.03.2024
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները մարտի 22-ին Շիրակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 32-ամյա Արման Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
09:44 25.03.2024
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մարտի 22-ին Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 29-ամյա Հարություն Մ.-ին։ Նա մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
09:12 25.03.2024
Մարտի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Էջմիածնի տարածաշրջաններում՝ անձրև։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք բնակավայրից դեպի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային […]
08:27 25.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:20 25.03.2024
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ […]