21:00 28.03.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել, որ նույն օրը Հրաչյա Քոչար փողոցում անձրևաջրերի պատճառով սահել-ընկնելու հետևանքով ստացած վնավածքներով իրենց է դիմել Երևանի բնակիչ 17-ամյա Ս․ Ջ․-ն, ում մոտ ախտորոշվել է «քթոսկրերի բազմաբեկոր կոտրված տեղաշարժով»: Ինչպես հայտնում […]
20:50 28.03.2024
Ինչպե՞ս պետք է համալրվեն, ներկայացվեն, պահպանվեն ու պաշտպանեն թանգարանների հավաքածուները: Օրենքի շուրջ քննարկումները սկսվել են մոտ 10 տարի առաջ: «Մինչ այս մենք ամեն ինչ կարգավորել ենք կա՛մ նախարարի հրամանով, կա՛մ իրավական տարբեր ակտերով: Հիմա ամեն բան օրենքում արձանագրված է, և մենք կարողանում ենք հղում անել օրենքին», – ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: […]
20:05 28.03.2024
Մարտի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
19:45 28.03.2024
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով: Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված: […]
18:37 28.03.2024
Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:00 28.03.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 29 և 56 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Հաջորդ դեպքը արձանագրվել է Ղարիբջանյան խճուղում։ Կումայրիի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և […]
15:57 28.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: Գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ […]
15:42 28.03.2024
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 48-ամյա Գագիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով […]
15:33 28.03.2024
Փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 50 և 29 տարեկան երկու տղամարդ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում: Մարտի 21-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի և միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով: ՆԳՆ […]
15:27 28.03.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս օրերին Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության վայր մեկնելը տեղին չի լինի, քանի որ դա կխանգարի մարդկանց փրկելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու շտաբի աշխատանքներին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս սարսափելի ահաբեկչության առաջին իսկ րոպեներից բոլոր համապատասխան ծառայությունները և, իհարկե, Մոսկվայի մարզի ղեկավարությունը՝ Վորոբյովի գլխավորությամբ, ձեռնարկել են բոլոր […]
15:10 28.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին Նոր Հաճնի Չարենցի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արտակ Մ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 18-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր մահվան ելքով վրաերթ կատարելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ […]
15:05 28.03.2024
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվի գծանշում:
14:50 28.03.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ից ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ կարգի՝ այդ ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թ. փետրվարի 10-ը։ […]
14:41 28.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։ Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41–ամյա տղամարդը, նրանց հարևանը […]
14:36 28.03.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թ. մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թ. մարտի 11-ից հետո: Նախատեսվում է բռնի […]
14:33 28.03.2024
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […]
14:31 28.03.2024
Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները, […]
14:21 28.03.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել […]
13:54 28.03.2024
Մարտի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 191-րդ կմ-ին իրար են բախվել «Հյունդայի Էլանտրա» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21214» վարորդը՝ 31-ամյա Դավիթ Այվազյանը, մահացել է, իսկ «Հյունդայի Էլանտրայի» վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:46 28.03.2024
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։
12:19 28.03.2024
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։
12:06 28.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի […]
11:56 28.03.2024
ՀՀ կառավարության հերթական որոշման համաձայն՝ 2021թ. մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթի, որից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխաման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի […]
09:07 28.03.2024
Մարտի 28-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
08:20 28.03.2024
Խաղաղօվկիանոսյան նավատորմի (PF) ռազմանավերի ջոկատը, որը բաղկացած է պահակային հրթիռային հածանավից և «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատից, անցել է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը և այժմ գտնվում է Կարմիր ծովում։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով նավատորմի մամուլի ծառայությանը։ Մինչ ջրային տարածք մտնելը, նավերի անձնակազմերը հաջողությամբ հատել են Ադենի ծոցը, որտեղ անցկացրել են մի շարք վարժանքներ։ Հայտնի է, որ […]
08:05 28.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
22:52 27.03.2024
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30 տոկոսով: Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի): Օրինակ, եթե կայացվել է […]
22:41 27.03.2024
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչով են զբաղվել Թուքիայում մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած հանցագործները: Հիշեցնենք՝ 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես գիտենք, 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից. կոնկրետ Սաիդակրամ Ռաչաբալիզոդեն Ստամբուլ էր ժամանել հունվարի 5-ին, իսկ Շամսիդին Ֆարիդունին՝ […]