TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 28-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:09 27.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն Ձոր 2 թաղամաս, Ամառանոցային, Սվաճյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Մաշտոց պող. 20/4, 15/5, Արամի փ. 35, Բուզանդի փ. 84/1, 97/2, 107, Աբովյան փ. 26, 26Ա, 26Բ, Նալբանդյան փ. […]

̰
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը վերանորոգվել ու վերազինվել է

21:28 27.03.2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը վերանորոգվել ու արդիականացվել է: Մնացել են վերջին շտկումները: Երևանի սրտում գտնվող երկհարկանի այս շենքում խնդիրները շատ էին՝ տանիքից միչև հատակ: «Շինարարական աշխատանքների մեջ արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ են նախատեսված եղել, այդ թվում՝ արտաքին ճակատի, հղկման, նորոգման մաքրման աշխատանքներ: Ջրահեռացման համակարգի փոխարինում, տանիքի վերանորոգում: Այսինքն համալիր լուծումներ […]

̰
Բաց մրցույթ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավտոկայանատեղի կառուցման համար

20:40 27.03.2024

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ՝ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահողով ծառայության ավտոկայանատեղի կառուցման համար: Ընտրված մասնակցին կառաջարկվի կնքել Երևանի Թևոսյան փողոցի 4 հասցեում նոր ավտոկայանատեղի կառուցման, առկա շինության վերակառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման պայմանագիր: Մրցույթն անցկացվելու է էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգով: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևաչափով` մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը՝ […]

̰
Գոշ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

20:27 27.03.2024

Մարտի 27-ին, ժամը 16։45-ին Տավուշ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս […]

̰
Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ

19:37 27.03.2024

Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։ «Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում […]

̰
Արմավիրի մարզում գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

19:21 27.03.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզի համայնքների ղեկավարների և ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում` Արմավիրի մարզով անցնող, բնակավայրերից դուրս գտնվող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում կառուցված կամ կառուցվող օբյեկտների, շինությունների օրինականության գործընթացներում առկա խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին […]

̰
Արարատի մարզպետն ու Կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մարզում բնակվող արցախցիների հետ

18:53 27.03.2024

Արարատի մարզում այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, […]

̰
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

18:41 27.03.2024

Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Գիտական կենտրոնի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը: Նախարար Ժաննա Անդրեասյանը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական […]

̰
Փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍՆ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստանի» միջև՝ դպրոցներում սոցիալ-հոգեբանական աջակցության շրջանակում

18:29 27.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև «Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել նաև […]

̰
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

18:11 27.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության […]

̰
Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը․ ԱՆ

18:05 27.03.2024

Ամեն տարի հազարավոր երեխաներ տուժում են ավտովթարներից: Մանկական նստատեղը (քարսիթը) 71-82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու հավանականությունը, իսկ ամրագոտիների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է մահվան և լուրջ վնասվածքների ռիսկը մեծ երեխաների և մեծահասակների համար: «Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը: Քարսիթի ճիշտ ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից […]

̰
Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին»

17:49 27.03.2024

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: «Բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվեն շրջայց գործարանի արտադրական տարածքում, սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես֊վաճառք: Ընթրիքը կուղեկցվի ETHNO […]

̰
Տնտեսվարողների հետ քննարկվել է Հայաստանում Արտադրողի Ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը

17:42 27.03.2024

Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ: Համակարգի ներդրման իրազեկումների […]

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:10 27.03.2024

Մարտի 27-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

16:50 27.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Վերացվել է Ցամաքասարի հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

16:43 27.03.2024

‎Արագածոտնի մարզի Ցամաքասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցում անցկացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, գ. Ցամաքսար)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Հայտնաբերվել է Գյումրիում մարտի 24-ին նախկին կնոջն ու նրա քրոջը դանակահարելու համար հետապնդվող երիտասարդը

16:30 27.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի կողմից նախկին կնոջ ու նրա քրոջ նկատմամբ կատարված առերևույթ սպանության փորձի հանգամանքները։ 2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։48-ին Գյումրիի բնակչուհուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը իրենց շենքի շքամուտքում դանակահարել է իրեն ու 26-ամյա քրոջը։ Ավելի ուշ, «Գյումրի» […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

16:11 27.03.2024

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։ Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:48 27.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Ապարանում բացվել է  «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն

14:58 27.03.2024

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա […]

̰
Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

14:50 27.03.2024

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց տեղի ունեցած հավաքի մասնակիցները, 18։00-ի սահմաններում և նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերից հետո, նրանց կազմակերպմամբ, մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով Ոստկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ: Անկարգությունները […]

̰
ՄԻՊ թեժ գծի 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում

14:23 27.03.2024

Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ թեժ գծի 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100 հեռախոսահամարով: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

̰
Շարունակվում են աշխատանքները խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ

14:17 27.03.2024

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ու լավագույն շահի ապահովումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Ներկայումս 96 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 152 երեխա։ Առավել մանրամասն՝ https://www.mlsa.am/news/635։

̰
Հիմնանորոգվում են  Սանահին վանական համալիր տանող ճանապարհահատվածները

14:10 27.03.2024

Հիմնանորոգվում են Տ-5-46, /Մ-6/(Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-ԿՄ9+300 և Սանահին վանական համալիր տանող հատվածները (մոտ 10կմ)։ Այժմ ընթանում են բետոնե պարապետների‚ մայթերի‚ ծածկի հիմքի կառուցման աշխատանքներ։ Ակներ բնակավայրի հատվածում կատարվում են հողային պաստառի վերականգնման աշխատանքներ։

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

13:59 27.03.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին Ավանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 45-ամյա Արմեն Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:01 27.03.2024

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին ժամը 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքներն առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։ Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց […]

̰
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տուժածներ

12:54 27.03.2024

Մարտի 27-ին, ժամը 10:08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ […]

̰
Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի

12:24 27.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, այդ թվում՝ 11 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը առողջապահական ոլորտից։ Նրա խոսքով՝ 92 տուժած հոսպիտալացվել է, 63 մարդ արդեն դուրս է գրվել, 205 տուժածի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։

̰
2023թ․-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները

12:17 27.03.2024

ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։ Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ […]

̰
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված 3 անձանցից 2-ը կալանավորվել են

12:09 27.03.2024

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ […]

̰
BACK_TO_TOP